Սկիկդա[2] (արաբ․՝ سكيكدة‎‎, նախկին Ֆիլիպվիլ), Ալժիրի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք, համանուն վիլայեթի և շրջանի վարչական կենտրոնը։ 2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 163 618 մարդ[3]։

Բնակավայր
Սկիկդա
ֆր.՝ Philippeville
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է1838 թ.
Մակերես52 կմ²
ԲԾՄ24 մետր
Բնակչություն163 318 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ21000
Սկիկդա (Ալժիր)##
Սկիկդա (Ալժիր)

Պատմություն խմբագրել

Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում ժամանակակից Սկիկդայի տարածքում գոյություն ուներ մի այլ քաղաք, որը կոչվում էր Ռուսիկադե (լատին․՝ Rusicade)[4][5]: Այն ավերվել է վանդալների կողմից, 5-րդ դարում[6]։

Իսկ հենց Սկիկդա քաղաքը հիմնվել է 1838 թվականին՝ ֆրանսիացի մարշալ Սթիվեն Շառլ Վիլեի հրամանով։ Ինչպես նաև կառուցվեց արհեստական նավահանգիստ[4][5]։ Քաղաքն ստացավ Ֆիլիպվիլ անվանումը (ֆր.՝ Philippeville):

1883 թվականի հոկտեմբերի 10-ին Սկիկդան լրջորեն վնասվեց հզոր երկրաշարժից[7]։

1955 թվականի օգոստոսի 20-ին՝ Ալժիրի Քաղաքացիական պատերազմի ժամանակ, Ֆիլիպվիլն ապստամբների կողմից հարձակման ենթարկվեց։ Վերջիններս դաժան խոշտանգման ենթարկեցին քաղաքի բնակչությանը՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին[8]։ Մի քանի ժամ անց հարձակումը ճնշվեց դեպքի վայր ժամանած ֆրանսիական բանակի կողմից[9]։

1962 թվականից Սկիկդան գտնվում է անկախ Ալժիրի կազմի մեջ։ 1970 թվականին Հասսի Ռ’մեյլից[5] քաղաք մտցվեց գազի խողովակաշար։

Աշխարհագրություն խմբագրել

Սկիկդան տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ մայրաքաղաքից մոտավորապես 345 կմ դեպի արևելք։ Քաղաքի ռելիեֆը լեռնային է։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքային բյուջեն հիմնական եկամուտն ստանում է տեղական նավահանգստով սեղմված բնական գազը, մաքրված նավթը և նավթամթերքն արտահանելու միջոցով։ Բնական գազը քաղաք է հասնում վերոհիշյալ գազատար խողովակաշարի միջոցով, որը գտնվում է Հասսի Ռ’մեյլի մոտ[4]։ Քաղաքային տնտեսության համար շահավետ ոլորտներ են համարվում նաև տեղական ջրերից ձկների արտահանումը, գյուղատնտեսական մթերքի վաճառքը, երկաթի և ալյումինից պատրաստված իրերի արտադրությունը։ Սկիկդան նաև կարևոր տրանսպորտային (ավտո- և երկաթուղային) հանգույց[4] է, որը երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոններին՝ Կոնստանտինային (90 կմ) և Աննաբային (110 կմ) մոտ է գտնվում։ Քաղաքով են անցնում № 3 խճուղին և տեղական նշանակության մի քանի ճանապարհներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Skikda (Province Capital, Skikda, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. ISBN 5852700576
  3. «Wilaya de Skikda : répartition de la population résidente des ménages ordinaires et collectifs, selon la commune de résidence et la dispersion» (PDF).. Données du recensement général de la population et de l’habitat de 2008 sur le site de l’Office national des statistiques (Algérie).
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Skikda» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Skikda» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  6. «Филипвиль, Алжир». World Digital Library. 1899. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «Earthquake Shock in Algeria» (անգլերեն). New York Times. 1883 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  8. Aussaresses, Paul [Gen.]. The Battle of the Casbah. — Enigma Books, 2006. — С. 47-48. — ISBN 1929631308
  9. Gisèle Halimi. Milk for the Orange Tree. — London: Quartet Books, 1990. — С. 114. — ISBN 0704327384