Նեապոլյան օպերային դպրոց

Նեապոլյան օպերային դպրոց (իտալ.՝ Scuola musicale napoletana), իտալական օպերային արվեստում կոմպոզիտորական և կատարողական դպրոց։

Նեապոլյան օպերային դպրոցի հիմնադիր համարվող Սկարլատտին

Պատմություն

խմբագրել

Ձևավորվել է 17-18-րդ դարերում սահմանագծում, Նեապոլում։ Այստեղ են սկզբնավորվել և բյուրեղացել սերիա-օպերայի և բուֆ-օպերայի ժանրերը, որոնք լայև տարածում են գտել Իտալիայի մյուս երաժշտական կենտրոններում և Եվրոպայի խոշորագույև երկրներում։ Սերիա-օպերայում («լուրջ» օպերա՝ հերոսական-առասպելաբանական կամ պայմանական-պատմական սյուժեով) հաստատվեցին օպերային արիայի տիպական ձևերը (հատկապես եռամաս «դա կապո» արիան), նախերգանքի (այսպես կոչված՝ «իտալական»), ասերգի («նվագակցված» ասերգ՝ նվագախմբի և «չոր» ասերգ՝ կլավեսինի նվագակցությամբ) տարատեսակները։ Զարգացում է ստացել կանտիլենային («բել կանտո») և փայլուն վիրտուոզային երգեցողությունը։ Բուֆ-օպերան (կոմիկական օպերա՝ կենցաղային սյուժեով) իր հետ բերել է վոկալ նոր ձևեր (արիաների տարատեսակներ, անսամբլներ, ֆինալներ)։ Նեապոլյան օպերային դպրոցի դասականներն են Ա․ Սկարլատտին (սերիա-օպերա) և Զ․ Պերգոլեզին (բուֆ-օպերա)։ Նեապոլյան օպերային դպրոցի ներկայացուցիչներ են նաև Ֆ․ Պրովենցալեն, Լ․ Վինչին, Ն․ Պորպորան, Ն․ Յոմելլին, Ն․ Պիչչինին, Դ․ Չիմարոզան, լիբրետիստներ Ա․ Զենոն, Պ․ Մեաստազիոն։ Սերիա-օպերայի ազդեցությունը կրել են Գ․ Ֆ․ Հենդելը, Ա․ Հասսեն և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 212