Հուսիկ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հուսիկ Պողոսի Պողոսյան (ապրիլի 17, 1886[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), հայ խորհրդային քիմիկոս, ինժեներ-տեխնոլոգ։
Հուսիկ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1886[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Բնակության վայր(եր) | Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1] |
Ալմա մատեր | Թիֆլիսի 2-րդ գիմնազիա[1] և Լայպցիգի համալսարան[1] |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում (2-րդ արական գիմնազիա)։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի քիմիայի բաժինը, ուր հետազոտություններ է կատարել լուսաքիմիայի բնագավառում և պաշտպանել դիսերտացիա (1912 թ.)։ Աշխատել է Դարմշտադտում (1912-1914 թթ.) և Մոսկվայում (1914-1917 թթ.)։ Մինչև 1921 թ.-ը Դոնի Ռոստովում կաշվի արտադրության գլխավոր մասնագետը և տեխնիկական տնօրենն էր, կաշեգործների նահանգային առաջին դասընթացների կազմակերպիչը։ 1921 թ.-ին տեղափոխվել է Երևան, որպես կաշվի առաջին գործարանի տեխնիկական տնօրեն։ Դասավանդել է Երևանի համալսարանում (1924-1934 թթ.), ապա պոլիտեխնիկական ինստիտուտում (1934-1937 թթ.՝ քիմիական ֆակուլտետի դեկան)։ Կատարել է կիրառական բնույթի հետազոտություններ, որոնք կապված էին ՀԽՍՀ-ում զարգացող քիմիական արդյունաբերության՝ հատկապես օրգանական նյութերի արտադրության տեխնոլոգիայի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 371)։ |