Անջելմանի համախտանիշ (ԱՀ), ժառանգական խանգարում, որը հիմնականում ախտահարում է նյարդային համակարգը[2]։ Հաճախ հանդիպող ախտանիշներից են՝ փոքր գլուխը և հատուկ դեմքի արտահայտությունը, ծանր ինտելեկտուալ անկարողությունը, զարգացման հապաղումը, խոսքի ձևավորման խնդիրները, հավասարակշռության և շարժումների խնդիրները, ցնցումային նոպաները և քնելու հետ կապված խնդիրները։ Այս հիվանդությունն ունեցող երեխաները հիմնականում երջանիկ են իրենց զգում և հատուկ հետաքրքրություն ունեն ջրի նկատմամբ[2]։ Այս ախտանիշները ակնառու են դառնում արդեն մեկ տարեկանից սկսած[2]։

Անջելմանի համախտանիշ
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, սաղմի զարգացման արատներ, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններզարգացման հապաղում, խոսքի ձևավորման խանգարում, մշտական բարձր տրամադրություն, շարժական և հավասարակշռության համակարգերի թերզարգացում
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀայտնաբերողՀարի Անջելման
ՀՄԴ-9759.89
ՀՄԴ-10Q93.5
Անվանվել էHarry Angelman?[1]
ՀոմանիշներՈւրախ խամաճիկի համախտանիշ
Բուժումախտանշանային բուժում
Հաճախություն1-ը 12000-ից կամ 1-ը 20000-ից
Սկիզբընկատելի է 6-12 ամսականից
 Angelman syndrome Վիքիպահեստում

Անջելմանի համախտանիշը ավելի հավանական է, որ լինի նոր առաջացած մուտացիայի արդյունք, քան թե ժառանգվի մորից[2]։ Անջելմանի համախտանիշը զարգանում է մայրական 15-րդ քրոմոսոմի գործունեության խանգարման հետևանքով[2]։ Հիմնականում պատճառը այդ քրոմոսոմում գտնվող UBE3A գենի դելեցիան է[2]։ Տվյալ անհատը ժառանգում է 15-րդ քրոմոսոմի երկու պատճենները հորից, իսկ մորից չի ստանում ոչ մի պատճեն։ Քանի որ հորից ստացված պատճենները ապաակտիվանում են՝ գենոմային իմպրինտինգի արդյունքում, ոչ մի ֆունկցիոնալ ակտիվ գեն չի մնում[2]։ Ախտորոշումը դրվում է կլինիկական ախտանիշների և գենետիկական հետազոտությունների տվյալների հիման վրա[3]։

Բուժումը հայտնաբերված չէ[3]։ Կիրառվող միջոցները հիմնականում ախտանշանային բուժում են ապահովում[3]։ Հակացնցումային դեղորայքը օգտագործվում է այն անձանց մոտ, ովքեր ունեն ցնցումային նոպաներ[3]։ Նորմալ քայլքի ձևավորմանը կարող են օգնել ֆիզիոթերապիան և կոփումը[3]։

Անջելմանի համախտանիշով տառապում են 12000-ից կամ 20000-ից մեկը[2]։ Արական և իգական սեռի մոտ հանդիպման հաճախականությունը նույնն է[3]։ Համախտանիշը անվանվել է բրիտանացի մանկաբույժ Հարրի Անջելմանի անունով, ով առաջինն է նկարագրել համախտանիշը[4]։ Պրադեր-Վիլի համախտանիշը առանձին վիճակ է, որը նմանատիպ մուտացիայի արդյունք է հայրական 15-րդ քրոմոսոմում[5]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Ստորև թվարկված են Անջելմանի համախտանիշի ժամանակ ավելի հաճախ հանդիպող նշանները և դրանց հանդիպման հաճախականությունը[6]։

Միշտ հանդիպող (100%) խմբագրել

  • Զարգացման հապաղում
  • Խոսքի խանգարում, տառերի նվազագույն քանակի օգտագործում․ ոչ վերբալ հաղորդակցումը գերացանցում է վերբալ հաղորդակցմանը
  • Շարժական և/կամ հավասարակշռության համակարգի խանգարումներ
  • Յուրահատուկ վարք․ ցանկացած համակցում հաճախակի ծիծաղի, արտահայված երջանիկ տեսքի, հեշտ հիացող անհատականության, ձեռքերի ծափահարող շարժումների, գերշարժական դրսևորումների, ուշադրության երկարատև կենտրոնացման անկարողության

