Պելլեգրինո Տիբալդի (իտալ.՝ Pellegrino Tibaldi, հայտնի է նաև որպես ՝ իտալ.՝ Pellegrino di Tibaldo de Pellegrini, 1527[1], Puria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2] - մայիսի 27, 1596(1596-05-27)[2][3][4], Միլան[2]), իտալացի մաներիստ ճարտարապետ, քանդակագործ, որմնանկարիչ։

Պելլեգրինո Տիբալդի
իտալ.՝ Pellegrino Tibaldi
Ծնվել է1527[1]
ԾննդավայրPuria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2]
Վախճանվել էմայիսի 27, 1596(1596-05-27)[2][3][4]
Մահվան վայրՄիլան[2]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
Ոճմաներիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBasilica of San Gaudenzio?, San Fedele Church?, Venus and Minerva? և Visitation (Meeting of Mary and Elizabeth in the Presence of Saints Joseph and Jerome)?
ՈւսուցիչՊերինո դել Վագա
ԱշակերտներDomenico Tibaldi?
 Pellegrino Tibaldi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տիբալդին ծնվել է Վալսոլդայում, որն այն ժամանակ եղել է Միլանի դքսության կազմում։ Մեծացել է Բոլոնյայում։ Հայրը եղել է քարտաշ։ Հավանական է, որ աշակերտել է Բարտոլոմեո Ռամենգիին և Իննոչենցո դա Իմոլային։ Առաջին փաստագրած կտավը՝ «Սուրբ Կատարինեի ամուսնությունը», ստեղծել է տասնհինգ տարեկան հասակում։

 
«Սուրբ ընտանիքը Եղիսաբեթի հետ», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
 
Սան Սեբաստիանո (Միլան)

1547 թվականին մեկնել է Հռոմ՝ ուսանելու Պերինո դել Վագայի մոտ։ Հռոմում ներգրավվել է Սուրբ Հրեշտակի ամրոցի խորհրդակցական սենյակի (Sala del Consiglio) ձևավորման աշխատանքներում։ 1547 թվականին Պերինոյի մահից հետո Տիբալդին պալատական լայնածավալ որմնանկարչության մեջ առաջատար դիրք է զբաղեցրել (1547-1549)։ Որմնանկարների վրա զգալի է եղել Միքելանջելոյի ազդեցությունը։

Բոլոնյայում տարբեր աշխատանքներ է կատարել կարդինալ Ջովանի Պոջջիի համար։ Պոջջիի պալատում ստեղծել է Ուլիսի պատմության որմնանկարների շարք, Պոջջիի մատուռում՝ տեսարաններ Մկրտչի կյանքից, Հռոմի Սաչետի պալատում՝ տեսարաններ Մովսեսի կյանքից։ Իր հովանավորությամբ Ջակոմո Մաջջորե եկեղեցում կառուցել է մատուռ, որի համար ստեղծել է «Սուրբ Հովհաննեսը քարոզում է անապատում» և «Ընտրյալների տարանջատումը անիծյալներից» տեսարանները։ Կարդինալ Պոջջինին նրան է հանձնարարել ստեղծելու Լորետոյի Բազիլիկա դելլա Սանտա Կազա եկեղեցու մատուռը, որտեղ ստեղծել է «Սուրբ Ծնունդ», «Տաճար ներկայանալը», «Այլակերպություն», «Սուրբ Հովհաննեսի գլխատումը» որմնանկարները։

1558-1561 թվականներին Տիբալդին ապրել է Անկոնայում, որտեղ որմնանկարներ է ստեղծել Անկոնայի պատմական Loggia dei Mercanti[5] և Ֆերետտի պալատների համար։ 1561 թվականին հանդիպել է կարդինալ Կառլո Բորրոմեոյին, ում հանձնարարությամբ Միլանում աշխատել է որպես ճարտարապետ, աշխատանքներ է կատարել տաճարում, արքեպիսկոպոսի պալատի բակում (1564-1570), Սան Ֆեդելե ( 1569-1579) և Սան Սեբաստիանո (1577) եկեղեցիներում։ Միլանում աշխատել է նաև որպես քաղաքացիական ճարտարապետ, նախագծել Spinola, Erba Odescalchi և Prospero Visconti պալատները։ 1575 թվականին կարդինալ Տոլոմեո Գալյոյի հանձնարարությամբ Կոմո լճի ափին սկսել է Villa d'Este վերածննդի դարաշրջանի արիստոկրատ նստավայրի շինարարությունը։

