Պետար II Պետրովիչ Նեգոշ (սերբ.՝ Петар II Петровић Његош, նոյեմբերի 1 (13), 1813, Njeguši, Prince-Bishopric of Montenegro - հոկտեմբերի 19 (31), 1851 կամ 1851[1][2][3][…], Ցետինե, Prince-Bishopric of Montenegro[4]), չեռնոգորիացի բանաստեղծ, փիլիսոփա, կրոնական ու քաղաքական գործիչ։ 1830-1851 թվականներին եղել է Չեռնոգորիայի մետրոպոլիտ ու կառավարիչ-իշխան (владыка) և հանդես գալով որպես մեծ մտածող ու բարեփոխիչ՝ ամեն կերպ նպաստել է Չեռնոգորիան անկախ ու առաջադեմ պետություն դարձնելու գործին։ Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ ու պոեմներ, որոնցից հիշատակության է արժանի հատկապես հանուն անկախության՝ թուրքերի դեմ չեռնոգորիացիների մղած պայքարն արտացոլող «Լեռնային թագ» (Gorski Vijenac) պոեմ-էպոսը։ Շատերը նրան համարում են են սերբ ամենամեծ բանաստեղծը։

Պետար II Պետրովիչ Նեգոշ
սերբ.՝ Петар II Петровић Његош
Ծնվել էնոյեմբերի 1 (13), 1813
ԾննդավայրNjeguši, Prince-Bishopric of Montenegro
Վախճանվել էհոկտեմբերի 19 (31), 1851 (37 տարեկան) կամ 1851[1][2][3][…]
Վախճանի վայրՑետինե, Prince-Bishopric of Montenegro[4]
ԳերեզմանPetar II Petrović-Njegoš former chapel, Lovćen, Mausoleum of Njegoš և Cetinje Monastery
Մասնագիտությունբանաստեղծ, քահանա, գրող և փիլիսոփա
Քաղաքացիություն Prince-Bishopric of Montenegro
Գրական ուղղություններկլասիցիզմ
ԱնդամակցությունՍերբական գրականության ընկերություն[5]
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան
 Petar II Petrović-Njegoš Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռադիվոյ (Ռադե) Տոմով Պետրովիչը ծնվել է 1813 թվականի նոյեմբերի 13-ին Նեգուշի գյուղում, Տոմո Մարկով Պետրովիչի և Իվանա Պրորոկովիչ-Պետրովիչի ընտանիքում։ Նա Չեռնոգորիայի և Բերդայի մետրոպոլիտ Պետար I Պետրովիչի եղբորորդին է (Պետրովիչների տոհմը 1697 թվականից մինչև 1918 թվականը իշխել է Չեռնոգորիայում. սկզբում՝ մետրոպոլիտի, 1852 թվականից՝ իշխանի, 1910 թվականից՝ թագավորի կարգավիճակով)։

Ռադեն սովորել է Սավինյան և Ցետինյեի վանքերում, աշակերտել սերբ բանաստեղծ ու պատմաբան, մասոն Սիմո Միլուտինովիչին, բայց աճել, զարգացել է հիմնականում ինքնակրթության շնորհիվ։ Որպես բանաստեղծ՝ մեծապես ազդվել է ժողովրդական պոեզիայից, որից ընդօրինակել և իր լավագույն ստեղծագործություններում վարպետորեն կիրառել է բանաստեղծական տասնավանկ ոտքի տաղաչափությունը[6]։ 1837 թվականին Սիմա Միլուտինովիչը Pjevanja crnogorska i hercegovačka ժողովածուում հրատարակել է Ռադեի վաղ շրջանի ստեղծագործություններից հինգը, որոնցում պարզորոշ արտացոլված է նրա՝ որպես ռոմանտիկ բանաստեղծի, հասունացումը[7]։

