Պոլ Ռանսոն
Պոլ Էլե Ռանսոն (անգլ.՝ Paul-Elie Ranson,մարտի 29, 1861[1][2][3], Լիմոժ - փետրվարի 20, 1909[1][4][5][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և գրաֆիկ, նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ:
Պոլ Ռանսոն ֆր.՝ Paul-Élie Ranson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Լիմոժ |
Վախճանվել է | փետրվարի 20, 1909[1][4][5][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ուշագրավ աշխատանքներ | Witch with a black cat?, Q17493688? և Q17493935? |
Paul Elie Ranson Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Լիմոժում, մանր պաշտոնյայի ընտանիքում: Սովորել է Դեկորատիվ արվեստի դպրոցում: 1886 թվականին ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա, որտեղ երկու տարի անց հանդիպել է Պոլ Սերյուզեին, 1890 թվականից սկսել է անդամակցել Սերյուզեի կողմից ստեղծված «Նաբի» խմբին (ֆր.՝ Nabis)` դառնալով խմբի ստեղծագործական առաջնորդներից մեկը: «Նաբիի» անդամներն ամեն շաբաթ հավաք էին կազմակերպում Մոնպառնասում` Ռանսոնի և իր կնոջ` Մարի Ֆրանսուայի տանը: Ռանսոնը հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, թեոսոֆիայով և առեղծվածով: Հենց նա է առաջարկել «Նաբիի լեզվի» ներմուծումը, որով խմբի անդամները շփվել են իրար հետ խմբի սահմաններում: Այս ամենին զուգընթաց նա նաև հետաքրքրվել է դեկորատիվ արվեստով, գորգագործությամբ և ստեղծել է շատ նկարներ գոբելենի համար: 1908 թվականին, «Նաբի» խմբի գոյության դադարեցումից երեք տարի անց, կնոջ հետ համատեղ նկարիչը հիմնել է «Ռանսոնի ակադեմիան», Ժյուլիանի ակադեմիայի նմանությամբ, որտեղ դասավանդել է ինչպես հենց ինքը` Ռանսոնը, այնպես էլ «Նաբի» խմբի այլ անդամներ, օրինակ` Պոլ Սերյուզեն, Դենի Մորիսը: Ռանսոնի ուսուցման մեթոդների հիմքում ընկած են եղել «Նաբի» խմբում կիրառված մեթոդները և գաղափարները: Ակադեմիայի ստեղծումից որոշ ժամանակ անց, 1909 թվականի փետրվարին, Պոլ Ռանսոնը մահացել է, և հաստատությունը սկսել է ղեկավարել նրա կինը:
Ռանսոնի ակադեմիան որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մինչև 1955 թվականը, որից հետո վերջնականապես փակվել է:
ՊատկերասրահԽմբագրել
- Որոշ աշխատանքներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
- ↑ 4,0 4,1 4,2 Paul Élie Ranson
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.moma.org/artists/4814
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրությունը www.renoirinc.com կայքում (Ստուգված է 19 Փետրվարի 2011)