Պիեռ Դեկուրսել

ֆրանսիացի գրող

Պիեռ Դեկուրսել (ֆր.՝ Pierre Adrien Decourcelle, հունվարի 25, 1856(1856-01-25)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[1][3] - հոկտեմբերի 10, 1926(1926-10-10)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[1][3]), ֆրանսիացի ժուռնալիստ, թատերագիր, վիպասան։

Պիեռ Դեկուրսել
ֆր.՝ Pierre Decourcelle
Pierre Decourcelle.png
Ծննդյան անունֆր.՝ Pierre Adrien Decourcelle
Ծնվել էհունվարի 25, 1856(1856-01-25)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1][3]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1926(1926-10-10)[1][2][3] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1][3]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և լրագրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԱնդամակցությունSACD?[1] և Q56313329?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1]
ԶավակներClaudine Decourcelle?[4]
Pierre Decourcelle Վիքիպահեստում

Նրա հայրը՝ Ադրիան Դեկուրսելը և քեռին՝ Ադոլֆ Ֆիլիպ դ՛Էներին նույնպես գրողներ էին։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1856 թվականի հունվարի 25-ին, Փարիզում։

Սովորել է Հենրիխ IV-ի լիցեյում։

Սկզբնական շրջանում աշխատել է որպես վաճառական, բորսայի բրոքեր։

Այնուհետև Choufleuri գրական կեղծանունով աշխատակցել է Le Gaulois թերթին, որին այդ նույն ժամանակ աշխատակցում էր նաև Գի դը Մոպասանը[5]։

1882 թվականին գրել է Le Grain de beauté դրաման՝ գլխավոր հերոսուհու դերը նախատեսլով Սառա Բեռնարի համար։

1880-ական թվականներին հեղինակել է բազմաթիվ կատակերգություններ, օպերաների լիբրետոներ, ինչպես նաև՝ ժողովրդականություն վայելող մի շարք վեպեր վերափոխել է թատերախաղերի (այդ թվում՝ Պոլ Բուրժեի «Ողբերգական հովվերգությունը» հենց իր՝ վեպի հեղինակի համագործակցությամբ)։ 1897 թվականին մեծ հաջողությամբ Փարիզի «Ռենեսանս» թատրոնում ներկայացվել է Վիլյամ Ջիլեթի «Գաղտնի ծառայություն» թատերախաղի դեկուրսելյան, ֆրանսիականացված տարբերակը[6]։

Լինելով չափազանց բեղուն հեղինակ՝ Պիեռ Դեկուրսելը թատերախաղերից զատ՝ գրել է բազմաթիվ վեպեր[7]՝ դրանց զգալի մասը նվիրելով այսպես ասած՝ ռևանշի՝ Էլզաս-Լոթարինգիայի վերադարձի թեմային (այդ երկրամասը 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նվաճվել էր գերմանացիների կողմից, և Դեկուրսելի «ռևանշիստական» վեպերը մեծ ժողովրդականություն էին վայելում Ֆրանսիայում)[8]։ Բայց արձակի ասպարեզում նրա գլուխգործոցը համարվում է «Երկու երեխա» (Les Deux Gosses, 1880 թ.) վեպը[9], որը հետագայում բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից (առնվազն ութ էկրանավորում, որոնցից առաջինը 1912 թվականին, ութերորդը՝ 1936-ին)։

1908 թվականինՊիեռ Դեկուրսելը Էժեն Գուգենհեյմի հետ հիմնադրել է Գրչի մարդկանց ընկերակցություն (Société des Auteurs et des Gens de Lettres (SCAGL))՝ ժողովրդականություն վայելող գրական ստեղծագործությունները կինոսցենարների վերածելու հատուկ նպատակադրումով[10]։ Ընկերակցությունը բարձր որակով ու մեծ հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը[11]՝ կինոսցենարի վերածելով Էմիլ Զոլայի «Հողը» վեպը[12] և այլ երկեր, «ֆրանսիացնելով» Պեռլ Ուայթի մասնակցությամբ ամերիկյան սերիալները[13]...

Պիեռ Դեկուրսելը մահացել է 70 տարեկան հասակում՝ 1926 թվականի հոկտեմբերի 10-ին։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել