Պիցցա Գալազի

կիպրացի բանաստեղծուհի, էսսեիստ և հեռուստահաղորդավար

Պիցցա Գալազի (հուն․՝ Πίτσα Γαλάζη, իսկական անունը՝ Կալլիոպա Մորտոն (հուն․՝ Καλλιόπη Μόρτη, 1940, Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս - փետրվարի 14, 2023(2023-02-14)[1]), կիպրացի բանաստեղծուհի, էսսեիստ և հեռուստահաղորդավար[2]։ 1960-ականներից մինչև 1990-ական թվականները հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածուներ[3]։ Ստեղծագործությունների համար տարբեր մրցանակների է արժանացել Հունաստանում և Կիպրոսում։

Պիցցա Գալազի
հուն․՝ Πίτσα Γαλάζη
Ծնվել է1940
ԾննդավայրԼիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս
Վախճանվել էփետրվարի 14, 2023(2023-02-14)[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, ռադիո պրոդյուսեր և լրագրող
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Կիպրոս
ԿրթությունՊանթեոնի համալսարան
ԱնդամակցությունԷՕԿԱ
ԱշխատավայրCyprus Broadcasting Corporation

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լիմասոլում, 1940 թվականին[4]։ Մանկության մեծ մասն անցկացրել է Պալեոխորիում[2]։ Դեռահաս տարիքում եղել է «Կիպրոսի մարտիկների ազգային կազմակերպության (ԷՕԿԱ)» անդամ[5]։ 1959 թվականին Լիմասոլի «Athenaideo» գիմնազիան ավարտելուց հետո մեկնել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ քաղաքագիտություն է ուսումնասիրել Պանթեոնի համալսարանում[2][6], ինչպես նաև հաճախել է իրավունքի և հասարակայնության հետ կապերի դասընթացների։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1966 թվականին, աշխատանքի է ընդունվել Կիպրոսի ռադիոյում, որտեղ եղել է տարբեր մշակութային ռադիոհաղորդումների պատասխանատու։ Հետագայում դարձել է ռադիո պրոդյուսեր։

1971-1973 թվականներին եղել է Կիպրոսի կրթության նախարարության կրթական ծառայության նամակների խորհրդատվական կոմիտեի անդամ, եղել է նաև Կիպրոսի հույն գրողների ազգային ընկերության, ինչպես նաև Հունաստանի համապատասխան կազմակերպությունների անդամ[7]։

Որպես լրագրող և խմբագիր Պիցա Գալազին աշխատել է Կիպրոսի գրական և բանասիրական ուղղության թերթերում և ամսագրերում[5]։

Մահացել է 2023 թվականի փետրվարի 14-ին[7][8]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Հունաստանում սովորելու տարիներին Գալազին հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երիտասարդության պահերը», որը լույս է տեսել 1963 թվականին։ Այնուհետև գրել է բանաստեղծությունների և էսսեների ժողովածուներ «Ծառերը և ծովը» (1969), «Քույր Ալեքսանդրա» (1973), «Հիպնոթերապիա» (1978), «Դրոշներ» (1983), «Յուստոլի թռչուններ և բանտարկյալներ» (1999), «Ձայն» (2018) և այլն։

Երեք անգամ (1969, 1983 և 2018) արժանացել է Կիպրոսի Հանրապետության գրականության պետական մրցանակի։ 1999 թվականին արժանացել է Աթենքի ակադեմիայի պոեզիայի մրցանակին։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.ucy.ac.cy/bmg/announcement-of-the-department-of-byzantine-and-modern-greek-studies-of-the-university-of-cyprus-on-the-death-of-pitsa-galazi/
  2. 2,0 2,1 2,2 «Πίτσα Γαλάζη: Γερνάω, αλλά έχω βρέφη όνειρα». Philenews (հունարեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  3. Merry, Bruce (2004). Encyclopedia of Modern Greek Literature (անգլերեն). Greenwood Publishing Group. էջեր 156. ISBN 978-0-313-30813-0.
  4. History of the Greeks, Domi publications, volume 15, Athens, eg, p. 619.
  5. 5,0 5,1 "Pizza Galazi: every season has its Eleni". STEAM : 50-53 . Retrieved March 10, 2020.
  6. «galazi pitsa | Γαλάζη Πίτσα (Galazi Pitsa) | Εκδόσεις Αρμός | Ποίηση». Εκδόσεις Αρμός (հունարեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  7. 7,0 7,1 Печаль в Yf. Культура - Скончался поэт Пицца Галази
  8. tvukov01 (2023 թ․ փետրվարի 16). «Ανακοίνωση του Τμήματος Βυζαντινών και Νεοελληνικών Σπουδών του Πανεπιστημίου Κύπρου για τον θάνατο της Πίτσας Γαλάζη». Department of Byzantine and Modern Greek Studies (հունարեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «Εθνικό Κέντρο Βιβλίου / Σύγχρονοι Έλληνες συγγραφείς». www.ekebi.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.