Պիտեր Ռատկլիֆ

բրիտանացի կենսաբան

Պիտեր Ռատկլիֆ FRS, Բժշկական գիտությունների ակադեմիա (ծնված՝ մայիսի 14, 1954) բրիտանացի բժիշկ-գիտնական, ով վերապատրաստվել է որպես նեֆրոլոգ։ 3[15][16][17] 2004 - 2016 թվականներին նա եղել է Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոցի պրակտիկ բժիշկ, Օքսֆորդի համալսարանի Նուֆիլդի կլինիկական բժշկության ամբիոնի վարիչ։ 2004 թվականից նա Օքսֆորդի Մագդալեն քոլեջի անդամ է։ 2016 թվականին նա դարձավ Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի կլինիկական հետազոտությունների տնօրեն[18], միաժամանակ Օքսֆորդում մնալով որպես Լյուդվիգի քաղցկեղի հետազոտության ինստիտուտի անդամ և Օքսֆորդի համալսարանի Թիրախային բացահայտման ինստիտուտի տնօրեն[19]։

Պիտեր Ռատկլիֆ
բրիտանական անգլերեն՝ Peter J. Ratcliffe
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1954(1954-05-14)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրMorecambe, Lancaster, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳոնվիլ և Քիիզ քոլեջ (1978)[4], Lancaster Royal Grammar School?[4], Barts and The London School of Medicine and Dentistry? և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան[5] և Francis Crick Institute?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր[6]

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

[6]

Գայդների միջազգային պարգև

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[7]

Annual Review Prize Lecture?

[8]

Louis-Jeantet Prize for Medicine?

[4]

Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ

[9]

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

[10]

Բալիի մեդալ

[11]

Scientific Grand Prize of the Lefoulon-Delalande Fondation?

[11]

Քրունի լեկցիա

Robert J. and Claire Pasarow Foundation Award for Distinguished Contributions to Cardiovascular Research?

[12]

Buchanan Medal?

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[13] և

Մասրի մրցանակ

ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն[14] և Լեոպոլդինա
Կայքndm.ox.ac.uk/principal-investigators/researcher/peter-ratcliffe
 Peter J. Ratcliffe Վիքիպահեստում

Ռատկլիֆն առավել հայտնի է հիպոքսիայի նկատմամբ բջջային ռեակցիաների վերաբերյալ իր աշխատանքով, որի համար նա 2019 թվականի Նոբելյան մրցանակը բաժանեց ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Ուիլյամ Քեյլին կրտսերի և Գրեգ Սեմենզայի հետ[20][21]։

Կրթություն և վերապատրաստում խմբագրել

Ռատկլիֆը 1954 թվականի մայիսի 14-ին Լանկաշիրում, Ուիլյամ Ռատկլիֆի և Էլիս Մարգարեթ Ռատկլիֆի ընտանիքում[22][23]։ 1965-1972 թվականներին նա հաճախել է Lancaster Royal Grammar School-ը[24]։

1972 թվականին, Քեմբրիջի համալսարանում բժշկություն սովորելու համար, նա բաց կրթաթոշակ է ստացել[25], այնուհետև, 1978 թվականին, Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի բժշկական քոլեջում գերազանցությամբ պաշտպանել է իր MB BChir բժշկական աստիճանը[26]։

Այնուհետև Ռատկլիֆը վերապատրաստվել է երիկամային բժշկության մեջ Օքսֆորդի համալսարանում՝ կենտրոնանալով երիկամների թթվածնացման վրա[27]։ 1987 թվականին նա ստացել է բարձրագույն դոկտորի կոչում Քեմբրիջի համալսարանից[28]։

Կարիերա խմբագրել

1990 թվականին Ռատկլիֆը Wellcome Trust-ից, արյան մեջ թթվածնի ցածր մակարդակից առաջացած հիպոքսիայի նկատմամբ բջջային արձագանքներն ուսումնասիրելու համար, կրթաթոշակ ստացավ[26][29]։ 1992 թվականից մինչև 2004 թվականը նա եղել է Օքսֆորդի Ջեսուս քոլեջի կլինիկական բժշկության ավագ գիտաշխատող[30]։ 2002 թվականին Ռատկլիֆն ընդունվեց Բժշկական գիտությունների ակադեմիա և հաջորդ տարի նշանակվեց Նուֆիլդի պրոֆեսոր և Օքսֆորդի Նուֆիլդի կլինիկական բժշկության բաժանմունքի ղեկավար[31]։

Հետազոտություն խմբագրել

 
Նկարազարդում․ ինչպես են բջիջները զգում և հարմարվում թթվածնի հասանելիությանը

1989 թվականին Ռատկլիֆը հիմնեց լաբորատորիա Օքսֆորդի համալսարանի Նուֆիլդի բժշկության բաժնում հիմնեց լաբորատորիա՝ ուսումնասիրելու էրիթրոպոետինի (EPO) կարգավորումը՝ երիկամների կողմից արտազատվող հորմոն և պատասխանատու արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանելու համար։ Հայտնի էր, որ EPO-ն արտադրվում է երիկամների կողմից՝ ի պատասխան թթվածնի ցածր մակարդակի, և Ռատկլիֆի աշխատանքը նպատակ ուներ հասկանալ մեխանիզմները, թե ինչպես են երիկամները բացահայտում հիպոքսիան (արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը)՝ EPO արտադրությունը խթանելու համար։ Իր ուսումնասիրություններից Ռատկլիֆը հայտնաբերեց, որ երիկամների mRNA-ն, որոնք ունակ են հայտնաբերել հիպոքսիան, առկա է նաև այլ օրգաններում՝ փայծաղ, ուղեղ և ամորձիներ[32]։ Նրա խումբը պարզեց, որ այս օրգանների բջիջները կարող են միացնել EPO արտադրությունը, երբ թթվածնից զրկված են[31]։ Ավելին, Ռատկլիֆը կարողացավ հայտնաբերված mRNA-ն օգտագործելով, ձևափոխել այլ բջիջները և դրանց ընձեռնել թթվածնի ընկալման ունակություն[32]։

