Պիեռ Գրանիե-Դեֆեռ (ֆր.՝ Pierre Granier-Deferre. հուլիսի 22, 1927(1927-07-22)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4] - նոյեմբերի 16, 2007(2007-11-16)[5][6][7][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ։ Հեղինակ է շուրջ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի։ Սակավաթիվ ֆրանսիացի ռեժիսորներից էր, ով դեմ էր Nouvelle Vague-ին և կողմ՝ կինո նկարահանելու ավանդույթները պահպանելուն։ Որդին՝ Դենիս Գրանիե-Դեֆեռը նույնպես ռեժիսոր է։

Պիեռ Գրանիե-Դեֆեռ
ֆր.՝ Pierre Granier-Deferre
Ծնվել էհուլիսի 22, 1927(1927-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էնոյեմբերի 16, 2007(2007-11-16)[5][6][7][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ֆրանսիա[8][9]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինAnnie Fratellini?[10] և Susan Hampshire?
Պարգևներ
IMDbID ID 0335133

Պիեռ Գրանիե-Դեֆեռի «Կատուն» (1971) ֆիլմի գլխավոր դերակատարներ Սիմոնա Սինյորեն և Ժան Գաբենը Բեռլինի 21-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել են «Արծաթե արջ» մրցանակների՝ «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ 1981 թվականին նկարահանած «Արտառոց բան» / Une étrange affaire ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ հանդես է եկել Միշել Պիկոլին, նրան բերել է Լուի Դելյուկի անվան մրցանակ, իսկ 1982 թվականին նկարահանած «Հյուսիսային աստղ» / North Star ֆիլմի համար նա արժանացել է «Սեզար» մրցանակի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում (ինչպես իր նկարահանած ֆիլմերի մեծ մասի, այդ ֆիլմի սցենարի հեղինակն էլ էր հենց ինքը՝ Գրանիե-Դեֆեռը)[11]։

Կենսագրություն խմբագրել

Կինեմատոգրաֆիական ուսմունքների բարձրագույն ինստիտուտն ավարտելուց հետո Դեֆեռը երկար ժամանակ եղել է կինոռեժիսորներ Մարսել Քամյուի և Ժան-Պոլ լը Շանուայի օգնականը։ Նրա ռեժիսորական առաջին խոշոր և աչքի ընկած աշխատանքը 1961 թվականին նկարահանած Le Petit Garçon de l'ascenseur ֆիլմն էր։ Մինչև 2006 թվականը նա հեղինակել է ավելի քան 40 ֆիլմ և հեռուստատեսային գեղարվեստական գործ՝ աշխատելով այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Սիմոնե Սինյորեն, Լինո Վենտուրան, Ժան Գաբենը, Ալեն Դելոնը, Ռոմի Շնայդերը։ Իսկ հեռուստատեսության համար նրա կատարած աշխատանքներից հիշարժան է հատկապես դետեկտիվ վեպերի անվանի հեղինակ Ժորժ Սիմենոնի երկերի հիման վրա կոմիսար Մեգրեի մասին նկարահանած դրվագաշարը։

Ֆիլմագրություն խմբագրել

[12]

  • Փարիզը օգոստոսին (Paris au mois d'août, 1966)
  • The Drug (La Horse, 1970)
  • Կատուն (Le Chat, 1971)
  • The Widow Couderc (La Veuve Couderc, 1971)
  • Որդին (Le Fils, 1973)
  • Գնացքը (Le Train, 1973)
  • Վարպետների մրցավազքy (La Race des seigneurs, 1974)
  • Վանդակը (La Cage, 1975)
  • Ցտեսություն, ընկեր (Adieu poulet, 1975)
  • Կինը պատուհանում (Une femme à sa fenêtre, 1976)
  • Բժիշկը (Le Toubib, 1979)
  • Արտառոց բան (Une étrange affaire, 1981)
  • Հյուսիսային աստղը (L'Étoile du Nord, 1982)
  • Վինսենթի ընկերը (L'Ami de Vincent, 1983)
  • Ձայնը (La Voix, 1992)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  3. 3,0 3,1 Ciné-Ressources (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130046876 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.variety.com/article/VR1117976278.html?categoryid=13&cs=1
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
  8. http://www.telegraph.co.uk/culture/4720871/A-rose-that-refuses-to-wilt.html
  9. http://www.telegraph.co.uk/culture/4720880/A-rose-that-refuses-to-wilt.html
  10. http://www.lefigaro.fr/culture/2007/11/17/03004-20071117ARTFIG00283-la-mort-de-pierre-granier-deferre.php
  11. «Pierre Granier-Deferre: Awards» (անգլերեն). IMDb. Վերցված է 2021-11-28-ին.
  12. Według wykazu z biogramu w Internet Movie Database.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Գրանիե-Դեֆեռ» հոդվածին։