Հաճախ հանդիպող (ավելի քան 80%) խմբագրել

  • Գլխի շրջագծի հապաղած, անհամապատասխան աճ , որը հիմնականում արտահայտվում է միկրոցեֆալիայով(հարաբերական կամ բացարձակ)
  • Ցնցումային նոպաներ, որոնք սկսվել են 3 տարեկանում
  • Ոչ նորմալ ԷԷԳ, բնութագրական է դանդաղ պիկ-ալիք համալիրները

Ոչ հաճախ հանդիպող (20–80%) խմբագրել

  • Ստրաբիզմ
  • Մաշկի և աչքերի թերգունակավորում
  • Ծամելու խանգարումներ
  • Ուժեղացած ջլային ռեֆլեքսներ
  • Կրծքահասակ երեխաների սնուցման խանգարումներ
  • Բարձր ու կրծքին սեղմած արմունկներ քայլելիս
  • Արտացցված ստորին ծնոտ
  • Ջերմության նկատմամբ գերզգայունություն
  • Լայն բերան, հեռու տեղադրված ատամներ
  • Քնի խանգարումներ
  • Գերթքարտադրություն
  • Ջրի նկատմամբ գերհետաքրքրություն, հակվածություն
  • Շատ ծամելու հակում և այլ բերանային խանգարումներ
  • Գլխի հետին հատվածի հարթվածութուն
  • Հարթ ափեր

Ախտաֆիզիոլոգաիա խմբագրել

Անջելմանի համախտանիշը առաջանում է մայրական 15-րդ քրոմոսոմում համապատասխան հատվածի կորստի՝ դելեցիայի արդյունքում։ Այլ պատճառներից են տրանսլոկացիան կամ այդ հատվածի առանձին գենի դելեցիան։ Առողջ մարդը ստանում է 2 հատ 15-րդ քրոմոսոմ՝ 1 հայրական և 1 մայրական։ Բայց այն հատվածներում, որոնք կրիտիկական են Անջելմանի համախտանիշի զարգացման համար համապատասխան գեները էքսպրեսվում են խիստ տարբեր։ Սրա պատճառը սեռ-սպեցիֆիկ էպիգենետիկ իմպրիտինգն է, որի կենսաքիմիական մեխանիզմը ԴՆԹ-ի մեթիլացումն է։ Առողջ անհատների մոտ UBE3A[7] գենի, որը ուբիքվիտինային համակարգի բաղադրիչն է, մայրական ալելը էքսպրեսված է, իսկ հայրական ալելը ենթարկվում է գենային լռեցման։ Հիպոկամպում և ուղեղիկում կարելի է ասել միակ գործող ալելը մայրականն է։ Եթե մայրական հատվածը մուտացվել է կամ կորցվել՝ զարգանում է Անջելմանի համախտանիշ։ Որոշ այլ գեների համար էլ գործում է հակառակ մեխանիզմը՝ ակտիվ է հայրական քրոմոսոմի տվյալ հատվածը, իսկ մայրականը լռեցված է, վերջինս հանդիպում է Պրադեր-Վիլի համախտանիշի ժամանակ[8]։

Միայն UBE3A գենի մուտացիայի հետևանքով Անջելմանի համախտանիշի (ԱՀ) զարգացումը ավելի քիչ հավանական է, քան 15q11-13 տեղամասի դելեցիան, որտեղ գտնվում է նաև այդ գենը։ UBE3A գենը կոդավորում է E6-AP ուբիքվիտին լիգազին։ Այնուամենայնիվ E6-AP չորս հայտնաբերված սուբստրատների՝ Անջելմանի համախտանիշ առաջացնող, մոլեկուլյար մեխանիզմները վերջնական հայտնաբերված չեն։

