Նաֆպլիոն (Նաֆպլիո, Անապլի) (հուն․՝ Ναύπλιο, Ανάπλι), քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում, Արգոլիդա նոմոսի մայրաքաղաք։ 1828-1833 թվականներին եղել է Հունաստանի մայրաքաղաք։ Հունաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում էր 33 356 մարդ։ Պելոպոնես թերակղզու արևելքում գտնվող կարևորագույն ծովային նավահանգիստն է։

Քաղաք
Նաֆպլիոն
հուն․՝ Ναύπλιο
20090728 palamidi90.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՆոմոսԱրգոլիդա
Մակերես33,6 կմ²
ԲԾՄ0 մետր
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն33,356 մարդ (2011)
Խտություն86 մարդ/կմ²
Ագլոմերացիա18,910
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ27520
Փոստային ինդեքս21100
Փոստային ինդեքսներ211 00
Ավտոմոբիլային կոդАР
Պաշտոնական կայքnafplio.gr
##Նաֆպլիոն (Հունաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Նաֆպլիոնը գտնվում է Արգոլիկոս ծոցի ափին, Պելոպոնեսից հյուսիս-արևելք։

ՊատմությունԽմբագրել

Հին հունական դիցաբանության համաձայն, քաղաքը հիմնադրել է Նաֆպլիոսը՝ Պոսեյդոնի և Ամիմոնայի որդին։ Նա քաղաքն անվանել է «Նաֆպլիա» (հուն․՝ Ναυπλία) և պարսպապատել այն։

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ քաղաքը գոյություն է ունեցել դեռևս Միկենների ժամանակաշրջանում։ Ակրոնաֆպլիան Նաֆպլիոնի ակրոպոլիսն է, ստեղծվել է հին ժամանակներում, սակայն հետագա ժամանակների ընթացքում ավելացվում էին շինություններ։

1204 թվականին խաչակիրների կողմից Կոնստանդնուպոլսի գրավումից հետո Նաֆպլիոնը անցել է ֆրանսիացի ասպետներին։ 1388 թվականին ֆրանսիացիները Նաֆպլիոնը վաճառել են վենետիկցիներին։ Այդ տարիներին իտալացիները քաղաքն անվանում էին Napoli di Romania («Ռոմանիայի Նեապոլ», այսինքն՝ Բյուզանդիայի)։

Վենետիկցիները քաղաքը հանձնել են թուրքերին 1540 թվականին, սակայն 1686 թվականին ետ են վերցրել այն[1]։ 1715 թվականին քաղաքը կրկին անցել է թուրքերին։

1821 թվականին՝ Հունաստանի ազատագրական պատերազմի հենց սկզբին, քաղաքի հիմնական ամրոցը՝ Պալամիդին Ստայկոս Ստայկոպուլոսի (Σταικος Σταικοπουλος) գլխավորությամբ գրավվել է հունացի ապստամբների կողմից։ Հաշվի առնելով քաղաքի ամրապնդումները, Հունաստանի կառավարությունը հաստատվել է այստեղ, և քաղաքը դարձել է ժամանակավոր մայրաքաղաք։

Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիստրիան Նաֆպլիոնը դարձել է պաշտոնական մայրաքաղաք 1829 թվականին։

Նաֆպլիոնը մնում էր մայրաքաղաք նաև 1831 թվականի Կապոդիստրիայի սպանությունից հետո, մինչև 1834 թվականը, երբ Օտտոն թագավորը մայրաքաղաքը տեղափոխել է Աթենք։

ՏնտեսությունԽմբագրել

Նաֆպլիոնը համարվում է ցիտրուսային մրգերի արտահանման նավահանգիստ։ Զարգացած է առափնյա ձկնորսությունը։

Այնուամենայնիվ, քաղաքի տնտեսության հիմնական ճյուղն է հանդիսանում տուրիզմը։

Տեսարժան վայրեր Քաղաքը, մասնավորապես, հայտնի է Բուրտզի նավահանգստով, Պալամիդի ամրոցով, Կանաֆ աղբյուրով։

ՊատկերասրահԽմբագրել


Նաֆպլիոնի կենտրոնական հրապարակը


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Setton K.M. Venice, Austria, and the Turks in the Seventeenth Century. Philadelphia: American Philosophical Society, 1991. P. 297—298.

Արտաքին հղումներԽմբագրել