Պիեռ Նկուրունզիզա

քաղաքական գործիչ

Պիեռ Նկուրունզիզա (ռունդի և ֆր.՝ Pierre Nkurunziza, դեկտեմբերի 18, 1964(1964-12-18)[1], Ngozi, Kingdom of Burundi - հունիսի 8, 2020(2020-06-08)[2][3], Կարուզի, Կարուզի շրջան, Բուրունդի[4]), Բուրունդիի նախագահ (2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2020 թվականի հունիսի 8), «Ազգային Կոնգրես հանուն ժողովրդավարության պաշտպանության՝ Զորքեր հանուն ժողովրդավարության պաշտպանության» կուսակցության առաջնորդ, սկզբում հութու ապստամբական խմբավորման, որն այնուհետև դարձել է կուսակցություն։

Պիեռ Նկուրունզիզա
 
Կուսակցություն՝ National Council for the Defense of Democracy–Forces for the Defense of Democracy?
Կրթություն՝ Université du Burundi? և Ռուանդայի ազգային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ավետարանչականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1964(1964-12-18)[1]
Ծննդավայր Ngozi, Kingdom of Burundi
Վախճանի օր հունիսի 8, 2020(2020-06-08)[2][3] (55 տարեկան)
Վախճանի վայր Կարուզի, Կարուզի շրջան, Բուրունդի[4]
Թաղված Գիտեգա
Քաղաքացիություն  Բուրունդի
Հայր Eustache Ngabisha?
Ամուսին Denise Nkurunziza?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Երկրի երկու նահանգների՝ 1972 թվականի խռովությունների ժամանակ սպանված նահանգապետի որդին է։ Եղել է համալսարանի դասախոս։ Մելխիոր Նդադայեի սպանությունից հետո առաջին նախագահ հութուն միացել է Ազգային Կոնգրես հանուն ժողովրդավարության պաշտպանությանը։ 1998 թվականից կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալն է, 2001 թվականից՝ նախագահը։ 2003 թվականի վերջից Դոմիսիեն Նդայիզեյեի կառավարության աշխատակազմի բարելավման հարցերով նախարար։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո առաջադրվել է նախագահի թեկնածու։ Չունենալով մրցակիցներ՝ խորհրդարանի կողմից ընտրվել է հինգ տարի ժամկետով։ Հաջորդ անգամ ուղղակի նախագահական ընտրություններ են անցկացվել։

Ընտրությունները կայացել են 2010 թվականի հունիսի 28-ին, սակայն Նկուրունզիզան մնացել է նրանց միակ թեկնածուն այն բանից հետո[5], երբ ընդդիմության թեկնածուները հրաժարվել են մասնակցել ընտրություններին մայիսի 24-ին տեղի ունեցած ընտրախախտումներից հետո[6]։ Ընտրություններում Նկուրունզիզան ստացել է ընտրողների 91,62 %-ի աջակցությունը 76,98 % մասնակցության դեպքում։

2015 թվականի ապրիլի 26-ին՝ այն հաղորդագրություններից հետո, թե Նկուրունզիզան պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել երրորդ ժամկետով, սկսվել են բողոքի ակցիաներ և ցույցեր[7]։

Մայիսի 13-ին գեներալ-մայոր Գոդֆրուա Նիյոմբարեն հայտարարել էր ռազմական հեղաշրջման մասին, զինվորականները շրջափակել էին հեռուստառադիոընկերության շենքը և հայտարարել էին Նկուրունզիզային իշխանությունից հեռացնելու մասին։ Իսկ իշխանությունները հայտարարել էին, որ նախագահը հեղաշրջման ժամանակ գտնվել է Տանզանիայում[8]։ Մայիսի 15-ին հայտարարվել էր, որ Բուրունդիի զինծառայողները ձերբակալել են նախագահին տապալել փորձող գեներալ Գոդֆրու Նիյոմբարեին, իսկ ավելի վաղ ձերբակալվել էր նաև երեք ապստամբ գեներալ[9]։ Սակայն ավելի ուշ նախագահի մամուլի քարտուղարը հերքել էր Նիյոմբարեի ձերբակալության մասին պնդումը[10]։

Պիեռ Նկուրունզիզան երրորդ անգամ հաղթանակ է տարել 2015 թվականի հուլիսի 21-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 69,41 %-ը։ Ընդդիմության ղեկավար Ագաթոն Ռվասան հրաժարվել է ճանաչել երկրի գործող նախագահ Պիեռ Նկուրունզիզայի հաղթանակը և պահանջել է կրկնակի քվեարկություն անցկացնել[11]։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 2015 թվականի հուլիսին Աֆրիկա կատարած իր ուղևորության ժամանակ մեջբերել Է Պիեռ Նկուրունզիզուն՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է երկրի ղեկավարը երկրորդ ժամկետից հետո լիազորությունները վայր դնելուց հրաժարվելով հանգեցնում երկրում անկարգությունների և խռովությունների։

  Երբ առաջնորդը փորձում է փոխել խաղի կանոնները և մնալ իշխանության ղեկին, նա կարող է անկայունություն և անհամաձայնություն հրահրել[12][13]։  

Նկուրունզիզան հրաժարվել է առաջադրվել նախագահի պաշտոնում 2020 թվականի մայիսի 20-ի համընդհանուր ընտրություններում. դրանց ավարտից հետո հանկարծամահ է եղել հունիսի 8-ին Կարուզիում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.republicain-lorrain.fr/politique/2020/06/09/burundi-le-president-pierre-nkurunziza-est-mort
  3. 3,0 3,1 3,2 https://www.rfi.fr/fr/afrique/20200609-burundi-d%C3%A9c%C3%A8s-pr%C3%A9sident-pierre-nkurunziza
  4. 4,0 4,1 4,2 Burundi's President Pierre Nkurunziza dies: GovernmentAl Jazeera, 2020.
  5. «Burundi set for one-name vote». Al-Jazeera. 28 июня 2010 года.
  6. «Burundi opposition candidates to boycott presidential poll». Reuters. 1 июня 2010 года.
  7. «Burundi's president Pierre Nkurunziza re-elected». Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. «Генерал заявил, что в Бурунди завершился переворот».
  9. Лидера неудавшегося военного переворота арестовали в Бурунди
  10. Goran Tomasevic, «Burundi’s president urges end to protest, coup leader at large» Արխիվացված 2015-10-08 Wayback Machine, Reuters, 15 May 2015.
  11. Лидер оппозиции Бурунди не согласен с победой Нкурунзизы на выборах
  12. Обама: президенты не должны занимать свой пост вечно
  13. «Обама: никто не должен быть президентом пожизненно». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  14. Умер президент Бурунди Пьер Нкурунзиза
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Նկուրունզիզա» հոդվածին։