Եթերայուղատու բույսեր, տերևներում, ծաղիկներում, արմատներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր պարունակող բույսեր։

Խորդենի
Անիսոն
Ռեհան

Եթերայուղատու բույսերը օգտագործվում են օծանելիքի, սննդի, քիմիական արդյունաբերության, դեղագործության մեջ։

Եթերայուղի բաղադրությունը և քանակը կախված է բույսի տեսակից, աճման պայմաններից, հասակից, վեգետացիայի փուլից, բերքահավաքի պայմաններից։

Հայտնի է տասներեք հազար տեսակ։ Լինում են միամյա, երկամյա, բազմամյա։

Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանման միջոցով։

Հայաստանում մշակվում էր խորդենին՝ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) և Էջմիածնի շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489