Պլյուխ և Պլիխ (մուլտֆիլմ)

Պլյուխ և Պլիխ (ռուս.՝ Плюх и Плих), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1984 թվականին ռեժիսոր Նատան Լերների կողմից։ Սցենարը գրվել է Վիլգելմ Բուշի «Պլիխ և Պլյուխ» հումորային ստեղծագործության հիման վրա, Դանիիլ Խարմսի թարգմանությամբ։ Այս ֆիլմը ներառվել է Խորհրդային Միության ոսկե ֆիլմադարանում[1]։

Պլյուխ և Պլիխ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստՅուրի Կովալ
ՀնչյունավորումՍերգեյ Յուրսկի և Ագար Վլասովա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն9 րոպե
Թվական1984

Հեղինակի տեքստը կարդում է խորհրդային հայտնի դերասան Սերգեյ Յուրսկին[2]։

Սյուժե խմբագրել

Երկու սովորական տղաներ՝ Պաուլ ու Պետեր Ֆիտիխները, չար Կասպար Շլիխից փրկում են երկու փոքր շների՝ Պլյուխին և Պլիխին։ Շնիկներին խեղդվելուց փրկելուց հետո տղաները նրանց տանում են իրենց տուն։ Սակայն նրանց ծնողներն ուրախությամբ չեն ընդունում իրենց տանը շների հայտնվելը։ Հետո Պաուլի և Պետերի տանը հայտնված Պլիխն ու Պլյուխը սկսում են անքաղաքավարի կերպով չարաճճիություն անել, ինչի համար «կալանավորվում են մեկ օրով»։ Բայց մի քանի օր անց նրանք փրկում են օտարերկրյա ճանապարհորդ պարոն Խոպպին և նույնիսկ օգնում են նրան ու գտնում նրա գլխարկն ու հեռադիտակը։

Հիացած Խոպպն ասում է, որ շատ է սիրում այդպիսի շնիկների, տանում է նրանց Լոնդոն, որպեսզի Հայդ պարկում նվերներ բաժանի և Ֆիտիխներին 100 ռուբլի է վճարում։ Իսկ Կասպար Շլիխը նախանձից խեղդվում է գետում։

Նկարահանող խումբ խմբագրել

Նկարահանող խումբը կազմում եղել են[3].

  • ՌեժիսորՆատան Լեռներ
  • Սցենարիստներ – Յուրի Կովալ, Դանիիլ Խարմս
  • Կոմպոզիտոր – Միխայիլ Մեերովիչ
  • Անիմատորներ – Սերգեյ Անաշկին, Ալլա Գրիշկո, Ֆազիլ Գասանով
  • Օպերատոր – Լեոնարդ Կալվինկովսկի
  • Հնչյունային օպերատոր – Սերգեյ Կել
  • Բեմադրող նկարիչ – Յուրի Իյասկին
  • Խմբագիր – Ալիսա Ֆեոդորիդի
  • Տիկնիկներն ու բեմանկարը պատրաստել էին.
    • Մարգարիտա Բոգատսկայա
    • Վալերի Պետրով
    • Նադեժդա Լյարսկայա
    • Անատոլի Կուզնեցով
    • Լյուդմիլա Ռուբան
    • Ելենա Պոկրովսկայա
    • Գենադի Բոգաչև
    • Ա. Դեգտյարև
    • Օ. Ուսաչևա
    • Անատոլի Գնեդինսկի
  • Տեքստը կարդում է – Սերգեյ Յուրսկի
  • Հնչյունավորողներ
    • Ագար Վլասովա
    • Ստանիսլավ Ֆեդոսով
    • Ե․ Չերնովա
  • Տնօրեն – Իգոր Գելաշվիլի

Մրցանակներ խմբագրել

  • 1985 թվականին ստացել է Ռյազանի խորհրդային մուլտիպլիկացիայի փառատոնի մեծ մրցանակ[4]։

Տեսագրություն խմբագրել

1990-ական թվականներին Studio PRO Video-ն այս մուլտֆիլմը թողարկել է VHS համակարգով, լավագույն խորհրդային մուլտֆիլմների ժողովածուում։ Բոլոր արտոնագրված տեսաերիզներն արտադրվել են Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

Մուլտֆիլմը թողարկվել է DVD տեսասկավառակով, «Խոշոր Պլան» ընկերության կողմից։ Այս մուլտֆիլմից բացի տեսասկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմներ՝ «Պիֆի արկածները», «Խելացի շնիկ Սոնյան», «Նայդա», «Ծովահենի նոթերը», «Կեշան ու Ռոստիկը»[5].

  • Ձայն՝ Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ՝ 0 (All),
  • Պատկեր՝ Standart 4:3 (1,33:1),
  • Գույն՝ PAL,
  • Փաթեթավորում՝ պարզեցված հրատարակություն,
  • Ընդհանուր տևողություն՝ 102 րոպե,
  • Տեղայնացնող՝ «Խոշոր Պլան»։

Ցուցադրում խմբագրել

1984-1991 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյով։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, երեխանե՛ր» հեռուստահաղորդման ժամանակ։ 1992 թվականից մինչև 1996 թվականը մուլտֆիլմը ցուցադրվել է РТР-ով, իսկ մյուս ալիքներով հաճախ կրկնվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Фильм «Плюх и Плих». Описание, обсуждения, отзывы. КиноМета». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  3. «ПЛЮХ И ПЛИХ» (фильм) кукольный
  4. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.393-394.
  5. Приключения Пифа. Сборник мультфильмов

Արտաքին հղումներ խմբագրել