Պոլիդորո Կալդարա (1499[1][2][3][…], Կարավաջո, Բերգամո, Լոմբարդիա - 1543[4][5][6][…], Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[7]), իտալացի նկարիչ։

Պոլիդորո Կալդարա
Ծնվել է1499[1][2][3][…]
ԾննդավայրԿարավաջո, Բերգամո, Լոմբարդիա
Վախճանվել է1543[4][5][6][…]
Մահվան վայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[7]
ՔաղաքացիությունԻտալիա[8]
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
ԱշակերտներTomás Peliguet?
 Polidoro da Caravaggio Վիքիպահեստում

Հռոմում հայտնվելով առանց ապրուստի որևէ միջոցի՝ նա դարձավ հասարակ աղյուսագործ, բայց, աշխատելով Վատիկանում և անընդհատ բախվելով Ռաֆայելի ու նրա աշակերտների հետ, ինքն էլ սկսեց զբաղվել գեղանկարչությամբ։ Շուտով այնքան կատարելագործվեց դրանում, որ կարողացավ իր ընկեր Մատուրինոյի հետ հռոմեական պալատներից շատերի ճակատները զարդարել գրաֆֆիտո աշխատանքներով։ Պատմական կամ դիցաբանական բովանդակության այս ֆրիզները, որոնք մեզ են հասել միայն փորագրանկարներով, առանձնանում են մանրուքների հնագիտական ճշգրտությամբ, գծագրի կենսունակությամբ և զարդարման նրբությամբ։

1527 թվականին նա ժամանեց Նեապոլ և ոչ միայն այդտեղ աշխատանք գտավ, այլ նաև հիմնեց դպրոց։ Նրա «Խաչի կրումը» կտավը, որն այժմ պահպանվում է Նեապոլիտանական թանգարանում, սկիզբ է առել այս ժամանակներից՝ նշանավորվելով առողջ ռեալիզմով, որը հետագայում ազդեց նեապոլիտանական դպրոցի ուղղության վրա։ Այդ նույն հաջողությունը հանդիպեց նկարչին նաև իր՝ Մեսինա վերաբնակվելու պահից, որտեղ նա հետագայում մահացավ մարդասպանի ձեռքից։ Նրա նկարները բավականին հազվադեպ են։ Դրանցից մեկը` «Գլադիատորները», գտնվում է Էրմիտաժում (թիվ GE-2351):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիդորո Կալդարա» հոդվածին։