Հենրի Գոլդինգ

բրիտանացի դերասան

Հենրի Իվեն Գոլդինգ (անգլ.՝ Henry Golding, փետրվարի 5, 1987(1987-02-05), Սարավակ, Մալայզիա), մալայզիաբրիտանացի դերասան, մոդել և հեռուստահաղորդավար[3][4], որը 2014 թվականից աշխատում է BBC հեռուստաընկերության The Travel Show-ում[5]։ Հայտնիություն ձեռք է բերել «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմում Նիկ Յանգի դերակատարմամբ, «Պարզ խնդրանք» թրիլերում Սեն Թաունսենդի և «Անցյալ Սուրբ Ծնունդ» ռոմանտիկ կատակերգության մեջ Թոմի դերակատարումներով․ վերջին երկու կինոնկարների ռեժիսորը Փոլ Փեյգն է։

Հենրի Գոլդինգ
Ծնվել էփետրվարի 5, 1987(1987-02-05) (37 տարեկան)
ԾննդավայրՍարավակ, Մալայզիա
ԿրթությունThe Warwick School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստահաղորդավար
Ամուսին(ներ)Liv Lo?[1]
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Գոլդինգը ծնվել է Արևելյան Մալայզիայի Սարավակ նահանգի Բետոնգ քաղաքում։ Նրա մայրը՝ Մարգարեթ Լիկան Գոլդինգը[6] բնիկ Իբան Դայակ ցեղի մալայզիացի էր։ Նրա հայրը բրիտանացի Քլիվ Գոլդինգն է։ Ընտանիքը համարյա հինգ տարի ապրել է Մալայզիայի թերակղզու արևելյան ափին գտնվող Տերենգգանուում, հետո տեղափոխվել Անգլիայի Սուրեյ քաղաք, երբ Հենրին ութ տարեկան էր։ Այնտեղ նա հաճախել է Ռեդհիլլի Ուորվիք դպրոցը[7]։ Լոնդոնում մի քանի տարի վարսավիր աշխատելուց հետո 21 տարեկանում տեղափոխվել է Կուալա Լումպուր դերասան դառնալու նպատակով[8]։

Կարիերա խմբագրել

2017 թվականի մարտին համաշխարհային դերասանական ընտրությունից հետո հայտարարվել է, որ Գոլդինգը նկարահանվելու է «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմում[9] Կոնստանս Վուի հետ։ Առաջին անգամ նրա մասին ռեժիսոր Ջոն Չուին պատմել է հաշվապահ Լիզա-Կիմ Լինգ Կուանը, և Գոլդինգը տեսքի և բնավորության շնորհիվ արագորեն ստանձնել է այդ դերը[10][11]։ «Խենթ հարուստ ասիացիներ» կինոնկարը թողարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 2018 թվականի օգոստոսի 15-ին Warner Bros. Pictures կինոընկերության կողմից և արժանացել քննադատության բարձր գնահատականի՝ իր բացման շաբաթվա վերջում դառնալով թիվ մեկ ֆիլմը ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում[12]։ Մեկ ամիս անց Գոլդինգը նկարահանվել է Փոլ Ֆեյգի «Պարզ խնդրանք» թրիլլերում, որտեղ խաղում էին Բլեյկ Լայվլին և Աննա Քենդրիկը, որտեղ մարմնավորել է Լայվլիի մարմնավորած կերպարի ամուսնու դերը[13]։ «Խենթ հարուստ ասիացիներ»-ի և որոշ չափով «Պարզ խնդրանք»-ի հաջողությունից հետո Գոլդինգը նկարահանվել է Էմիլիա Քլարկի հետ՝ «Անցյալ Սուրբ Ծնունդ» ռոմանտիկ կատակերգությունում, որի ռեժիսորը Փոլ Ֆեյգն էր (իրենց երկրորդ համագործակցությունը)[14]։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 26-ին և շարունակվել են մինչև 2019 թվականի փետրվարը[15], իսկ ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին[16]։ Բացի այդ, Գոլդինգը 2019 թվականին «Ջենտլմեններ» քրեական ֆիլմում նկարահանվել է Մեթյու Մակքոնահիի, Հյու Գրանտի և Միշել Դոկերիի հետ, որի ռեժիսորը Գայ Ռիչին է[17]։

Առաջիկա ծրագրեր խմբագրել

Հաջորդ անգամ Գոլդինգը կնկարահանվի «Մուսոն» ֆիլմում Կիթի՝ մի մարդու դերում, որը Լոնդոնից մեկնում է իր ծննդավայրը՝ Վիետնամ, որպեսզի ծնողների աճյունամոխիրը ցրի[18]։

