Բացել գլխավոր ցանկը

Պետրոս Հովհաննեսի Մալայան (հունվարի 4, 1927(1927-01-04), Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 1997(1997-03-17), Թել Ավիվ, Իսրայել), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Պետրոս Մալայան
Petros Malayan 1987 in the studio Erevan Armenia.jpg
Ծնվել էհունվարի 4, 1927(1927-01-04)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 1997(1997-03-17) (70 տարեկանում)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Պետրոս Մալայան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բաքվում, Արևմտյան Հայաստանի Կարս նահանգից գաղթած հայկական ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (գերազանցությամբ), 1945-1947 թթ. սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (Ֆոգելի, Օստրովի, Օցսիանիկովի դասարաններում), ուսման 3-րդ տարում տեղափոխվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1951 թվականին (սովորել է Բաբկեն Քոլոզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Բեքարյանի, Վռամշապուհ Շաքարյանի դասարաններում)։ 1960-1992 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականին դարձել է խորհրդային արվեստագետների «Խուդսովետ» միության անդամ, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

ԳործունեությունԽմբագրել

Ստեղծագործել է երփնագրի, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառում։ Ջրաներկ և գծանկար՝

  • «Հայաստան», 1975
  • «Ժամանակակից աշխատանքային թեմա», 1978

Կոմպոզիցիոն-դիմանկարչական

  • «Արփա-Սևան շինարարները», 1966
  • «Երևանի մետրոպոլիտենի շինարարները», 1986

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1967, 1973), Վարշավայում (1974), Կիևում (1981), Սոֆիայում (1983) և այլուր[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 16
  2. Պետրոս Մալայան (1927-1997)

Արտաքին հղումներԽմբագրել