Աղբյուր (ամսագիր, Երևան)

(Վերահղված է Աղբյուր ամսագիրից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբյուր (այլ կիրառումներ)

«Աղբյուր», Հայաստանում լույս տեսնող մանկապատանեկան ամսագիր։

Աղբյուր
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԹադևոս Տոնոյան
Հիմնադրվել է1923
Երկիր{{{2}}} ՀԽՍՀ
{{{2}}} Հայաստան
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին ՀԽՍՀ-ում։ Ամսագրի անունը սկզբում եղել է «Պատկոմ», ապա՝ «Պիոներ», իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ամսագիրը վերանվանվել է «Աղբյուր»։

«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ։

Առաջին համարում հանդեսը կոչով դիմել է դպրոցականներին ու նրանց ծնողներին՝ ապաստան տալ և օգնել որբ երեխաներին, որոնց զգալի մասը Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին։ Նույն համարում կար մեկ այլ հաղորդագրություն այն մասին, որ տասնհինգամյա Վիկտոր Համբարձումյանը հանդես է եկել Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին հրապարակային դասախոսությամբ։

Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։

Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից։ «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ։ «Աղբյուրը» առաջիններից է լուսաբանել 1988 թ-ի հայ ազգային-ազատագրական շարժումը, հրապարակել նյութեր Հայաստանի և Արցախի պատմությունից։ Հանդեսը շարունակում է տպագրել Հայաստանի Հանրապետության առօրյան արտացոլող, հայ դեռահասներին հուզող հարցերի վերաբերյալ հրապարակումներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Մեծ հրատարակչության» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 2, հատոր 1 2009 թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.Գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիչներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ Դավթյան