Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ
Պելոպոնեսյան բանահյուսական ‘Vas. Papantoniou’ հիմնադրամ կամ՝ PFF (հունարեն՝ Πελοποννησιακό Λαογραφικό Ίδρυμα, հապավված՝ ΠΛΙ), շահույթ չհետապնդող մշակութային հիմնարկություն և թանգարան Հունաստանի Նաֆպլիոն քաղաքում։ Հիմնադրել է բանահյուսագետ և թատերական նկարիչ Իոաննա Պապանտոնիուն՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Վասիլիոս Պապանտոնիուի։ PFF-ի նպատակն է հայտնաբերել, պահպանել, ուսումնասիրել և ներկայացնել հույների նյութական մշակույթը[2]։
Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Nafplio Municipality? |
Վայր | Նաֆպլիոն |
Հասցե | Βασ. Αλεξάνδρου 1 και Σοφρώνη, 21100, Ναύπλιο |
Հիմնադրվել է | 1974[1] |
Հիմնադիր | Ioanna Papantoniou? |
Կայք | pli.gr(անգլ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
PFF -ը հիմնադրվել է 1974 թվականին[3] Իոաննա Պապանտոնիուի նախաձեռնությամբ։ 1981 թվականից զբաղեցրել է 20-րդ դարասկզբին կառուցված և Պապանտոնիուների տոհմին պատկանող մի շենք, որը վերածվել է թանգարանի։ Այդ նույն տարում PFF-ը հռչակվել է «Տարվա եվրոպական թանգարան» և արժանացել գլխավոր մրցանակին (European Museum of the Year Main Award (EMYA)[4]: 1970-1980-ական թվականներին հիմնադրամը բանահյուսական-բանահավաքչական գործունեություն է ծավալել, հետազոտություններ իրականացրել Հունաստանում, Կիպրոսում, Հյուսիսային Իտալիայի հունական համայնքներում, գրի առել տեղեկություններ, գրական չափածո ու արձակ ստեղծագործություններ, ձայնագրել երաժշտություն, տեսանկարահանել ժողովրդական պարեր, ժողովել փաստաթղթեր, ինչպես նաև՝ նախաարդյունաբերական դարաշրջանի մանկական հնաոճ խաղալիքներ[5]։
1989 թվականին PFF-ը Նաֆպլիոնում՝ երկաթուղային հին կայարանում հիմնադրել է մանկական թանգարան[6]։ Դրանից չորս տարի անց Մելինա Մերկուրին, որ այն ժամանակ Հունաստանի մշակույթի նախարարն էր, PFF-ին է պահ տվել հելլենական ազգային տարազի արխիվը (Hellenic National Costume Archives): Հիմնադրամի կառավարմանը հանձնված կառույցները, սարքավորումները 1999 թվականին նորոգվել, նորացվել են[5]։ 2013-ին PFF-ն իր ծավալած մշակութային եռանդուն ու նպատակասլաց գործունեության համար արժանացել է Աթենքի ակադեմիայի մրցանակին[7][8]։
Հիմնադրամի թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ ներկայացվել են աշխարհի զանազան երկրներում կազմակերպված ամենատարբեր ցուցահանդեսներում, ներառյալ Աթենքը, Սալոնիկը, Բրյուսելը, Դալլասը, Լիմասոլը, Լոնդոնը[5]... PFF-ն իր գործունեությունը ծավալում է՝ համագործակցելով Բենակիի թանգարանի[5], Նաֆպլիոյի համայնքապետարանի, Նիկոզիայի քաղաքապետարանի[5], Հարոկոպիոյի համալսարանի[9], «Հելլենական աշխարհ» հիմնադրամի, Լոնդոնի հելլենական կենտրոնի[10], արվեստի Թելոգլիոն հիմնադրամի[11] ևայլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.pli.gr/el/content/%CE%B9%CE%B4%CF%81%CF%85%CF%84%CE%AE%CF%82
- ↑ «History»։ pli.gr։ Peloponnesian Folklore Foundation։ Վերցված է 25 April 2017
- ↑ Kanellopoulos Kanellos (2002)։ Το αποκεντρωμένο μουσείο και η συμβολή του στη βελτίωση της ποιότητας ζωής και στη σύγχρονη πολιτισμική ανάπτυξη: Το παράδειγμα του ΠΛΙ (Greek)։ Athens: International Council of Museums - Hellenic National Committee։ էջ 79։ ISBN 960-85867-4-7
- ↑ «Awards»։ europeanmuseumforum.info։ European Museum Forum։ Արխիվացված է օրիգինալից 29 August 2017-ին։ Վերցված է 14 October 2015
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Timeline»։ pli.gr։ Peloponnesian Folklore Foundation։ Վերցված է 25 April 2017
- ↑ Kanellopoulos, Kanellos (2002). p.83.
- ↑ «ΠΙΝΑΚΑΣ ΤΙΜΩΜΕΝΩΝ ΑΠΟ ΤΗΝ ΑΚΑΔΗΜΙΑ ΑΘΗΝΩΝ ΓΙΑ ΤΟ 2013» (Greek)։ To Vima։ Վերցված է 14 October 2015
- ↑ Toulatou Isma։ «Ιωάννα Παπαντωνίου: Οι Ελληνίδες μέσα από τα νυφικά τους»։ tovima.gr։ To Vima։ Վերցված է 14 October 2015
- ↑ «5 - 7 Φεβρουαρίου Μονάδα Αριστείας ΕΛ/ΛΑΚ»։ hua.gr (Greek)։ Harokopio University։ Վերցված է 14 October 2015
- ↑ «Diary of Events January - March 2014»։ Hellenic Centre of London։ էջ 4։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 14 October 2015
- ↑ «Το Τελλόγλειο της Αλίκης και του Νέστορα (13/2/2009 – 14/6/2009)» (Greek)։ Σύλλογος Φίλων Τελλογλείου Ιδρύματος Τεχνών ΑΠΘ։ 6 February 2009։ Վերցված է 14 October 2015(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ Վիքիպահեստում |
- Հիմնադրամի պաշտոնական կայքէջը(հուն.)(անգլ.)
- [http://www.tripadvisor.com.gr/Attraction_Review-g319780-d243277-Reviews-Peloponnesian_Folklore_Foundation_Museum-Nafplio_Argolis_Region_Peloponnese.html Թանգարանի պաշտոնական կայքէջը Tripadvisor
- Տեղեկատվություն թանգարանի մասին nafplio-tour.gr կայքում(հուն.)
- Տեղեկատվություն հիմնադրամի մասին Հունաստանի մշակույթի նախարարության կայքում Archived 2014-11-02 at the Wayback Machine.(հուն.)