Գենարիոս Ղորղանյան

հայ կոմպոզիտոր
(Վերահղված է Գ. Ղորղանյանից)

Գենարիոս Հովսեփի Ղորղանյան (Գենարի Կորգանով, ապրիլի 30 (մայիսի 12), 1858[1], Ղվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23 (մարտի 7), 1890[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ Ղորղանյանների տոհմից։

Գենարիոս Ղորղանյան
Ծնվել էապրիլի 30 (մայիսի 12), 1858[1]
Ղվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 23 (մարտի 7), 1890[1] (31 տարեկան)
Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1876)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1878)[1]

Երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Հեղինե, Մարիամ և Նինա Ղորղանյանների եղբայրը[2]։

Կենսագրություն խմբագրել

Գենարիոս Ղորղանյանը ծնվել է Վրաստանի Ղվարելի Կախեթիայում։ Թիֆլիսում աշակերտել է Էդուարդ Էպշտեյնին։ 1874-1876 թվականներին սովորել է Լայպցիգի (դաշնամուր, դասատու՝ Է. Ռայնեկե), 1877-1878 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի (դաշնամուր, դասատու՝ Լուի Բրասեն) կոնսերվատորիաներում։ 1879 թվականից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ 1889 թվականին Պյոտր Չայկովսկու խորհրդով կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Տանեևից։

Գրել է ռոմանսներ Պուշկինի, Ա. Տոլստոյի, Ապոլոն Մայկովի, Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, դաշնամուրային երկեր, որոնց մի մասում («Բայաթի», «Նոր բայաթի», «Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա») օգտագործել է հայկական ժողովրդական երգեր ու պարեղանակներ։ Կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժողովրդական («Սիրուհիս») երգերի մշակումներ։ Լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի առաջին ներկայացուցիչներից՝ Ղորղանյանը նպաստել է հայկական պրոֆեսիոնալ երաժշտական ձևերի զարգացմանը։

Ղորղանյանի դաշնամուրային էտյուդները տեղ են գտել Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական երգացանկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «AV Production - Գենարիոս Ղորղանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 40