Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)

Պիկոս դե Էուրոպա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional de Picos de Europa), ազգային պարկ Իսպանիայի հյուսիսային հատվածում գտնվող Պիկոս դե Էուրոպա լեռնաշղթայում։ Երեք ինքնավար համայնքների՝ Աստուրիայի, Կանտաբրիայի ու Կաստիլիայի և Լեոնի սահմաններում է։

Պիկոս դե Էուրոպա
Picos de Europa National Park
ՏեսակԻսպանիայի ազգային պարկ, ազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և բնության հատուկ պահպանվող տարածք
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց
Երկիր Իսպանիա[1][2]
ՎարչատարածքԿաստիլիա և Լեոն, Աստուրիա, Կանտաբրիա և Լեոնի շրջան
ՏեղագրությունՊիկոս դե Էուրոպա, Կանտաբրյան լեռներ
Հիմնվել է1918
Մակերես67 127 հեկտար և 66 104,90139 հեկտար[2]
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)ը գտնվում է Իսպանիաում
Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)
Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)

Պատմություն խմբագրել

Իսպանիայի ազգային պարկերից առաջինն է, Պիրենեյների Օրդեսա և Մոնտե Պերդիդո պարկի հետ միասին։ Ստեղծվելուն պես՝ 1918 թվականի հուլիսի 22-ին, այն կազմում էր այսօրվա ազգային պարկի արևմտյան մասը, որի կենտրոնում էր Կովագոնգա լիճը։ Այդժամ դա կոչվում էր Մոնտանա դե Կովադոնգա ազգային պարկն, որն ընդգրկում էր 169,25 քառ.կմ տարածք։ 1995 թվականի մայիսի 30-ին այգին ընդարձակվեց՝ ընդգրկելով իր ներկայիս ընդհանուր տարածքը` 646,60 քառ.կմ։

2003 թվականի հուլիսի 9-ին Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը հաստատել է «Կենսոլորտի արգելոց» կարգավիճակը ազգային պարկի համար։ Պիկոս դե Էուրոպան կենսոլորտային արգելոցներից մեկն է Կանտաբրյան լեռներում։ Վերջիններս ընդգրկված են մեկ ընդհանուր արգելոցի մեջ, որը կոչվում է Գրան Կանտաբրիկա[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Այգու ընդհանուր տարածքը կազմում է 640,60 քառ. կմ։ Այն կիսում են Կաստիլիա և Լեոն, Աստուրիա, Կանտաբրիա ինքնավար համայնքները։ Պարկի ամենաբարձր կետը Տոռե դե Սերեդոն գագաթն է, որը գտնվում է ծովի մակարդակից 2648 մ բարձրության վրա, իսկ ամենացածր վայրը՝ Դևա գետում, ունի 75 մ բարձրություն (ծովի մակարդակից)։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Տարածքում կարելի է գտնել մի քանի տեսակի անտառներ. հայտնի ծառերից են հաճարենին և կանտաբրիական կաղնին։ Բնակչությունը կազմում է 1300 մարդ։ Կան շատ պաշտպանված կենդանիների տեսակներ, ինչպիսին են խլահավերը, գառնանգղները, կանտաբրիական շագանակագույն արջերը և իբերիական գայլերը։ Պիկոս դե Էուրոպայում ամենահայտնի կենդանին պիրենեյան քարայծն է, կամ նրա ավելի առանձնահատուկ ցեղակիցը՝ կանտաբրիական քարայծը։ Վերջինիս, ինչպես նաև իսպանական այծքաղի շատ քանդակներ կան պարկի շրջակայքում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկոս դե Էուրոպա (ազգային պարկ)» հոդվածին։