Պիեռ Բլանշար (դերասան)

ֆրանսիացի դերասան
(Վերահղված է Պիեր Բլանշար (դերասան)ից)

Պիեռ Բլանշար (ֆր.՝ Pierre Blanchar, ծննդյան անունը` Gustave Pierre Blanchard, հունիսի 30, 1892(1892-06-30)[1][2][3], Սկիկդա, Ֆրանսիական Ալժիր - նոյեմբերի 21, 1963(1963-11-21)[1][2][3], Սյուրեն), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Պիեռ Բլանշար
ֆր.՝ Pierre Blanchar
Ծնվել էհունիսի 30, 1892(1892-06-30)[1][2][3]
ԾննդավայրՍկիկդա, Ֆրանսիական Ալժիր
Մահացել էնոյեմբերի 21, 1963(1963-11-21)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՍյուրեն
ԳերեզմանCimetière de Charonne
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասան և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Երեխա(ներ)Դոմինիկ Բլանշար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից սկսել է հանդես գալ «Օդեոն» թատրոնում, այնուհետև սովորել է Փարիզի կոնսերվատորիայում և աշխատել տարբեր դրամատիկական թատրոններում։ 1921 թվականից սկսել է նկարահանվել կինոյում (առաջին ֆիլմը «Հայրիկ, բարի սիրտ», ռեժիսոր` Անրի Կրոսս) և միաժամանակ աշխատել է որպես դերասան փարիզյան տարբեր թատրոններում։ Կինոկարիերայի սկզբում Բլանշարը հանդես էր գալիս «առաջին սիրեկանների» դերերում, այնուհետև ստեղծում է մի քանի նշանավոր ռոմանտիկ կերպարներ։ Բլանշարի տաղանդը լիովին դրսևորվում է այն ֆիլմերում, որտեղ նա խաղում էր ծանր, երբեմն տրագիկ ճակատագրով մարդկանց կերպարներ։ Պիեռ Շենալի, Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ » վեպի հիման վրա ստեղծված ֆիլմում (Crime et Châtiment, 1935) խաղում է Ռասկոլնիկովի դերը, որի համար Վենետիկի միջազգային կինոփառատոն տղամարդու լավագույն դերի անվանակարգում արժանացել է Վոլպի Գավաթին (1935)։ Կատարել է գլխավոր դերեր Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության հիման վրա Ֆյոդոր Օցեպի նկարահանած «Պիկովայա դամա» (La dame de pique, 1937) և Դոստոևսկու վեպի հիման վրա Լուի Դակենի և Գերհարդ Լամպրեխտի նկարահանած «Խաղամոլը» (Le Joueur, 1938) ֆիլմերում[4]։

 
Պիեռ Բլանշարի գերեզմանը Փարիզում

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Բլանշարը նկարահանվել է ռեժիսոր Ժ. Դելաննուի «Պոնկարալ, Կայսրության գնդապետ» ֆիլմի գլխավոր դերում (1942)։ Բուրբոնների դեմ պայքարող խիզախ մարդու բնավորությունն առավել մոտ էր Ֆրանսիական Ընդդիմության քաջարի հերոսներին։ 1943- 1945 թվականներին Բլանշարը Դիմադրության շարժման ջոկատներից մեկի հրամանատարն էր, միաժամանակ ղեկավարում էր ֆրանսիական կինոյի ազատագրության Կոմիտեն, որը զգալի դեր էր խաղում կինոյի առաջադեմ գործիչների ֆաշիստական օկուպանտների դեմ մղվող պայքարի համախմբման գործում։ Բլանշարը մասնակցել է Փարիզում (1944 թվականի օգոստոս) նացիստական օկուպանտների դեմ կազմակերպված զինված խռովություններին։ 1940-ական թվականներին նկարահանվել է «Հայրենիք» հայրենասիրական ֆիլմում (1946, ռեժիսոր Լ. Դակեն) ։ Բլանշարը Փարիզի բարձրագույն կինոկրթության ինստիտուտի առաջին դասախոսներից մեկն էր։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 54 ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը եղել է ռեժիսոր Ժորժ Լոտների «Սև մոնոկլ»-ը (Le Monocle noir, 1961): Ամուսնացած էր Մարթա Վինոյի (ծնունդով Լագրանժից) հետ, ամուսնությունից ունեին մեկ դուստր` դերասանուհի Դոմինիկ Բլանշարը։

Ֆիլմեր խմբագրել

  • 1959 թվական - Վիճաբաննություններ կանանց միջև
  • 1959 թվական - Կատյա` առանց գահի թագուհին
  • 1946 թվական - Հոգևոր սիմֆոնիա
  • 1938 թվական - Տարօրինակ պարոն Վիկտորը
  • 1937 թվական - Պարահանդեսային նոթատետր
  • 1937 թվական - Մարդը ոչ մի տեղից
  • 1936 թվական - Ճանապարհ դեպի փառք
  • 1933 թվական - Վարքագծի համար` զրո
  • 1932 թվական - Գեղեցկուհի նավաստին
  • 1932 թվական - Ատլանտիդա
  • 1929 թվական - Կապիտան Ֆրակաս

Գրականություն խմբագրել

  • Pierre Cadars, Les Séducteurs du cinéma français : 1928-1958, Paris, éditions H. Veyrier, 1982.
  • Olivier Barrot et Raymond Chirat, Inoubliables ! Visages du cinéma français 1930-1950, Paris, Calmann-Lévy, 1986 (ISBN 978-2-7021-1409-4)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. SISCOT, André. «LES GENS DU CINEMA ©». www.lesgensducinema.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բլանշար (դերասան)» հոդվածին։