Մկների վրա կատարված հետազոտություններում, որտեղ կար UBE3A գենի դելեցիա, հայտնաբերվել է հիպոկամպում հիշողության ձևավորման խանգարում։ Այնուամենայնիվ հիպոկամպալ մեխանիզմները դեռ վերջնական բացահայտված չեն և ունեն հետագա հետազոտությունների կարիք։ Ի հավելումս, սինապտիկ պլաստիկության մեխանիզմները ևս տուժում են հիպոկամպի հատվածում ին վիտրո կատարված հետազոտություններում։

Նյարդաֆիզիոլոգիա խմբագրել

Գլխուղեղի ԷԷԳ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել որոշ փոփոխություններ ԱՀ-ով տառապող անձանց մոտ, սակայն դրանք պաթոգնոմիկ չեն և ավելի շատ օգնում են տարբերակիչ ախտորոշմանը[9][10]։ Միջնոպայական շրջանում հիվանդների մոտ ԷԷԳ փոփոխությունները կարող են երեք տարբեր օրինակի լինել[11]։ Ամենահաճախը հայտնաբերում ենք շատ լայն ամպլիտուդի՝ 2-3 Հց հաճախականությամբ համալիրներ, հիմնականում պրեֆրոնտալ արտածումներում։ Հաջորդը հանդիպում է բարձր վոլտաժային ռիթմ՝ 4-6 Հց հաճախականությամբ, համաչափ բոլոր արտածումներում։ Երրորդի ժամանակ կարելի է տեսնել 3-6 Հց հաճախականությամբ համալիրներ, մեկ ընդ մեջ պիկեր ու սրածայր ալիքներ առավելապես ծոծրակային արտածումներում, որոնք կապված են աչքերը փակելու հետ։ Ծիծաղի պարոքսիզմները չեն ուղեկցվում ԷԷԳ փոփոխություններով[9]։

ԷԷԳ փոփոխությունները կարող են օգտագործվել որպես Անջելմանի համախտանիշի ծանրության և պրոգրեսիվման քանակական գնահատման կենսամարկերներ[12]։

Հայտնաբերված է, որ Անջելմանի համախտանիշի դեպքում նեյրոնները նորմալ են ձևավորված, բայց խանգարված է գործառույթը։

Ախտորոշում խմբագրել

Անջելմանի համախտանիշի ախտորոշման չափանիշներն են՝

  • Շարժական ֆունկցիաների, խոսքի ձևավորման ուշացում և ընդհանուր զարգացման հապաղում,
  • Անսովոր շարժումներ, օրինակ՝ դող, արմունկների թափահարող, ձեռքերի ծափահարող շարժումներ և լայն շարժումներով, չծալվող ծնկներով քայլվածք
  • Բնութագրական դեմքի արտահայտություն
  • Անամնեզում նշում է էպիլեպսիա և աբնորմալ ԷԷԳ
  • Մշտական ուրախ տրամադրություն հաճախակի ծիծաղի նոպաներով
  • 15-րդ քրոմոսոմի հաստատված դելեցիա կամ ինակտիվացիա

Ախտորոշման չափորոշիչները ընդունվել են 1995թվականին ԱՄՆ-ի Անջելմանի համախտանիշի ֆոնդի հետ միասին և վերանայվել են 2005թվականին[13][14]։

Ցնցումային նոպաները, ինչպես և ծիծաղը հիվանդության ախտաբանական փոփոխությունների հետևանքներ են[15] և կիրառվում են վաղ ախտորոշման համար։

Բուժում խմբագրել

 
Մելատոնին

Ներկայումս չկա որևէ ապացուցված բուժման միջոց։ Էպիլեպտիկ նոպաները կարելի է հսկել հակացնցումային դեղորայքով։ Բայց դեղորայքի ընտրությունը Անջելմանի համախտանիշի ժամանակ՝ ի տարբերություն էպիլսիայիավելի ավելի դժվար է, քանզի ցնցումները մի տեսակի չեն։ Շատ ընտանիքներ օգտագործում են մելատոնին քունը կարգավորելու համար եթե քնի խանգարումները շատ արտահայտված են։ Անջելմանի համախտանիշով տառապողների մեծ մասը միանվագ 5 ժամից ավել չի կարող քնել։ Շարժական խնդիրները հնարավորինս նվազեցնելու նպատակով խորհուրդ է տրվում վաղ սկսել ֆիզիոթերապիան։ Խոսքի և լեզվի թերապիան շատ կարևոր է Անջելմանի համախտանիշով տառապող անձանց կյանքի որակը լավացնելու և սոցիալական ադապտացիան ապահովելու համար։