2019 թվականի ապրիլի 29-ին CNBC-ն հայտարարել է, որ Գոլդինգը պետք է կրկին նկարահանվի Նիկի Յանգի դերում 2020 թվականին նախատեսված «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմի երկրորդ մասում, որի աշխատանքները ներկայումս նախապատրաստական փուլում են[19]։

2019 թվականի օգոստոսին Գոլդինգն ստացել է «Օձի աչքեր» ֆիլմի գլխավոր դերը, որը հանդիսանում է «G.I. Joe» ֆիլմի սպին-օֆը, որը նախատեսված է թողարկել 2021 թվականին[20][21][22]։ «Օձի աչքեր»-ի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերին Վանկուվեր քաղաքում և ավարտվել են 2020 թվականի փետրվարին Տոկիոյում[23][24]։

Անձնական կյանք խմբագրել

Գոլդինգը 2011 թվականի Ամանորին հանդիպել է Թայվանի հեռուստահաղորդավար և յոգայի ուսուցիչ Լիվ Լոյին[25][26][27]։ Նրանք նշանվել են 2015 թվականին, իսկ 2016 թվականի օգոստոսին ամուսնացել են Մալայզիայի Սարավակ քաղաքում[28]։

Ամուսնությունից առաջ նա իրականացրել է տղամարդկության փուլ ոտք դնելու ծեսը և ավանդական դաջվածք արել․ նրա աջ ազդրի վրա կա թզենու ծառի դաջվածք, որը փաթաթվում է այլ ծառերի հետ և ստանում մեծ ծառի տեսք[29]։

Նոր զելանդիացի հաղորդավար Միշել Մանելիսի հետ հարցազրույցում Գոլդինգը խոսել է իր ազգանվան մասին. «Գոլդինգը հրեական ազգանուն է, այդպես չէ՞: Պապս պատերազմի տարիներին Լոնդոնում էր, և, ինչպես պատմվում է, նրան որդեգրել է այդ ազգանունը կրող հրեական մի ընտանիք։ Հարգանքից ելնելով՝ նա վերցրել է նրանց անունը և այն փոխանցվել է սերունդներին։ Այնպես որ, ես հպարտ եմ, որ պատվավոր հրեա եմ»[30]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2009 Pisau Cukur Իսկանդար Տան Սրի Մուրադ
2018 Խենթ հարուստ ասիացիներ Նիկ Յանգ
Պարզ խնդրանք Սեն Թաունսենդ
2019 Մուսոն Կիթ
Անցյալ Սուրբ Ծնունդ Թոմ Վեբստեր
Ջենտլմեններ Դրայ Այ
2021 Սնեյկ այզ Սնեյկ այզ Հետարտադրություն
2023 Վագրի աշակերտը Պարոն Հու (ձայն) նկարահանումն ընթացքի մեջ է

