«Պլազա» հյուրանոց (անգլ.՝ The Plaza Hotel), հինգաստղանի հյուրանոց Նյու Յորքում։ Համարվում է Նյու Յորքի ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկը։ Գտնվում է Մանհեթենի կենտրոնական հատվածում՝ Բանակային մեծ հրապարակում, որտեղ իրար են հատվում 59-րդ փողոցը և հինգերորդ պողոտան։ Հյուրանոցը գտնվում է Նյու Յորքի կենտրոնական պարկի հարավարևելյան անկյունի հարևանությամբ։

«Պլազա» հյուրանոց
Տեսակբազմահարկ շենք, երկնաքեր և հյուրանոց
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1] և Նյու Յորք
ՓողոցՀինգերորդ պողոտա
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Բարձրություն76 մետր
Հարկեր18[2]
ՍեփականատերՖեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ
Հիմնադրված է1907
Բացված1907
ՃարտարապետHenry Janeway Hardenbergh?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից, ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Նյու Յորքի տեսարժան վայր, New York State Register of Historic Places listed place? և Նյու Յորքի տեսարժան վայր
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

 
«Պլազան» բացման ժամանակ

Հյուրանոցի կառուցումը սկսվել է 1905 թվականին և արժեցել $12,5 միլիոն ԱՄՆ դոլար[3]։ «Պլազան» բացվել է 1907 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն ժամանակ հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ համարի գինը կազմում էր $2,5 (մոտ $58,2 ԱՄՆ դոլար ժամանակակից արժեքով), իսկ այսօր այդ նույն սենյակի գինը գերազանցում է 700 ԱՄՆ դոլարը[4]։

1943 թվականին հյուրանոցը գնել է Քոնրադ Հիլթոնը՝ վճարելով 7,4 միլիոն դոլար։ Հյուրանոցը գնելուց հետո՝ նա ծախսել է ևս 6 000 000 դոլար՝ վերակառուցման աշխատանքների համար։ Դրանից հետո հյուրանոցը մի քանի անգամ վերավաճառվել է։ Գնորդներից մեկը եղել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա «Պլազան» 1988 թվականին գնել է 407,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

1985 թվականի սեպտեմբերին հյուրանոցում համաձայնագիր է կնքվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարների միջև՝ տվյալ երկրների ազգային արժույթի համեմատ դոլարի կուրսի նվազեցման մասին[5]։

Վերջին վերակառուցման համար հյուրանոցը փակվել է 2005 թվականի ապրիլի 30-ին[6]։ Երեք տարի անց՝ հյուրանոցը վերաբացվել է[7]։ Այնտեղ հաշվարկվում էր 282 հյուրանոցային համարներ և 152 մասնավոր բնակարաններ։ Այդպիսի բնակարաններից առաջինը վաճառվել է 10 միլիոն դոլարով։ Գնորդը եղել է իսրայելցի ձեռնարկատեր Լև Լևաևը, իսկ վերջինը վաճառվել է ռեկորդային 50 000 000 ԱՄՆ դոլարով։ Բայց վերջին ժամանակներում հյուրանոցում մասնավոր բնակարան կարելի է գնել 50 քառակուսի մետրը սկսած 1 500 000 ԱՄՆ դոլարով[8]։

Ճարտարապետական հուշարձան խմբագրել

 
Կենտրոնական պարկի լճակը և հյուրանոցը

1978 թվականին Նյու Յորքի պահպանման հանձնաժողովը հյուրանոցին տվել է հատուկ կարգավիճակ, որը, «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի հետ միասին, հյուրանոցին շնորհում է Նյու Յորքի պատմական տեսարժան վայրի կարգավիճակ[9]։ Այսպիսով, հյուրանոցը դարձել է զբոսաշրջիկների այցելության օբյեկտներից մեկը։ 2009 թվականի հունվարին «Պլազա» հյուրանոցը փակվել է զբոսաշրջիկների այցելության համար։

Պլազան ֆիլմերում խմբագրել

Հյուրանոցի դեբյուտը ֆիլմերում տեղի է ունեցել 1959 թվականին Ալֆրեդ Հիչքոքի «Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով» ֆիլմում, ինչը Պլազան էլ ավելի հայտնի է դարձրել։ Հյուրանոցը հայտնվել է «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Մեծ բիզնես», «Դանդի անունով կոկորդիլոսը», «Հարսնացուների պատերազմ», «Դա կարող էր պատահել քեզ հետ», «Էլոիզայի արկածները», «Էլոիզայի արկածները 2», «Ընտանիքասերը», «Սարդ-մարդը», «Նյու Յորքի վայրկյան», «Մեծն Գեթսբին», «Բամբասանքի աղջիկ» ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1964 թվականի փետրվարին հյուրանոցում իջևանել է The Beatles բրիտանական ռոք խումբը՝ Նյու Յորքում իրենց առաջին այցի ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.skyscrapercenter.com/building/wd/11741
  3. «The Plaza Hotel: History». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «The Plaza». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. ««National Register of Historic Places Inventory-Nomination»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Danto, Ginger. «Suite Deal for the Plaza.» Brandweek 2005 April 25: 30.
  7. Baltic, Contributing Editor Scott. «New York’s Plaza Hotel Reopens After $400M Renovation.» Commercial Property News 2008 March 3: NA.
  8. «Apartment at Plaza goes for a big sum: $50M». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «National Historic Landmarks». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Պլազա» հյուրանոց» հոդվածին։