Համախտանիշ ունեցողները հիմնականում ուրախ և հավասարակշռված անձինք են ովքեր սիրում են շփվել, ավելին, մեծ հակում ունեն այլ մարդկանց հետ հաղորդակցվելու և շփվելու։ Սկզբում հաղորդակցումը շատ դժվար է, բայց երեխան իր զարգացմանը զուգընթաց մշակում է մոտեցումներ իրենց ուզածը մյուսներին հասկացնելու համար։ Այս անձինք իրենց վերբալ հաղորդակցման սահմանափակումները կոմպենսացնելու համար ձևավորում են բավական հզոր ոչ վերբալ հաղորդակցման մեթոդներ։ Ընդունված է համարել, որ նրանք ավելի շատ բան են կարողանում հասկանալ, քան ունակ են արտահայտելու։ Ծանր դեպքերում Անջելմանի համախտանիշով տառապողները 5-10 բառից ավել չեն կարողանում արտաբերել[16]։

Կանխատեսում խմբագրել

Ախտանիշների ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել։ Ամենաթեթև ձևերի դեպքում հնարավոր է միայն խոսքի խանգարումներ։ Վաղ և շարունակական հաճախումը ֆիզիկական, շարժական և հաղորդակցական հմտություններ ձևավորելու բուժական կուրսերին գտնում են, որ զգալիորեն լավացնում է կանխատեսումը։ Սպեցիֆիկ գենետիկական մեխանիզմները, որոնք հանգեցրել էին հիվանդությանը, կորելացվում են ախտահարված անհատի հետագա կանխատեսման հետ։ Եվ նշենք, որ առանձին UBE3A գենի մուտացիան ընթանում է թեթև, իսկ եթե 15-րդ քրոմոսոմի ավելի մեծ դելեցիայի արդյունք է, կանխատեսումը ավելի վատն է։

Անջելմանի համախտանիշի կլինիկական առանձնահատկությունները փոխվում են տարիքի հետ։ Մեծահասակների մոտ բարելավվում են գերակտիվությունը և քնի խանգարումները։ Նոպաների հաճախականությունը նվազում է և ԷԷԳ փոփոխությունները դառնում են ավելի քիչ տեսանելի։ Դեղորայքը խորհուրդ է տրվում, եթե կան ցնցումային նոպաներ։ Դեղորայք նշանակում են քնի արտահայտված խանգարումների դեպքում, եթե դա զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Դեմքի յուրահատուկ արտահայոըւթյունը պահպանվում է տարիների ընթացքում, բայց մեծ հասակում Անջելմանի համախտանիշ ունեցողները ավելի երիտասարդ են երևում։

Սեռական հասունացումը և դաշտանային ցիկլը չեն ուշանում։ Սեռական հասունացումը ևս խանգարված չէ.[17]։

Անջելմանի համախտանիշը դեգեներատիվ համախտանիշ չէ և դրա համար էլ եթե հիվանդները զբաղվում են, կարող են զարգացնել իրենց հմտությունները։

Հագուստի ընտրությունը տարբեր է, բայց հաճախ գերադասում են առանց կոճակների շորեր։ Մեծահասակների մեծ մասը կարող են օգտվել դանակից, գդալից և պատառաքաղից։ Ընդհանուր առմամբ այս անձինք առողջ են, չհաշված հիմնական հիվանդությունը, և կյանքի միջին տևեղությունը մոտ է պապուլյացիայի միջին ցուցանիշին։ Ծերունական հասակում դիտվող ավելի հաճախ խնդիրներից են ճարպակալումը, սկոլիոզի խորացումը, եթե առկա էր[18]։

