Գիտեգա
Գիտեգա[1], նախկինում՝ Կիտեգա[2]) (ֆր.՝ Gitega), աֆրիկյան Բուրունդի պետության մայրաքաղաքը և այդ երկրի Գիտեգա մարզի վարչական կենտրոնը և մեծ բնակավայրերից մեկը[3]: Ունի օդանավակայան[4]:
Բնակավայր | ||
---|---|---|
Գիտեգա | ||
կիռունդի` Gitega | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1912 թ. | |
ԲԾՄ | 1504 մետր | |
Բնակչություն | 41 944 մարդ (2008) | |
| ||
ՊատմությունԽմբագրել
2007 թվականին Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտարարեց, որ մտադրություն կա երկրի մայրաքաղաքը Բուժումբուրայից տեղափոխելու Գիտեգա[5]: 2018 թվականի դեկտեմբերի 24-ին նա հայտնեց, որ եթե Բուրունդիի խորհրդարանը հավանության արժանանացնի իր ներկայացրած նախագիծը, երկրի մայրաքաղաքը կդառնա Գիտեգան[6]: Խորհրդարանն իր երկու պալատներում հարցը քննարկելուց հետո 2019 թվականի հունվարի 16-ին քվեարկեց մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկության օգտին[7]: Բուժումբուրան շարունակելու է մնալ երկրի տնտեսական մայրաքաղաքն ու առևտրական կենտրոնը[8]: Բուրունդիի կառավարությանը հանձնարարություն է տրվել երեք տարվա ընթացքում ավարտի հասցնել նոր մայրաքաղաք տեղափոխվելու գործընթացը[9]:
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Գիտեգան գտնվում է Բուրունդիի սարահարթի կենտրոնական հատվածում[10]: Նոր մայրաքաղաքի կենտրոնը ծովի մակերևույթից բարձր է 1658 մետր[11]:
ԺողովրդագրությունԽմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակն ըստ տարիների[12].
1990 | 2012 |
---|---|
20 700 | 22 989 |
ՄշակույթԽմբագրել
Գիտեգայում է գտնվում Բուրունդիի ազգային թանգարանը[13]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Словарь современных географических названий
- ↑ Топографические карты Генштаба.
- ↑ «Biggest Cities In Burundi»։ դեկտեմբերի 24, 2018
- ↑ Burundi
- ↑ «Gitega Soon to Become the Capital of Burundi» (անգլերեն)։ Վերցված է 2012-11-27
- ↑ «Burundi’s Political Capital now is Gitega»։ Emirates Business։ 24.12.2018
- ↑ Burundi to change its capital city. Би-би-си.
- ↑ Nimubona Désiré (դեկտեմբերի 24, 2018)։ «Burundi Moves Political Capital From Bujumbura to Gitega»։ Bloomberg։ Bloomberg L.P.։ Վերցված է հունվարի 22, 2018
- ↑ «Burundi to change its capital city»։ BBC World News։ British Broadcasting Company։ հունվարի 17, 2019։ Վերցված է հունվարի 22, 2018։ «The vote took place on Wednesday and the leader of parliament said the move would take place over three years.»
- ↑ Encyclopedia Britannica։ «Gitega (Burundi)»։ Encyclopedia Britannica Online։ Վերցված է հունվարի 22, 2018
- ↑ «Gitega, Burundi Page» (անգլերեն)։ Արխիվացված է orld/BY/13/Gitega3.html օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2012-11-27
- ↑ «Gitega» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2011-11-27
- ↑ «Museums in Burundi» (անգլերեն)։ Africa.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին։ Վերցված է 2014-03-17
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիտեգա կատեգորիայում։ |