Անձնական կյանք խմբագրել

Ռատկլիֆն ամուսնացել է Ֆիոնա Մերի Մաքդուգալի հետ 1983 թվականին[23][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Professor Peter J. RATCLIFFE Winner of the 2009 Louis-Jeantet Prize for medicineLouis-Jeantet Foundation.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Ratcliffe, Sir Peter (John), (born 14 May 1954), Professor of Clinical Medicine (Nuffield Professor of Clinical Medicine, 2004), Director, Target Discovery Institute, since 2016, Director of Clinical Research, Francis Crick Institute, since 2016, and — 2007. — doi:10.1093/WW/9780199540884.013.43812
  4. 4,0 4,1 4,2 http://expired.gairdner.org/content/peter-j-ratcliffe
  5. 5,0 5,1 https://www.crick.ac.uk/research/a-z-researchers/researchers-p-s/peter-ratcliffe/
  6. 6,0 6,1 https://royalsociety.org/people/peter-ratcliffe-12148/
  7. https://www.theguardian.com/science/2016/sep/13/oxford-biologist-sir-peter-ratcliffe-wins-lasker-research-award
  8. Lectures and PrizesThe Physiological Society, 2016.
  9. https://acmedsci.ac.uk/fellows/fellows-directory/ordinary-fellows/professor-peter-ratcliffe
  10. https://people.embo.org/profile/peter-j-ratcliffe
  11. 11,0 11,1 http://www.ludwigcancerresearch.org/location/oxford-branch/peter-ratcliffe-lab
  12. Science Careers — 2013.
  13. The Nobel Prize in Physiology or Medicine 2019Nobel Assembly at the Karolinska Institute, 2019.
  14. https://royalsociety.org/people/peter-ratcliffe-12148
  15. Peter Ratcliffe - Hypoxia Biology Laboratory - website of the Francis Crick Institute
  16. Ledford, Heidi; Callaway, Ewen (2019 թ․ հոկտեմբերի 7). «Biologists who decoded how cells sense oxygen win medicine Nobel». Nature. 574 (7777): 161–162. Bibcode:2019Natur.574..161L. doi:10.1038/d41586-019-02963-0. PMID 31595071. S2CID 203928827.
  17. Sir Peter Ratcliffe Արխիվացված 2021-01-28 Wayback Machine - website of the Hellenic Society of Biochemistry and Molecular Biology
  18. «Peter Ratcliffe | The Francis Crick Institute». The Francis Crick Institute. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  19. «Peter Ratcliffe». Crick. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «The Nobel Prize in Physiology or Medicine 2019». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Kolata, Gina; Specia, Megan (2019 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize in Medicine Awarded for Research on How Cells Manage Oxygen». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. «Sir Peter J. Ratcliffe – Facts – 2019». The Nobel Prize. Nobel Media AB. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Ratcliffe, Sir Peter (John)». Who's Who (անգլերեն). A & C Black. doi:10.1093/ww/9780199540884.013.U43812. ISBN 978-0-19-954088-4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  24. Gayle Rouncivell (2019 թ․ հոկտեմբերի 8). «Former Lancaster Royal Grammar School pupil to be awarded Nobel Prize». The Francis Crick Institute. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. «Cambridge alumnus Sir Peter Ratcliffe awarded 2019 Nobel Prize in Physiology or Medicine». University of Cambridge. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. 26,0 26,1 «Peter J. Ratcliffe». Gairdner. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  27. «Sir Peter J Ratcliffe wins the Nobel Prize in Medicine 2019». University of Oxford. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  28. «Peter Ratcliffe». The Francis Crick Institute. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  29. «Professor Sir Peter Ratcliffe». Magdalen College. University of Oxford. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  30. «Sir Peter J Ratcliffe wins the Nobel Prize in Medicine 2019». Jesus College. University of Oxford. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  31. 31,0 31,1 «Professor Sir Peter Ratcliffe to give this year's Linacre Lecture». St John's College Cambridge. 2018 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  32. 32,0 32,1 Hurst, Jillian H. (2016 թ․ սեպտեմբերի 13). «William Kaelin, Peter Ratcliffe, and Gregg Semenza receive the 2016 Albert Lasker Basic Medical Research Award». The Journal of Clinical Investigation. 126 (10): 3628–3638. doi:10.1172/JCI90055. ISSN 0021-9738. PMC 5096796. PMID 27620538. «Further support for an oxygen-sensing mechanism was provided by the discovery of erythropoietin (EPO), a glycoprotein hormone that stimulates erythrocyte production [...] During the same time period in which Semenza was developing EPO-transgenic mice, Peter Ratcliffe, a physician and kidney specialist, was establishing a laboratory in Oxford University's Nuffield Department of Medicine to study the regulation of EPO»