Իրինա Կարտաշյովա

խորհրդային ռուս դերասանուհի

Իրինա Կարտաշյովա[1][2][3] (ռուս.՝ Ирина Павловна Карташёва, նոյեմբերի 4, 1922(1922-11-04), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 15, 2017(2017-05-15), Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՌ ժողովրդական դերասան (1985)։

Իրինա Կարտաշյովա
ռուս.՝ Ирина Павловна Карташёва
Ծնվել էնոյեմբերի 4, 1922(1922-11-04)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմայիսի 15, 2017(2017-05-15) (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Իրինա Կարտաշյովան ծնվել է 1922 թվականին Պետրոգրադում։ 1933 թվականի դեկտեմբերի 31-ին ձերբակալվել, ապա 1937 թվականին գնդակահարվել է նրա հայրը՝ ԳԻՊՐՈՄԵԶ-ի գլխավոր տնտեսագետ Պավել Վասիլևիչ Կարտաշյովը։ Իրինան կարողացել է չորս տարի սովորել Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, որից հետո մոր հետ Լենինգրադից աքսորվել են։ Աքսորավայրում ավարտել է միջնակարգ կրթությունը։ 1940 թվականին կարողացել է վերադառնալ Լենինգրադ և ընդունվել Լենինգրադի թատերական ինստիտուտ, սակայն 1941 թվականի սեպտեմբերի 8-ին վերջին գնացքով Լենինգրադից մեկնել է Սարանսկ փորձելով թաքնվել արտաքսումից։ Աշխատել է հիվանդանոցում։ 1942-1947 թվականներին եղել է Մորդովիայի պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպես Մորդովիայի պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի համերգային բրիգադի անդամ, հանդես է եկել մարտնչող զինվորականների համար։ Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ 1947 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։

Մահացել է 2017 թվականին՝ Մոսկվայի իր տանը[5]։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Միխայիլ Պոգորժելսկի (1922-1995), դերասան
  • Որդի՝ Դմիտրի Պոգորժելսկի (1951), լրագրող, պրոդյուսեր
  • Թոռ՝ Ալեքսանդր

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • Բարեկամության շքանշան[6]
  • Պատվո շքանշան[7]
  • Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ирина Карташёва: «Приносила бойцам вести от родных»
  2. «Народная артистка России Ирина Карташёва: «Свою первую роль я сыграла на саранской сцене»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  3. Интеллигент Погоржельский
  4. https://lenta.ru/news/2017/05/15/kartasheva/
  5. «Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  6. «Указ Президента РФ от 15.08.1998 N 974 «О награждении государственными наградами Российской Федерации работников Московского государственного академического театра имени Моссовета»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  7. «Указ Президента РФ от 04.06.2008 N 893 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել