Պիանոզա (իտալ.՝ Isola di Pianosa), կղզի Միջերկրական ծովում՝ Տոսկանյան կղզեխմբի կազմում։ Վարչականորեն Պիանոզան Կամպո նել Էլբայի կոմունան է, Տոսկանայի Լիվորնո գավառի կազմում։

Պիանոզա
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԿամպո նել Էլբա
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Մակերես10,25 կմ²
Բնակչություն10 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Հռոմեական ժամանակաշրջանում կղզին կոչվում էր Պլանասիա (հարթավայր)՝ հարթ լինելու պատճառով։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակերևույթից բարձր է 29 մետր։ Այն Տոսկանյան կղզեխմբի 5-րդ ամենամեծ կղզին է։ Եռանկյունաձև ցամաք է, Էլբա կղզուց 14 կմ հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 10,25 կմ քառ․ տարածք։

Պատմություն խմբագրել

Առաջին մարդիկ կղզում հայտնվել են Հին քարի դարում։ Հռոմեական ժամանակներում, երբ կղզին կրում էր Պլանասիա անունը, այստեղ բնակություն հաստատեցին հռոմեացիները։ Այս ժամանակաշրջանում կղզում առաջացավ թատրոն և կատակոմբներ։ 6-րդ դարում Օկտավիանոս Օգոստոս կայսրը կղզի աքսորեց իր թոռանը և գահի պոտենցիալ ժառանգ հանդիսացող Ագրիպպաս Պոստումին, ով սպանվեց այստեղ Տիբերիոս կայսեր հրամանով (14 թվական)։ Միջնադարում կղզու կառավարման համար պայքարում էին Պիզան և Ջենովան։ Թեև 18-րդ դարի փաստաթղթերը հաստատում են, որ կղզին երբևէ ծածկված է եղել խիտ անտառով, բայց ձկնորսները և նրանց հետ բերած կենդանիները վերջ տվեցին դրա բնական փայտային բուսականությունը։ 1858-1998 թվականներին Պյանոսան եղել է խիստ ռեժիմային բանտ, որտեղ կային շատ վտանգավոր մաֆիոզներ։

Մշակույթ խմբագրել

Պյանոսա կղզին հայտնի է դարձել Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» (անգլ.՝ Catch 22) վեպի շնորհիվ։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Պյանոսայում, որտեղ, ըստ սցենարի, տեղակայված էր 27-րդ օդային բանակի 488-րդ էսկադրիլիան, թեև հեղինակը ինքնին սահմանում է, որ կղզին «անշուշտ չափազանց փոքր է, որպեսզի նկարագրված իրադարձությունները իրականացվեն»[1]։

Կա ևս մեկ, ավելի փոքր կղզի, որը նույնպես հայտնի է Պյանոսա անունով և գտնվում է Ադրիատիկ ծովում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել