Պոլ Բիտտի

ամերիկացի գրող

Պոլ Բիտտի (անգլ.՝ Paul Beatty, 1962[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։ 2016 թվականին արժանացել է Բուքերյան մրցանակին՝ «Վաճառող արարած» վեպի համար։

Պոլ Բիտտի
Ծնվել է1962[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ և գրող
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բրուքլինի քոլեջ և El Camino Real High School?
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Պարգևներ
 Paul Beatty Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականին Լոս Անջելեսում, Բրուլլինյան քոլեջից ստացել է կերպարվեստի մագիստրոսի կոչում և Բոստոնի համալսարանից՝ հոգեբանության մագիստրոսի կոչում։

Կարիերա խմբագրել

1990 թվականին Բիտտին հաղթեց Poetry Slam պոետական մրցույթում։ Մրցույթում հաղթելու համար մրցանակներից մեկն էր Big Bank Take Little Bank բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակումը (1991 թ.): Այնուհետև հաջորդեց բանաստեղծությունների մեկ այլ գիրք՝ Joker, Joker, Deuce (1994 թ.):

Նրա առաջին վեպը՝ The White Boy Shuffle («Սպիտակամորթ տղայի խորամանկությունը») (1996), Նյու Յորք Թայմսում (The New York Times) դրական ակնարկ ունեցավ Ռիչարդ Բերնստեյնի կողմից, ով գիրքը անվանեց «երգիծական ջերմության պայթյուն սև ամերիկյան կյանքի տաղանդավոր սրտից»[6]։ Նրա երկրորդ վեպը՝ Tuff-ը (2000), դրական ակնարկ ստացավ Թայմ (Time) ամսագրից[7]։ 2006 թվականին Բիտտին խմբագրեց աֆրոամերիկյան հումորի անթոլոգիա «Hokum» անունով և նույն թեմայով հոդված գրեց Նյու Յորք Թայմսում։

2015 թվականին իր «Վաճառող արարած» Продажная тварь վեպում Բիտտը պատմում է քաղաքային ֆերմերի մասին, որը փորձում է գլխավորել ստրկությանը Լոս Անջելեսի մնացած տարածքում։ Էլիզաբեթ Դոննելլին մեկնաբանել է այս վեպը գրելով The Guardian-ում, որ դա «գլուխգործոց է, որը դարձնում է Բիտտիին ամերիկացի ամենազվարճալի գրողը»[8]։ Գիրքը ստեղծելու համար Պոլ Բիտտիին հինգ տարի պահանջվեց[9]

անգլ.՝ The Sellout վեպը 2015 թվականին[10][11] ստացավ Ազգային գրքային քննադատների շրջանակի մրցանակ և 2016 թվականին[12][13] Բուքերյան մրցանակ։ Բիտտին դարձավ առաջին ամերիկացին, ով շահեց Բուքերյան մրցանակ (նախկինում Բուքերյան մրցանակ ստանում էին գրողներ միայն Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից և ՄԱԿ-ի անդամներից)[14][15]։ Ռուսաստանում գիրքը հրատարակվել է «Эксмо» հրատարակչության կողմից 2017 թվականին։

Ստեղծագործական աշխատանքներ խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Big Bank Take Little Bank (1991). Nuyorican Poets Cafe Press. ISBN 0-9627842-7-3
  • Joker, Joker, Deuce (1994). ISBN 0-14-058723-3

Արձակ ստեղծագործություններ խմբագրել

  • The White Boy Shuffle (1996). ISBN 0-312-28019-X
  • Tuff (2000). Alfred A. Knopf. ISBN 0-375-40122-9 Slumberland (2008). Bloomsbury USA, ISBN 978-1596912410
  • Продажная тварь (The Sellout) (2015). New York: Farrar Straus Giroux. London: Oneworld Publications, 2016. ISBN 978-1786071477 (hardback), 978-1786070159 (paperback)

Ժողովածուներ խմբագրել

  • Hokum: An Anthology of African-American Humor (2006). Bloomsbury USA. ISBN 978-1596911482

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
  2. 2,0 2,1 BlackPast.org — 2004.
  3. 3,0 3,1 Korean Authority File (կոր.)
  4. http://orf.at//stories/2363855/
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/2016
  6. Bernstein, Richard (1996 թ․ մայիսի 31). «BOOKS OF THE TIMES; Black Poet's First Novel Aims the Jokes Both Ways». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Books: Tuff By Paul Beatty» Արխիվացված 2013-08-13 Wayback Machine, Time Magazine, May 1, 2000.
  8. Donnelly, Elisabeth, «Paul Beatty on writing, humor and race: 'There are very few books that are funny'», The Guardian, March 10, 2015.
  9. «A Swiftian hero», The Economist, October 29, 2016.
  10. «National Book Critics Circle Announces Award Winners for Publishing Year 2015» Արխիվացված 2016-11-05 Wayback Machine, March 17, 2016.
  11. Sandhu, Sukhdev, «Paul Beatty: 'Slam poetry, TED talks: they’re for short attention spans'», The Guardian, June 24, 2016.
  12. «Sellout Wins 2016 Man Booker Prize» Արխիվացված 2016-10-28 Wayback Machine.
  13. Alter, Alexandra, «Paul Beatty Wins Man Booker Prize With 'The Sellout'», The New York Times, October 25, 2016.
  14. Masters, Tim, «Man Booker Prize: Paul Beatty becomes first US winner for The Sellout», BBC News, October 26, 2016.
  15. Charlotte Higgins, "Turned down 18 times.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բիտտի» հոդվածին։