Պետրոս Մարկարիս (հուն․՝ Πέτρος Μάρκαρης, հունվարի 1, 1937(1937-01-01)[2][3][4] կամ դեկտեմբերի 31, 1936(1936-12-31)[1], Հեյբելիադա, Թուրքիա[1]), հայկական ծագմամբ հույն գրող, թարգմանիչ, կինոսցենարիստ։ Հատկապես հայտնի է իր դետեկտիվ ժանրին պատկանող վեպերով։

Պետրոս Մարկարիս
Ծննդյան անունBedros Markaryan[1]
Ծնվել էհունվարի 1, 1937(1937-01-01)[2][3][4] (87 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1936(1936-12-31)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Գրական անունPetros Markaris[1]
ՄասնագիտությունԳրող, թարգմանիչ
Լեզունոր հունարեն
ԱզգությունՀայերը Կոստանդնուպոլսում և Greeks in Turkey?
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
ԿրթությունSt. George's Austrian High School?[1]
Ստեղծագործական շրջան1965 - մինչ օրս
Ժանրերդետեկտիվ վեպ, թատերգություն, կինոսցենար, թարգմանություններ
Պարգևներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» և Գյոթեի մեդալ[5]
 Petros Markaris Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Մարկարիսը ծնվել է 1937 թ. հունվարի 1-ին Ստամբուլում։ Նրա հայրը հայ էր, իսկ մայրը հույն։ Բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայում և Շտուտգարտում։ Մինչ գրական գործունեությանը նվիրվելը ուսումնասիրել է տնտեսագիտություն։ 1974 թ. ստացել է Հունաստանի քաղաքացիություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Աթենքում։

Ստեղծագործություն խմբագրել

Պետրոս Մարկարիսը ստեղծագործում է հունարեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով։ 1965 թ. Մարկարիսը գրում է «Ալի Ռեջո» վերնագրով թատերգությունը, դրանից հետո նա գրում է մի քանի այլ թատերգություններ։ Հույն կինոբեմադրիչ Թեոդորոս Անգելոպուլոսի հետ ստեղծել է մի շարք կինոսցենարներ։ Սակայն Պետրոս Մարկարիսին լայն հռչակ բերեց դետեկտիվ ժանրին պատկանող Աթենքի ոստիկանության աշխատակից Կոստաս Խարիտասի մասին պատմող վեպերը։ Այս ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել Հունաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ընթերցողների կողմից։ Պետրոս Մարկարիսը հայտնի է նաև իր գերմաներենից կատարած թարգմանություններով։ Նա հունարեն է թարգմանել Գյոթեի «Ֆաուստ» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» ստեղծագործությունները։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր Կոստաս Խարիտասի մասին խմբագրել

  • 1995 - «Վաղ լուրեր»
  • 1998 - «Տարածքի պաշտպանությունը»
  • 2003 - «Չ – ն ինքնասպանություն է գործել»
  • 2006 - «Հիմնական բաժնետերը»
  • 2008 - «Հնում, շատ հնում»
  • 2010 - «Ուշացված փոխառում»
  • 2011 - «Պարտքի կարգավորում»
  • 2012 - «Հաց, կրթություն, ազատություն»
  • 2014 - «Վերջագիր»

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • 2004 - «Աթենք՝ Բալկանների մայրաքաղաքը»
  • 2006 - «Ռեցիդիվ»

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1991 - «Արագիլի անվստահ քայլը»
  • 2004 - «Ամպերին սպասելիս»

Պարգևներ խմբագրել

2013 թ. մարտի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Պետրոս Մարկարիսն արժանացել է Եվրոպայի ոստիկանական վեպի "Quais du Polar Festival 2013" մրցանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Մարկարիս» հոդվածին։