Պետեր Քրիստիան Ալբրեխտ Ենսեն (գերմ.՝ Peter Christian Albrecht Jensen, օգոստոսի 16, 1861(1861-08-16)[1][2], Բորդո - օգոստոսի 16, 1936(1936-08-16)[1][2], Մարբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի արևելագետ, Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Պետեր Ենսեն
Peter Jensen
Ծնվել էօգոստոսի 16, 1861(1861-08-16)[1][2]
Բորդո
Մահացել էօգոստոսի 16, 1936(1936-08-16)[1][2] (75 տարեկան)
Մարբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանիա
Մասնագիտությունարևելագետ, բանասեր, համալսարանի դասախոս և ասորագետ
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան
Ալմա մատերԼայպցիգի համալսարան և Մարբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]

Ենսենը կարծում էր, որ խեթական մեհենագրությունների լեզուն հայերենի վաղ տարբերակն է[3]։

ԿենսագրությունԽմբագրել

Ենսենը ծնվել է Բորդո քաղաքի գերմանա-դանիական ավետարանչական համայնքի հոգևոր հովիվ Կոնրադ Ենսենի ընտանիքում։ Մեծացել է Հոլշտայնում, սակայն 1871 թվականին ընտանիքը տեղափոխվում է Հյուսիսային Շլեզվիգի Nustrup Sogn (de) անունով մի գյուղ։ 1880 թվականին ընդունվում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ։ Հետո տեղափոխվում է արևելագիտության ֆակուլտետի ասորագիտության բաժին Ֆրիդրիխ Դելիչի մոտ։ 1883 թվականին գնում է Բեռլին՝ Էբերխարդ Շրեդերի մոտ։ 1888 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն։ 1892 թվականին աշխատանքի է անցնում Մարբուրգի համալսարանում Յուլիուս Վելհաուզենի փոխարեն, որտեղ 1895-1928 թվականներին դասավանդում է որպես պրոֆեսոր։

ՈւսումնասիրություններըԽմբագրել

Ենսենը սկսում է ուսումնասիրել խեթական մեհենագրությունները, որը սկսում է 1898 թվականին հրապարակած «Խեթերը և հայերը» (գերմ.՝ Hittiter und Armenier) աշխատությունից։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marburger Professorenkatalog — 2016.
  3. А если подойти с другой стороны? (ռուս.):