Նիկոլաս Պողոս
Հովակիմ Գրիգոր Նիկոլաս Պողոս (հայտնի է որպես Նիկի Պողոս, մահացել է մոտ 1876[1]), հնդկահայ վաճառական և զամինդարի։ Եղել է Դաքքայի (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաք) հայ համայնքի անդամ[2]։
Նիկոլաս Պողոս | |
---|---|
Մահացել է | 1876 |
Մահվան վայր | Դաքքա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Դաքքայի քոլեջ և Դաքքայի համալսարանական քոլեջ |
Ստորագրություն | |
Nicholas Pogose Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՆիկոլաս Պողոսը սովորել է Դաքքայի համալսարանական քոլեջում և Դաքքայի քոլեջում[1]։
1848 թվականի հունիսի 12-ին Նիկոլաս Պողոսը հիմնադրել է Pogose Anglo Vernacular School դպրոցը (հետագայում՝ Պողոս դպրոց), որն առաջին մասնավոր դպրոցն էր Դաքքայում[3]։ Այն նաև 19-րդ դարի սկզբին քաղաքի երեք անգլիական դպրոցներից մեկն էր[4]։ Սկզբնապես դպրոցը տեղակայված էր Պողոսի կեցավայրի առաջին հարկում[5]։ Նա աշխատել է որպես այդ դպրոցի տնօրեն մինչև 1855 թվականը[3]։ Այսօր էլ այդ դպրոցը գործում է՝ զբաղեցնելով 5 ակր տարածք։ Հինավուրց շքեղ շենքի հարևանությամբ գործում է նաև մանկական խաղահրապարակը[6]։
Դպրոցը տվել է շատ անվանի շրջանավարտներ։ Նրան թվում են բանաստեղծ Շամսուր Ռահմանը, Բանգլադեշի նախկին վարչապետ Աթաուր Ռահման Խանը, Ղուրանի բենգալերեն թարգմանիչ Գիրիշ Չանդրա Սենը[7]։
Հետագայում՝ 1874-1875 թվականներին, Նիկոլաս Պողոսը ծառայել է որպես Դաքքայի քաղաքապետարանի ինը կոմիսարներից մեկը։ Եղել է Dhaka Bank-ի գործընկերը[3]։
Նիկոլաս Պողոսը կառուցել է Weis House տունը, որը ներկայումս Բուլբուլ Լալիտակալա ակադեմիայի կենտրոնակայանն է[8]։ 1868 թվականին Պողոսը դարձել է Դաքքայի հինգ հայ զամինդարիներից մեկը[7]։
Նիկոլաս Պողոսը մահացել է 1876 թվականին և թաղվել է Դաքքայի Նարինդա քրիստոնեական գերեզմանատանը[6]։ Նրա գերեզմանաքարին գրված է. «Մինչև լուսաբաց ստվերներն էլ են փախչում»[5]։
Ընտանիք
խմբագրելՆիկոլաս Պողոսն ամուսնացած էր Մարիամ Ավդալի հետ (ծնված 1825 կամ 1826 թվականին)։ Նա Կալկաթայի Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի այն ժամանակվա տնօրեն Հովհաննես Ավդալի դուստրն էր[9]։ Նրանք ունեցել են առնվազն 10 երեխա, այդ թվում՝ Գրիգոր Հովակիմ Պողոսը (ծնված 1845 կամ 1846 թվականին), Ջոն Պողոսը (ծնված 1850 կամ 1851 թվականին), Նիկոլաս Հովակիմ Պողոսը (1852–1872) և Փոլ Պողոսը (ծնված 1853 կամ 1854 թվականին)[3][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Mamun, Muntasir (2010). Dhaka Smirti Bismiritir Nagari (Bengali). Dhaka: Anannya. էջեր 159–161. ISBN 7-01-050355-9.
- ↑ Islam, Sirajul (2012). «Armenians, The». In Islam, Sirajul; Ali, Ansar (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Nicholas Joachim POGOSE (1852–1872)». St. Sepulchre's Cemetery. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20180306T1045+0400). «Եվրոպական տաքսի և հնդկական թեյ. ինչպես են հայերը հաստատվել Բանգլադեշում ու հարստացել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 5,0 5,1 Haider, M. H. (2015 թ․ օգոստոսի 21). «And Shadows Flee Away». The Daily Star (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 Haider, M. H. (2015 թ․ դեկտեմբերի 11). «A TRIBUTE TO COLUMBO SAHIB». The Daily Star (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 7,0 7,1 Clay, AL (1898). Leaves from a diary in East Bengal. London. էջեր 104–105.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ghias, Durdana (2008 թ․ օգոստոսի 11). «Rescue Pogose house before too late». The Daily Star (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 9,0 9,1 «Armenian heritage in Bangladesh». The Daily Star (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Պողոս» հոդվածին։ |