1830 թվականին տասնյոթամյա Ռադեն մետրոպոլիտի և կառավարչի (վլադիկայի) պաշտոնում փոխարինել է իր հորեղբորը՝ Պետար I-ին և ընդունել վերջինիս ոչ միայն տիտղոսները, այլ նաև անունը։ Իր գործունեության ընթացքում նա ջանացել է սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ, ուր այցելել է հաճախակի, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան, ազդեցիկ պաշտոնյաների հետ՝ ձգտելով ռուսների օգնությամբ ապահովել հայրենի երկրի անվտանգությունը թուրքերից, ինչպես նաև անշեղ ընթացքը առաջադիմության, զարգացման ճանապարհով։ 1833 թվականին Ռուսաստանից տպագրական մեքենա է բերել ու Ցետինյեում հիմնել Չեռնոգորիայի առաջին տպարանը[8], որտեղ լույս է ընծայել իր առաջին ստեղծագործությունները, գրական մի ալմանախ, չեռնոգորիական առաջին դասագրքերը։ Այնուհետև դպրոց է հիմնել, պետական հաստատություններ՝ սենատ, գործադիր իշխանության վարչական մարմիններ ստեղծել, հարկեր ու տուրքեր հաստատել, պայքարել կլանային ու ցեղային անջատողականության դեմ՝ հանուն ազգային միասնականության և հարավսլավական միասնության, սահմանազատում է անցկացրել Չեռնոգորիայի ու Ավստրիայի միջև։

Պոեզիայի ասպարեզում Պետար II Պետրովիչի առավել գնահատելի ներդրումն են համարվում ժողովրդական երգերի «Սերբական հայելի» ժողովածուն (1845), «Միկրոկոսմոսի ճառագայթը» (1845), «Լեռնային թագ» (1847), «Ինքնակոչ արքա Ստեփան Փոքրը» (1847, հրատարակվել է 1851 թ.) էպիկական պոեմները։ Նրա ստեղծագործությունը որոշակի դեր է խաղացել հարավսլավական քաղաքացիական կռիվների ժամանակ. սերբերն այն օգտագործել են հատկապես բոսնիացիների դեմ իրենց ձեռնարկած գործողություններն արդարացնելու համար։

Պետար II Պետրովիչը վախճանվել է 1851 թվականին տուբերկուլյոզից։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Լովչեն սարի գագաթին գտնվող մատուռում, որը հետագայում՝ սոցիալիստական կարգերի օրոք վերափոխվել է նրա դամբարանի։

Հիշատակ խմբագրել

2013 թվականի հունիսի 14-ին Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի զբոսայգում բացվել է Պետար II Պետրովիչի հուշարձանը[9]։

1998 թվականին սերբա-չեռնոգորիական դաշնային պետությունը սահմանել է Նեգոշի շքանշան։ Չեռնոգորիայում ապրող սերբերն ու չեռնոգորիացիները մի քանի անգամ փորձել են Պետար II Պետրովիչ Նեգոշի ծննդյան օրը՝ նոյեմբերի 13-ը ազգային տոն հռչակել, բայց բոսնիացիների ընդդիմանալու պատճառով այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել[10]։

Երկեր խմբագրել

  • Gorski Vijenac (Լեռնային թագ), Վիեննա, 1847 (Горскій віенацъ: историческо событіє при свршетку XVII віека)
  • Միկրոկոսմոսի ճառագայթը, Բելգրադ, 1845 (Луча Микрокозма)[11]
  • Ինքնակոչ արքա Ստեփան Փոքրը, Տրիեստ, 1847-1851 (Лажни цар Шћепан Мали: историческо збитије осамнаестога вијека)
  • Սերբական հայելի, Բելգրադ, 1846 (Огледало Србско’')

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118740172 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա — 1841.
  6. Albert Bates Lord, Edited by Mary Louise Lord 1995: The Singer Resumes the Tale. S. 235
  7. Bogdan Rakić 2010: Subverted Epic Oral Tradition in South Slavic Written Literature. In: Philip V. Bohlman & Nada Petković (Hrsg.) 2012: Balkan Epic - Song History, modernity. Europea: Ethnomusicologies and Modernities, No. 11, The Scarecrow Press, Lanham. ISBN 978-0-8108-7799-3, S. 41
  8. Albert Bates Lord, Edited by Mary Louise Lord 1995: The Singer Resumes the Tale. S. 233
  9. Власти Киева открыли в парке КПИ памятник черногорскому правителю Негошу
  10. Balkan Inside 3 dec. 2019
  11. Alberto Kazela (Casella), Njegoševa Luča mikrokozma između Zapada i Istoka, u Matica, br. 87, jesen 2021, 313-334. (cg.)

