Բացել գլխավոր ցանկը

Պարույր Հովհաննիսյան

հայ անասնաբույժ

Պարույր Աբրահամի Հովհաննիսյան (հոկտեմբերի 15, 1906(1906-10-15), Բլուր, Սուրմալու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1972(1972-05-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)[1]։

Պարույր Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1906(1906-10-15)
ԾննդավայրԲլուր, Սուրմալու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1972(1972-05-24) (65 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1941) և պրոֆեսոր (1941)
Մասնագիտությունանասնաբույժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

1930 թվականին ավարտել է Վորոնեժի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1943 թվականից եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտիի և ներքին ոչ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Հովհաննիսյանի աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման պրոբլեմներին՝ տավարի մարսողական օրգանների, հատկապես նախաստամոքսների ֆիզիոլոգիային, ախտաբանությանը և բուժմանը, գյուղատնտության կենդանիների միզային և շնչառական օրգանների հիվանդություններին, ինչպես նաև կերային թունավորումներին։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

ԵրկերԽմբագրել

  • Գյուղատնտեսական կենդանիների ստամոքս - աղիքային տրակտի հիվանդությունները և պայքարի միջոցառումները: Երևան, Հայպետհրատ, 1950[2]:
  • Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների հիվանդությունները և պայքարը նրանց դեմ, Երևան, 1954[3]:
  • Գյուղատնտեսական կենդանիների սիրտ-անոթային սիստեմի հիվանդությունները, Երևան, 1955[4]:
  • Գյուղատնտեսական կենդանիների միզային օրգանների և նյութափոխանակության հիվանդությունները, Երևան, 1958[5]:
  • Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պաթոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները, Երևան, 1963[6]:
  • Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները և պայքարը նրանց դեմ: Ուսումնական ձեռնարկ: Երևան, «Հայաստան», 1966[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/364 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-06-21 
  2. Հովհաննիսյան Պարույր Աբրահամի (1950)։ Գյուղատնտեսական կենդանիների ստամոքս - աղիքային տրակտի հիվանդությունները և պայքարի միջոցառումները։ Կոլխոզնիկի հանրամատչելի գրադարան։ Երևան: Հայպետհրատ 
  3. Հովհաննիսյան Պարույր Աբրահամի (1954)։ Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան: Հայպետհրատ 
  4. Հովհաննիսյան Պ (1955)։ Գյուղատնտեսական կենդանիների սիրտ-անոթային սիստեմի հիվանդությունները։ Երևան: Հայպետհրատ 
  5. Հովհաննիսյան Պարույր Աբրահամի (1958)։ Գյուղատնտեսական կենդանիների միզային օրգանների եվ նյութափոխանակության հիվանդությունները։ Գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական գիտության գլխավոր վարչություն ՀՍՍՌ։ Երևան: Ա.հ 
  6. Հովհաննիսյան Պարույր Աբրահամի (1963)։ Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պաթոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները: Դասագիրք անասնաբուծ.-անասնաբուժ. տեխնիկումների համար (1-ին հրատ ed.)։ Երևան: Հայպետուսմանկհրատ 
  7. Հովհաննիսյան Պարույր Աբրահամի (1966)։ Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները և պայքարը նրանց դեմ: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Հայաստան 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573