Ժիրայր Պողոսյան (գեներալ)
Ժիրայր Համլետի Պողոսյան (հոկտեմբերի 24, 1974, Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի զինված ուժերի զինվորական, գեներալ։
Ժիրայր Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Աշխատավայր | Առաջին բանակային կորպուս (Հայաստան) |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԺիրայր Պողոսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
1991 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և միացել գյուղի ինքնապաշտպանական ջոկատին և մասնակցել հարազատ գյուղի, Մարտունու, Հադրութի պաշտպանական գործողություններին և Ֆիզուլիի, Աղդամի, Հորադիզի ազատագրման համար մղված մարտերին։
1993 թվականին նշանակվել է տանկային դասակի հրամանատար և ստացել լեյտենանտի կոչում։ Հետագայում Ժիրայր Պողոսյանը նշանակվել է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։
Ավելի ուշ սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։
Հայաստանի նախագահի հրամանագրով, 2018 թվականին Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար[1]։
2020 թվականի հուլիսի 7-ի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2][3]։
2021 թվականի օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից[4]։
Ամուսնացած է, ունի երեք որդի։ Եղբայրը՝ Հրայրը, եղել է Ճարտարի 24֊րդ գումարտակի 1֊ին հրաձգային վաշտի հրամանատարը, զոհվել է 1994 թվականի հունվարի 27֊ին, մարտական գործողությունների ժամանակ, հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։ Նրա անունն է կրում Մարտունի քաղաքի դպրոցներից մեկը։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (Հայաստան)
- Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
- «Արիության համար» մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (Հայաստան)
- Արիության մեդալ (Հայաստան)