Գրականություն խմբագրել

  • Peter Bartl: Petar II. Petrović Njegoš, in: Biographisches Lexikon zur Geschichte Südosteuropas. Bd. 3. München 1979, S. 439–441
  • Milovan Đilas: Njegoš: poet, prince, bishop. Harcourt, Brace & World, New York 1966.
  • Jean-Paul Besse, Niégoch, un Dante slave, 2014, Via Romana 979-10-90029-79-8 (http://www.via-romana.fr/?pageid=fiche&prod=222 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine)
  • Alexander, Ronelle (2006). Bosnian, Croatian, Serbian: A Grammar with Sociolinguistic Commentary. Madison, Wisconsin: The University of Wisconsin Press. ISBN 978-0-299-21193-6.
  • Aleksov, Bojan (2007). Washburn, Dennis Charles; Reinhart, A. Kevin, eds. Converting Cultures: Religion, Ideology, and Transformations of Modernity. Leiden: Koninklijke Brill. ISBN 978-90-04-15822-1.
  • Balić, Emily Greble (2006). Domenico, Roy P.; Hanley, Mark Y., eds. Encyclopedia of Modern Christian Politics. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-32362-1.
  • Banac, Ivo (1984). The National Question in Yugoslavia: Origins, History, Politics. Ithaca, New York: Cornell University Press. ISBN 978-0-8014-9493-2.
  • Beissinger, Margaret H. (1999). Beissinger, Margaret H.; Tylus, Jane; Wofford, Susanne, eds. Epic Traditions in the Contemporary World: The Poetics of Community. London: University of California Press. ISBN 978-0-520-21038-7.
  • Djilas, Milovan (1966). Njegoš: Poet, Prince, Bishop. Translated by Michael B. Petrovich. New York: Harcourt, Brace & World. OCLC 263622545.
  • Jelavich, Barbara (1983). The History of the Balkans: Eighteenth and Nineteenth Centuries. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-52127-458-6.
  • Cox, John K. (2002). The History of Serbia. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-31290-8.
  • Duijzings, Ger (2000). Religion and the Politics of Identity in Kosovo. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-12098-2.
  • Judah, Tim (2000). The Serbs: History, Myth and the Destruction of Yugoslavia (2nd ed.). New Haven, Connecticut: Yale University Press. ISBN 978-0-300-08507-5.
  • Merrill, Christopher (2001). Only the Nails Remain: Scenes from the Balkan Wars. Lanham, Maryland: Rowman & Littlefield. ISBN 0-7425-1686-5.
  • Pavlovich, Paul (1989). "The Serbian Orthodox Church in Montenegro". The History of the Serbian Orthodox Church. Don Mills, Ontario: Serbian Heritage Books. ISBN 978-0-9691331-2-4.
  • Pavlović, Srdja (2008). Balkan Anschluss: The Annexation of Montenegro and the Creation of the Common South Slavic State. West Lafayette, Indiana: Purdue University Press. ISBN 978-1-55753-465-1.
  • Roberts, Elizabeth (2007). Realm of the Black Mountain: A History of Montenegro. Ithaca, New York: Cornell University Press. ISBN 978-0-80144-601-6.
  • Scheper, George L. (2000). Elrud, Ibach, ed. The Conscience of Human Kind: Literature and Traumatic Experiences. Atlanta, Georgia: Rodopi B.V. ISBN 978-90-420-0420-7.
  • Slapšak, Svetlana (2004). "Petar II Petrović-Njegoš: The Icon of the Poet with the Icon". In Cornis-Pope, Marcel; Neubauer, John. History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and Disjunctures in the 19th and 20th centuries Volume IV: Types and Stereotypes. Philadelphia: John Benjamins Publishing Co. ISBN 978-90-272-8786-1.
  • Trencsényi, Balázs; Kopček, Michal (2007). Discourses of Collective Identity in Central and Southeast Europe (1770–1945) Volume II: National Romanticism — the Formation of National Movements. Budapest: Central European University Press. ISBN 978-963-7326-60-8.
  • Wachtel, Andrew B. (2004). "How to Use a Classic: Petar Petrović-Njegoš in the Twentieth Century". In Lampe, John R.; Mazower, Mark. Ideologies and National Identities: The Case of Twentieth-Century Southeastern Europe. Budapest: Central European University Press. ISBN 978-963-9241-82-4.
  • Zlatar, Zdenko (2007). Njegoš. The Poetics of Slavdom: The Mythopoeic Foundations of Yugoslavia. Bern, Switzerland: Peter Lang. ISBN 978-0-820481357

Արտաքին հղումներ խմբագրել

Webarchiv | url=http://www.uni-erfurt.de/orthodoxes_christentum/projekte/buchholz_diss.htm Արխիվացված 2007-10-25 Wayback Machine | wayback=20040722082428 | text=Das Gewaltproblem im 'Bergkranz' P. P. Njegos'

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար II Պետրովիչ Նեգոշ» հոդվածին։