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2007–2010 The 8TV Quickie Ինքն իր դերում Հաղորդավար
2009 Goda Հարիզ
2010–2012 Football Crazy Ինքն իր դերում Հաղորդավար
2012 Welcome to the Railworld Malaysia Ինքն իր դերում Հաղորդավար
2014–մինչ այսօր The Travel Show Ինքն իր դերում Համահաղորդավար[5]
2015 Welcome to the Railworld Japan Ինքն իր դերում Հաղորդավար[31]
2017 Surviving Borneo Ինքն իր դերում Հաղորդավար[32]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
2009 Cosmopolitan Fun անվախ առասպելական մրցանակ Fun Fearless Fabulous – Charming Smile Ինքն իր դերում Առաջադրված
2010 2-րդ Shout! Մրցանակ Սիրված հեռուստատեսային անձի մրցանակ The 8TV Quickie Առաջադրված
Hot տղայի մրցանակ Ինքն իր դերում Հաղթանակ
2012 3-րդ Shout! Մրցանակ Սիրված հեռուստատեսային անձի մրցանակ Welcome to the Railworld Malaysia Առաջադրված
Hot տղայի մրցանակ Ինքն իր դերում Առաջադրված
2013 4-րդ Shout! Մրցանակ Hot տղայի մրցանակ Ինքն իր դերում Առաջադրված
2019 9-րդ Ասիական մրցանակ Կինեմատոգրաֆիայում ակնառու նվաճում Խենթ հարուստ ասիացիներ Հաղթանակ[33]
Լավագույն պատանիների մրցանակներ Լավագույն կատակերգու Առաջադրված
Screen Actor Guild Awards Անսամբլի ականավոր դերասանական կազմ. Կինոնկար Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.elle.com/tw/entertainment/voice/g22805059/henry-golding-and-wife/
  2. https://www.tatlerasia.com/people/henry-golding
  3. Dave McNary (2017 թ․ հուլիսի 26). «Henry Golding Signs for 'Simple Favor' Opposite Blake Lively, Anna Kendrick». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Henry Golding to star alongside Blake Lively». Star2.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «The Travel Show - Henry Golding - BBC World News». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  6. «What is Henry's Golding's Race and Ethnicity?». 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Henry Golding - Found this lurking on one of my hard...». Facebook. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  8. «There's Something About Henry». 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Crucchiola, Jordan. «A Hollywood Newcomer Has Been Cast Opposite Constance Wu in Crazy Rich Asians». Vulture (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Henry Golding on Instagram: "So this ladies and gentlemen is THE Lisa-Kim I mentioned on @fallontonight ... We had met at an event that I was hosting in Kuala Lumpur, 5..."». Instagram (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  11. Jung, E. Alex. «There's Something About Henry». Vulture (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Lee, Yen Nee (2018 թ․ օգոստոսի 20). «'Crazy Rich Asians' is No. 1 movie in US and Canada over the weekend». CNBC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. McNary, Dave (2017 թ․ հուլիսի 26). «'Crazy Rich Asians' Star Henry Golding Joins Blake Lively, Anna Kendrick's 'A Simple Favor'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Emilia Clarke, Henry Golding to Star in 'Last Christmas' (Exclusive)». The Hollywood Reporter.
  15. «Emma Thompson/Paul Feig's Universal Holiday Comedy 'Last Christmas' Shoots November–February In London». 2018 թ․ սեպտեմբերի 5.
  16. D'Alessandro, Anthony (2019 թ․ ապրիլի 19). «Emilia Clarke & Henry Golding Romantic Comedy 'Last Christmas' Gets Release Date Shift – Update».
  17. Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 10). «Matthew McConaughey to Star in Guy Ritchie's 'Toff Guys' With Kate Beckinsale, Henry Golding».
  18. «'Crazy Rich Asians' Actor Henry Golding to Star in 'Monsoon' (Exclusive)». The Hollywood Reporter.
  19. Gilchrist, Karen (2019 թ․ ապրիլի 29). «Growing up different helped me do my job better, says 'Crazy Rich Asians' star Harry Shum Jr». CNBC.
  20. «Henry Golding to Star in G.I. Joe Spinoff Snake Eyes». The Hollywood Reporter.
  21. «'Snake Eyes: G.I. Joe Origins' Production Begins in Japan with a Special Ceremony». /Film. 2020 թ․ հունվարի 10.
  22. «Hasbro Posts Quarterly Loss as Pandemic Hits eOne». The Hollywood Reporter.
  23. «G.I. Joe spinoff movie, Snake Eyes, to shoot in Vancouver in autumn 2019». The Georgia Straight. 2019 թ․ հուլիսի 15.
  24. «Henry Golding's Instagram photo: "...and THAT, is a principal wrap on Snake Eyes lady's and gents ❤️🐍 What a crew we had, Vancouver + Japan, you were unstoppable. Thank you…"». Instagram.
  25. «Henry Golding Fast Facts You Must Know (Singapore)». Guidesify Opinion (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  26. Heggeness, Greta (2019 թ․ հունիսի 14). «Henry Golding Is Married!? Every Single Thing We Know About His Relationship with Liv Lo». PureWow (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  27. «5 reasons why Crazy Rich Asians' Henry Golding and wife Liv Lo are total couple goals». Her World (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  28. Jamaluddin, Lira (2016 թ․ օգոստոսի 26). «Henry Golding Weds Liv Lo». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. Jung, E. Alex. «There's Something About Henry». Vulture (website). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  30. "Why Crazy Rich Asians is a Hollywood gamechanger." Manelis, Michele. The New Zealand Herald. Published 23 August 2018 Accessed 14 November 2018.
  31. Zaidi Mohamad (2015 թ․ հունվարի 12). «Kembara Henry Golding di Jepun menerusi Welcome To The Railworld Japan» (մալայերեն). Berita Harian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  32. «Surviving Borneo». Discovery Channel Asia. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  33. «Outstanding Achievement in Cinema – CRAZY RICH ASIANS». The Asian Awards. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Գոլդինգ» հոդվածին։