Արձագանք (թերթ, Թիֆլիս)

հայկական պարբերական
(Վերահղված է Արձագանք (օրաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձագանք (այլ կիրառումներ)

«Արձագանք» շաբաթաթերթ, հայկական պարբերական մամուլ, 1882 թվականից դարձել է օրաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-1898 թվականներին։ Խմբագիրն է եղել Ա. Հովհաննիսյանը։ Թերթը նկարագրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը՝ բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդյան» գնդերի կազմավորումը և այլն։ Այդ ամենը, ըստ «Արձագանք»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ։ «Արձագանք»–ը մանրամասն լուսաբանել է 1894-1896 թվականների հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կոստանդնուպոլսում։ Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որոնք հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել Արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները իրագործելու համար։ 1895 թվականից թերթի մուտքը Թուրքիա արգելվել է[2][3][4]։

Արձագանք
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1882[1]
ՀիմնադիրԱբգար Հովհաննիսյան[1]
Երկիր Ռուսական կայսրություն
ԳրասենյակԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Լուծարվել է1898[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Արձագանք ։Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՁԱԳԱՆՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 84  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։