1586 թվականին Տիբալդին մեկնել է Իսպանիա, որտեղ փոխարինել է պալատական նկարիչ Ֆեդերիկո Ցուկկարոյին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի խնդրանքով նկարազարդել է Էլ Էսկորիալ պատմամշակութային համալիրի ստորին կամարակապ սրահները։ Նրա ամենամեծ աշխատանքը գրադարանի որմնանկարներն են [1][2]: Վերադառնալով Միլան՝ մինչև կյանքի վերջ եղել է Միլանի տաճարի ճարտարապետը։

Պելլեգրինոյի եղբայրը՝ Դոմենիկո Պելլեգրինո Տիբալդին, եղել է փորագրող վարպետ, ով ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում։ Նրա աշակերտներից են եղել Օրանցիո Սամաչինին[6], Լորենցո Սաբբատինին[7] և Ջիրոլամո Միրուոլին[8]։ Որդին՝ Դոմենիկո Տիբալդին, Բոլոնյայում ճարտարապետ է եղել։

Ստեղծագործությունների անթոլոգիա խմբագրել

  • «Սուրբ Կատարինեի ամուսնությունը», Բոլոնյայի պատկերասրահ
  • «Սուրբ Միքայելի որմնանկարը», Սուրբ Հրեշտակի ամրոց
  • «Հովիվները երկրպագում են Քրիստոսին», Բորգեզե պատկերասրահ[3] Արխիվացված 2005-03-12 Wayback Machine
  • «Հովհաննես Մկրտչի կոնցեպցիան» (1555), Սան Ջորջե Մաջջորե, Բոլոնյա
  • «Ամբոխի քարոզը», (Սան Ջորջե Մաջջորե, Բոլոնյա)
  • «Սուրբ ընտանիք և Հովհաննես Մկրտիչը», Ինդիանապոլիսի արվեստի թանգարան
  • «Քրիստոսի մկրտությունը», Անկոնա
  • Խորանի նկար, Սուրբ Ագոստինո, Անկոնա
  • «Թովմասի կասկածամտությունը»(1565), գծանկար, 1565, Ամրոզինա, Միլան[4] Արխիվացված 2005-04-07 Wayback Machine
  • «Թովմասի կասկածամտությունը» (recto), «Թովմասի կերպարի ուսումնասիրությունը» (verso, գծանկար, Փոլ Գեթթի թանգարան [5] Արխիվացված 2005-11-21 Wayback Machine
  • «Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը» Բրերա պատկերասրահ, Միլան
  • «Մադոննան մանկան հետ», մասնավոր հավաքածու[6] Արխիվացված 2005-06-18 Wayback Machine
  • «Սուրբ ընտանիք և սուրբ Եղիսաբեթ»[7]
  • «Լռության այլաբանություն»(1569), Բոլոնյայի քաղաքացիական թանգարան
  • «Պոլիֆեմի կուրացումը», Բոլոնյայի միջազգային թանգարան և երաժշտական գրադարան[8] Արխիվացված 2006-01-10 Wayback Machine
  • «Սուրբ կույսի կյանքը», Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Քրիստոսի չարչարանքները», Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Ecce Homo» (1589), Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Սուրբ Միքայել» Էլ Էսկորիալ, Մադրիդ[9] Արխիվացված 2013-01-17 archive.today
  • «Սուրբ Լորենսի նահատակությունը» Էլ Էսկորիալ, Մադրիդ[10]
  • «Հովսեփի պատմությունը», Մոնրեալի գեղարվեստի թանգարան, Մոնրեալ, Կանադա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Pellegrino Tibaldi (դան.)
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. «foto14a». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Bryan, page 442.
  7. Bryan, page 434.
  8. Bryan, page 158.

Աղբյուրներ խմբագրել

  • The Age of Correggio and the Carracci: Emilian Painting of the 16th and 17th Centuries (exh. cat., Washington, N.G.A.; New York, Met.; Bologna, Pinacoteca; 1986)
  • Painting in Italy 1500–1600, S.J. Freedberg, (Penguin History of Art, 2nd Edition, 1983). 567–572.
  • Pellegrino Tibaldi – Catholic Encyclopedia article
  • Bryan, Michael (1889). Walter Armstrong & Robert Edmund Graves, ed. Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical (Volume II: L-Z). York St. #4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons. p. 571.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելլեգրինո Տիբալդի» հոդվածին։