Համաճարակաբանություն խմբագրել

Չնայած Անջելմանի համախտանիշի տարածվածության հստակ ցուցանիշներ չկան, որոշ մոտավոտ տվյալներ հասանելի են։ Լավագույն հետազոտությունները Շվեդիայում և Դանիայում 6-13 տարեկան դպրոցահասակների շրջանում կատարված հետազոտություններն են, որտեղ Անջելմանի համախտանիշի գրանցված դեպքերը հաշվարկվել են վերջին 8 տարում 45000 ծնվածների հաշվով։ Շվեդական հետազոտությունները հայտնաբերել են 1/20000, իսկ Դանիայի հետազոտությունները 1/10000 տարածվածություն[19][20]։

Պատմություն խմբագրել

 
Ջիովաննի Ֆրանչեսկո Կարոտտոյի «Տղան և խամաճիկի նկարը»[21]

Անգլիայի Վարինգտոն քաղաքում ապրող մանկաբույժ Հարի Անջելմանը առաջինն էր, ով նկարագրեց այս խանգարում ունեցող երեք երեխաներին 1965 թվականին[4]։ Անջելմանը ավելի ուշ այս խանգարման համար ընտրեց «երեխա-խամաճիկ» անվանումը, որովհետև Իտալիայում հանգստանալիս թանգարանում տեսավ Ջիովաննի Կարոտտոյի «Տղան և խամաճիկի նկարը» կտավը։

