Պեպե (ֆուտբոլիստ, 1935)

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժոզե Մասիա (պորտ.՝ José Macia, փետրվարի 25, 1935(1935-02-25)[1], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Պեպե (պորտ.՝ Pepe), բրազիլացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 40 հանդիպման։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962), երկու անգամ էլ ոչ մի րոպե չի խաղացել մրցաշարերում (Կաստիլյոյի և Գ. Մազետիի նման (1934, 1938)), քանի որ, ընդգրկված լինելով հայտացուցակում, հենց մեկնարկից առաջ վնասվածք է ստացել։

Պեպե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝պորտ.՝ Pepe
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 25, 1935(1935-02-25)[1] (89 տարեկան)
Ծննդավայր՝Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Ակումբ՝Սանտոս և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
175 սանտիմետր
Քաշ՝71 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է իսպանացի էմինգրանտների ընտանիքում։

Պեպեն ավելի շատ հայտնի է որպես «Սանթոս» ՖԱ-ի կազմում ավելի քան 400 գոլի հեղինակ[2][3][4][5]։ Նա եղել է 1950-1960-ականների «Սանթոսի» մեծ թիմի առաջատարներից մեկը (ակումբում խաղացել է 1954-1969 թվականներին) և ակումբի կազմում գոլերի քանակով զիջում է միայն Պելեին։ Պեպեն Բրազիլիայի հավաքականի հիմնական խաղացողն էր հարձակման ձախ եզրում, սակայն ամեն անգամ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վնասվածքներ էր ստանում և իր տեղը զիջում Մարիո Զագալոյին[6]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է «Սանթոսի» երիտասարդական թիմերի մարզիչը։  1973 թվականին՝ որպես գլխավոր մարզիչ ինքնուրույն աշխատելու առաջին իսկ տարում, «Սանթոսի» հետ հաղթել է Սան Պաուլու նահանգի առաջնությունը։

1978 թվականից սկսվեց Պեպեի մարզչական կարիերայի ավելի ակտիվ շրջանը։ 1981 թվականին «Ատլետիկո Մինեյրոյի» հետ հաղթել է Մինաս Ժերայս նահանգի առաջնությունը։ 1986 թվականին «Ինտերնասիոնալ Լիմեյրա» թիմը տարավ Պաուլիստա լիգայի հաղթանակ, ինչը մինչ օրս այդ ակումբի պատմության մեջ ամենաբարձր նվաճումն է։  Նույն թվականին գլխավորել է «Սան Պաուլուն» և օգնել «եռագույններին» դառնալ Բրազիլիայի չեմպիոն։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 30 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Պեպեն աշխատել է երեք մայրցամաքների չորս երկրների ավելի քան մեկուկես տասնյակ ակումբների հետ, 1989 թվականին գլխավորել Է Պերուի հավաքականը։

2004 թվականին հեռացել է ակտիվ մարզչական գործունեությունից։

Կոչումներ

խմբագրել

Որպես խաղացող

խմբագրել
  • 1958, 1962 թվականների Աշխարհի չեմպիոն (2)
  • 1955, 1956, 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968 թվականների Պաուլիստա Լիգա (10)
  • 1961, 1962, 1963, 1964, 1965 թվականների Բրազիլիայի չեմպիոն (5)
  • 1963, 1964, 1966 թվականների Ռիո-Սան-Պաուլու մրցաշար (3)
  • 1962, 1963 թվականների Լիբերտադորեսի Գավաթ (2)
  • 1962, 1963 թվականների Միջմայրցամաքային գավաթ (2)
  • 1968 թվականի Միջմայրցամաքային չեմպիոնների Սուպերգավաթ (1)

Որպես մարզիչ

խմբագրել
  • 1986 թվականի (Սան-Պաուլու) Բրազիլիայի Չեմպիոն (1)
  • 1993 թվականի Ճապոնիայի Չեմպիոն(1)
  • 1973 (Սանտոս), 1986 (Ինտերնասիոնալ Լիմեյրա) թվականների Սան Պաուլու նահանգի չեմպիոն (2)
  • 1981 (Աթլետիկո Մինեյրո) թվականի Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն
  • 1985 (Ֆորտալեզա) թվականի Սվեարա նահանգի չեմպիոն (1)

Ելույթների վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Պաուլիստա Լիգա ՏՐՍՊ ՉԲ / ԿՌԳՊ ԿԼ ՄԿԿ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանթոս 1954 ? 0 0 0 - - - - - - ? 0
1955 ? 10 2+ 2 - - - - - - ? 12
1956 ? 10 - - - - - - - - ? 10
1957 ? 20 2+ 2 - - - - - - ? 22
1958 ? 28 6+ 9 - - - - - - ? 37
1959 ? 41 3+ 3 5 1 - - - - ? 45
1960 ? 21 ? 0 0 0 0 0 0 0 ? 21
1961 ? 24 6+ 9 5 4 0 0 0 0 ? 37
1962 ? 9 0 0 5 3 8 4 2 1 ? 17
1963 ? 4 2+ 2 3 3 3 0 3 2 ? 11
1964 ? 10 4+ 4 6 5 2 1 0 0 ? 20
1965 ? 2 ? 0 3 0 7 3 0 0 ? 5
1966 ? 1 ? 0 4 1 0 0 0 0 ? 2
1967 ? 0 - - 3 0 0 0 0 0 ? 0
1968 ? 0 - - 0 0 0 0 0 0 ? 0
1969 1 0 - - 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր կարերայի ընթացքում 284 180 70 31 34 17 20 8 5 3 413 239

Աղբյուրներ՝

  • Gabriel Santana. «Pepe – Lista de gols». Acervosantosfc.com (պորտուգալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  • «Pepe». Ceroacero.es (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ídolos» (պորտուգալերեն). «Сантос». 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Pepe» (պորտուգալերեն). Terceiro tempo. 2022 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Pepe» (պորտուգալերեն). Музей футбола. 2020. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Há 66 anos, Pepe fazia sua estreia com a camisa do Santo» (պորտուգալերեն). Gazeta Esportiva. 2020 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  6. Jorge Luiz Rodrigues (2018 թ․ մարտի 2). «De Chico Formiga a Neymar, os 60 anos de sustos e dramas no caminho da Copa» (պորտուգալերեն). Globo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել