Պերինո դել Վագա (իտալ.՝ Perino del Vaga, իրական անունը՝ Պիեռո Բոունակորսի, հուլիսի 3, 1501, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 29, 1547, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ-մաներիստ։

Պերինո դել Վագա
իտալ.՝ Perino del Vaga
Ծնվել էհուլիսի 3, 1501
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1547 (46 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա[1]
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ուշագրավ աշխատանքներJustice of Zaleuco? և Tarquinius Priscus founds the Temple of Jupiter on the Campidoglio?
ՈւսուցիչՌինդոլֆո Գիրլանդայո
ԱշակերտներՊելլեգրինո Տիբալդի
 Perin del Vaga Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆլորենցիայի մոտ[2]։ Մորը կորցրել է երկու ամսական հասակում, դաստիարակվել է խորթ մոր մոտ։ Սովորել է Ռիդոլֆո Գիրլանդայոյի մոտ։ Մոտ 1517 թվականին մեկնել է Հռոմ, կատարել է փոքր աշխատանքներ՝ օգնելով Ռաֆայելին Վատիկանի սյունասրահների որմնանկարների ստեղծման ժամանակ։ Նա նաև Ռաֆայելի նկարների հիման վրա նկարել է մոլորակների պատկերներ Բորջիայի տանը։ Փաստորեն Պերինոն դարձել է Ռաֆայելի երկրորդ օգնականը Ջուլիո Ռոմանոյից հետո։ Ինքնուրույն նկարազարդել է Բալդասինիի պալատը, նկարել է սգացող Աստվածամոր դիմանկարը Սանտո Ստեֆանո դել Կակկոյի եկեղեցում։

Ռաֆայելի (1520) մահվանից և ժանտախտի համաճարակից (1523) հետո Պերինոն վերադարձել է Ֆլորենցիա, մտերմացել Ռոսսո Ֆիորենտինոյի հետ։ 1527 թվականին հրավիրվել է Ջենովա։ Այնտեղ նկարազարդել է Պալացցո դել Փրինչիպեն մի ոճով, որը մոտ է Ջուլիո Ռոմանոյի աշխատանքներին մանտովյան Պալացցո դել Տեում։ Ստեղծել է մի քանի աշխատանքներ Պիզայում։

1538 թվականին վերադարձել է Հռոմ։ Նա նկարել է Տրինիտա դեի Մոնտիի եկեղեցում, Սանտ Անջելո դղյակում, Վատիկանում, Սիքստինյան կապելլայում։

Թաղվել է Պանթեոնում։

Ժառանգություն և ճանաչում խմբագրել

Պերինո դել Վագայի գեղանկարչություն դիտվում է որպես կապող օղակ հռոմեական ռաֆայելյան ձևի և ֆլորենտական մաներիզմի միջև։ Արդեն կենդանության օրոք ստեղծվել են նրա բազմաթիվ աշխատանքների փորագրություններ։ Նրա աշակերտների և օգնականների թվում է եղել Դանիելե դա Վոլտերրան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1885
  2. «Perino del Vaga» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). 1911. էջեր 150–151.

Գրականություն խմբագրել

  • Davidson B. Perino del Vaga e la sua cerchia. Firenze: Leo S. Olschki, 1968
  • Parma E. Perino del Vaga, l’anello mancante. Genova: Sagep, 1986.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերինո դել Վագա» հոդվածին։