Պյոտր Սվիտալսկի
Պյոտր Անտոնի Սվիտալսկի (լեհ.՝ Piotr Antoni Świtalski, օգոստոսի 2, 1957, Kutno, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանում Եվրամիության դեսպան (2015-2019 թթ.), Լեհաստանի նախկին փոխարտգործնախարար, 2005-2010 թվականներին դեսպանի կարգում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայի Խորհրդում։
Պյոտր Սվիտալսկի լեհ.՝ Piotr Antoni Świtalski | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Kutno, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մայրենի լեզու | լեհերեն |
Կրթություն | Վարշավայի համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | Ministry of Foreign Affairs of Poland?, Եվրոպայի Խորհուրդ և ԵԱՀԿ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of the European Union to Armenia? |
Կայք | piotrswitalski.com |
Piotr Świtalski Վիքիպահեստում |
Ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ինչպես նաև միջին մակարդակի գերմաներենին և ֆրանսերենին[1]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1957 թվականի օգոստոսի 2-ին Կուտնո քաղաքում, Լոձի վոևոդություն, Լեհաստան[1]։
Կրթություն
խմբագրելԱվարտել է Վարշավայի համալսարանի լրագրության և քաղաքագիտության ֆակուլտետը, ապա՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանը (1982)։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մասնագիտացված է միջազգային հարաբերություններում[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1986-1990, աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես Հետազոտությունների և ծրագրավորման բաժնի աշխատակից և բաժնի վարիչ, ապա՝ Եվրոպական ինստիտուտների բաժնում որպես բաժնի վարիչ
- 1990-1993, աշխատել է Վիեննայում ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչի խորհրդականի պաշտոնում։
- 1996-1999, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես ՄԱԿ-ի համակարգի վարչությունում (որպես նախարարի խորհրդական), Անվտանգության քաղաքականության վարչությունում (որպես տնօրենի տեղակալ), Եվրոպական անվտանգության քաղաքականության վարչությունում (որպես տնօրենի տեղակալ)։
- 1999-2002, աշխատել է Քենիայում Լեհաստանի դեսպանատանը (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրում և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրում լեհաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ)։
- 2002-2005, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Ռազմավարության և արտաքին քաղաքականության ծրագրավորման վարչությունում (որպես վարչութան պետ)
- 2005 թվականի հունվարի 11-2005 սեպտեմբեր, աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարարի պաշտոնում Մարեկա Բելկուի կառավարությունում։
- 2005 թվականի սեպտեմբերի 20-2010 սեպտեմբերի 1, Եվրոպայի խորհրդում որպես Լեհաստանի մշտական ներկայացուցիչ՝ Ստրասբուրգում։
- 2015 թվականից, Հայաստանում Եվրամիության դեսպան։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա[1]։
Աշխատություններ
խմբագրել- Europe and the Spectre of Post-Growth Society, Council of Europe, Strasburg, 2014, ISBN 978-92-871-7834-3
- Emocje, interesy, wartości. Przemiany paradygmatów polityki międzynarodowej, Wyd. Adam Marszałek, Toruń, 2013, ISBN 978-83-7780-732-3
- Droga do Pangei: polityka międzynarodowa czasu „globalizacyjnej konwergencji”, Wyd. Adam Marszałek, Toruń, 2011, ISBN 978-83-7780-056-0
- Niecierpliwość świata. Uwagi o polityce międzynarodowej czasu globalizacji, Wyd. Scholar, Warszawa, 2008, ISBN 978-83-7383-336-4
- OBWE w systemie bezpieczeństwa europejskiego: szanse i ograniczenia, Instytut Spraw Publicznych, Warszawa, 1997, ISBN 978-83-9062-398-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Պյոտր Սվիտալսկու կենսագրությունը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սվիտալսկի» հոդվածին։ |