ԷՕԿԱ (հուն․՝ Εθνική Οργάνωσις Κυπρίων Αγωνιστών [Էթնիկի Օրղանոսիս Կիպրիոն Աղոնիստոն], թարգ.՝ «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպություն»[1]), կիպրոսահույների ազգայնական ահաբեկչական ռազմականացված կազմակերպություն[2][3], որի նպատակն էր վերջ դնել Կիպրոսի Բրիտանական կայսրության թագավորական գաղութի կարգավիճակին վտարելով բրիտանական ուժերը կղզուց և միացումը Հունաստանին (էնոզիս)։ Սակայն այդ նպատակին դեմ էր կղզու թուրքական փոքրամասնությունը։ 1950 թվականին հանրաքվե է տեղի ունեցել, որի արդյունքներով կղզու հունական մեծամասնությունը (98 %) քվեարկել է Հունաստանին միանալու օգտին։ ԷՕԿԱ-ի անդամները հարձակումներ էին կատարում զինվորական անձնակազմի վրա, բայց տուժածների թվում էին նաև քաղաքացիական անձինք։ Այդ պատճառով ՄԱԿ-ը ճանաչել է ԷՕԿԱ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EOKA». Britannica. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11–ին-ին.
  2. «EOKA (Ethniki Organosis Kyprion Agoniston)». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  3. «War and Politics – Cyprus». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.