ԱՄՆ-ում մի քանի դեպք-նկարագիրներ հայտնվեցին միայն վաղ 80ականներին[22][23]։ 1987 թվականին առաջին անգամ նկարագրվեց Անջելմանի համախտանիշով տառապող երեխաների մոտ 15-րդ քրոմոսոմը որոշ հատվածների բացակայությունը[24]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Ռիչարդ Փրայսի շատ բանաստեղծություններում արտացոլվում են Անջելմանի համախտանիշ ունեցող երեխաների անկարողությունները, որովհետև նրա աղջիկը տառապել է այդ հիվանդությամբ։ 2011 թվականին Ֆիլիպիններում ցուցադրվող «Բուդոյ» հեռուստասերիալի գլխավոր կերպարը ևս ուներ Անջելմանի համախտանիշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hart H. 'Puppet' children. A report on three cases (1965). // Dev. Med. Child Neurol.Wiley-Blackwell, 2008. — Vol. 50, Iss. 8. — P. 564. — ISSN 0012-1622; 1469-8749doi:10.1111/J.1469-8749.2008.03035.XPMID:18754889
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Reference, Genetics Home (2015 թ․ մայիս). «Angelman syndrome». Genetics Home Reference. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Angelman Syndrome – NORD (National Organization for Rare Disorders)». NORD (National Organization for Rare Disorders). 2015. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 Angelman, Harry (1965). «'Puppet' Children: A report of three cases». Dev Med Child Neurol. 7 (6): 681–688. doi:10.1111/j.1469-8749.1965.tb07844.x.
  5. Kumar, Vinay; Abbas, Abul K.; Aster, Jon C. (2013). Robbins Basic Pathology. Elsevier Health Sciences. էջ 244. ISBN 978-1437717815. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Facts about Angelman syndrome (PDF) Արխիվացված Մայիս 27, 2013 Wayback Machine. Anonymous. Angelman syndrome Foundation (US) website. Retrieved September 29, 2012.
  7. Weeber E, Levenson J, Sweatt J (2002). «Molecular genetics of human cognition». Mol Interv. 2 (6): 376–91, 339. doi:10.1124/mi.2.6.376. PMID 14993414.
  8. White HE, Durston VJ, Harvey JF, Cross NC (2006). «Quantitative analysis of SNRPN(correction of SRNPN) gene methylation by pyrosequencing as a diagnostic test for Prader-Willi syndrome and Angelman syndrome». Clin. Chem. 52 (6): 1005–13. doi:10.1373/clinchem.2005.065086. PMID 16574761.
  9. 9,0 9,1 Williams C (2005) "Neurological aspects of the Angelman syndrome" Brain & Development 27: 88–94
  10. Laan, Laura A.E.M.; Vein, Alla A. (2005). «Angelman syndrome: is there a characteristic EEG?». Brain and Development. 27 (2): 80–87. doi:10.1016/j.braindev.2003.09.013. ISSN 0387-7604. PMID 15668045.
  11. Dan, B., Angelman syndrome: Current understanding and research prospects. Epilepsia, 2009. 50(11): p. 2331–2339.
  12. Sidorov, Michael S.; Deck, Gina M.; Dolatshahi, Marjan; Thibert, Ronald L.; Bird, Lynne M.; Chu, Catherine J.; Philpot, Benjamin D. (2017 թ․ մայիսի 8). «Delta rhythmicity is a reliable EEG biomarker in Angelman syndrome: a parallel mouse and human analysis». Journal of Neurodevelopmental Disorders. 9: 17. doi:10.1186/s11689-017-9195-8. ISSN 1866-1955. PMC 5422949. PMID 28503211.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  13. Williams CA, Angelman H, Clayton-Smith J, և այլք: (1995). «Angelman syndrome: consensus for diagnostic criteria. Angelman syndrome Foundation». Am. J. Med. Genet. 56 (2): 237–8. doi:10.1002/ajmg.1320560224. PMID 7625452.
  14. Williams CA, Beaudet AL, Clayton-Smith J, և այլք: (2006). «Angelman syndrome 2005: updated consensus for diagnostic criteria». Am. J. Med. Genet. A. 140 (5): 413–8. doi:10.1002/ajmg.a.31074. PMID 16470747.
  15. Buntinx IM, Hennekam RC, Brouwer OF, և այլք: (1995 թ․ մարտ). «Clinical profile of Angelman syndrome at different ages». American Journal of Medical Genetics. 56 (2): 176–83. doi:10.1002/ajmg.1320560213. PMID 7625442.
  16. Andersen WH, Rasmussen RK, Strømme P (2001). «Levels of cognitive and linguistic development in Angelman syndrome: a study of 20 children». Logopedics, Phoniatrics, Vocology. 26 (1): 2–9. doi:10.1080/140154301300109044. PMID 11432411.
  17. Lossie A, Driscoll D (1999). «Transmission of Angelman syndrome by an affected mother». Genet Med. 1 (6): 262–6. doi:10.1097/00125817-199909000-00004. PMID 11258627.
  18. Laan LA, den Boer AT, Hennekam RC, Renier WO, Brouwer OF (1996). «Angelman syndrome in adulthood». Am. J. Med. Genet. 66 (3): 356–60. doi:10.1002/(SICI)1096-8628(19961218)66:3<356::AID-AJMG21>3.0.CO;2-K. hdl:2066/22929. PMID 9072912.
  19. Steffenburg S, Gillberg CL, Steffenburg U, Kyllerman M (1996). «Autism in Angelman syndrome: a population-based study». Pediatr. Neurol. 14 (2): 131–6. doi:10.1016/0887-8994(96)00011-2. PMID 8703225.
  20. Petersen MB, Brøndum-Nielsen K, Hansen LK, Wulff K (1995). «Clinical, cytogenetic, and molecular diagnosis of Angelman syndrome: estimated prevalence rate in a Danish county; the disorder predominantly affects Anglo-Saxons». Am. J. Med. Genet. 60 (3): 261–2. doi:10.1002/ajmg.1320600317. PMID 7573182.
  21. «Angelman Syndrome in the Portrait of a Child With a Drawing by Giovanni F. Caroto». JAMA Pediatr. 170 (9): 831. 2016 թ․ սեպտեմբեր. doi:10.1001/jamapediatrics.2016.0581. PMID 27380555. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  22. Dooley, JM; Berg JM; Pakula Z; MacGregor DL. (1981). «The puppet-like syndrome of Angelman». Am J Dis Child. 135 (7): 621–4. doi:10.1001/archpedi.1981.02130310027010. PMID 7246489.
  23. Williams, CA; Frias JL (1982). «The Angelman ("happy puppet") syndrome». Am J Med Genet. 11 (4): 453–60. doi:10.1002/ajmg.1320110411. PMID 7091188.
  24. Magenis, RE; Brown MG; Lacy DA; Budden S; LaFranchi S. (1987). «Is Angelman syndrome an alternate result of del(15)(q11q13)?». Am J Med Genet. 28 (4): 829–38. doi:10.1002/ajmg.1320280407. PMID 3688021.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելմանի համախտանիշ» հոդվածին։