Պողոս Տեր-Ասատրյան

հայ արվեստագետ, նկարիչ

Պողոս Տեր-Ասատրյան (Փոլ Ասատուր, Տեր-Ասատուրով, հունվարի 24, 1866(1866-01-24) - սեպտեմբերի 7, 1916(1916-09-07)), հայ նկարիչ։

Պողոս Տեր-Ասատրյան
Ծնվել էհունվարի 24, 1866(1866-01-24)
Մահացել էսեպտեմբերի 7, 1916(1916-09-07) (50 տարեկան)
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ

Կենսագրություն խմբագրել

Հանդես է եկել 19-րդ դարի 90-ական թվականներ սկզբներին, պարբերական մամուլի էջերում, մասնավորապես՝ «Տարազ», «Արձագանք» և «Աղբյուր» ամսագրերում։ Նկարել է ժամանակակից անձանց՝ գլխավորապես մտավորականների և հայ ժողովրդի անցյալի նշանավոր գործիչների դիմանկարներ, կենցաղային թեմաներով և փոխաբերական իմաստ պարունակող գծանկարներ (մատիտանկար, գրչանկար), կատարել պատկերազարդումներ։ Գործերից են՝ կոմպոզիտոր Գ․ Ղորղանյանի դիմանկարը, «Կովկասյան հայ զինվորը» (4 գրչանկար), հայուհու ընդհանրացված կերպարը ներկայացնող «Գարուն» գրչանկարը («Տարազ», 1890 թ), Րաֆֆու «Մինն այսպես, մյուսն այնպես» անավարտ վեպի 6 նկարազարդումը (գրչանկար, ջրաներկ, գրական տեքստի հետ առաջին անգամ հրատարակվել են 1890 թվականին, «Տարազ»-ում, 1900 թվականին՝ առանձին գրքով)։ 1891 թվականին հրատարակել է «Գեղարվեստական ալբոմ հայազգի գործիչների», որտեղ զետեղել է ավելի քան 20 դիմանկար՝ տպագրված վիմագրական տեխնիկայով։ Հայաստանի պետական պատկերասրահում է Պողոս Տեր-Ասատրյանի «Բրետոնուհի» երփնագիրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662