Պավլո «Պաշա» Ռոմանովիչ Լի (ուկրաիներեն՝ Павло «Паша» Романович Лі, հուլիսի 10, 1988(1988-07-10)[1], Եվպատորիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2022(2022-03-06)[2][3], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի դերասան և հեռուստահաղորդավար[4]։

Պավլո Լի
ուկրաիներեն՝ Павло Романович Ли
Ծնվել էհուլիսի 10, 1988(1988-07-10)[1]
ԾննդավայրԵվպատորիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2022(2022-03-06)[2][3] (33 տարեկան)
Մահվան վայրԻրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա
ԳերեզմանVorokhta
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունկինոդերասան, ռազմական գործիչ, դերասան, հեռուստահաղորդավար և հնչյունավորող
pashali.at.ua

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ղրիմի Եվպատորիա քաղաքում, կորեա-ուկրաինական ծագում ունեցեղ հորից և ուկրաինուհի մորից[5]։ Ծանոթների շրջանում հորն էլ էին կոչում Պավլո Լի կամ Պաշա Լի[6]։

Կրտսեր Պավլոն «Դոմ» հեռուստաալիքի հաղորդավար էր, խաղում էր թատրոնում, նկարահանվում գովազդային հոլովակներում[7], սակայն առավել հայտնի էր մի շարք ֆիլմերում գլխավոր հերոսների կերպարների մարմնավորմամբ։ Հիշատակության են արժանի հատկապես նրա դերակատարումները ռեժիսոր Լյուբոմիր Լևիցկու «Հանքախորշ» («Штольня», 2007) և «Անմոռաց նախնիների ստվերները» («Тіні незабутих предків», 2013), ինչպես նաև այլ կինոռեժիսորների նկարահանած «Մարտի կանոնը» (Pravilo boya, 2017), «Համադասարանցիների հանդիպում» (Zustrich odnoklasnykiv, 2019) ֆիլմերում։ Բացի այդ, Պավլո Լին մասնակցել է լայն ժողովրդականություն վայելող մի շարք անգլիալեզու կինոնկարների կրկնօրինակման աշխատանքներին, հնչյունավորել «Առյուծ արքան» (The Lion King), «Հոբիթ» (The Hobbit) և այլ ֆիլմերի հերոսների ուկրաիներեն կամ ռուսերեն թարգմանված խոսքը[8][9]։ Վերջին ամիսներին նա հանդես էր գալիս «Գավառցին» (Provincial, 2021) հեռուստասերիալում՝ կատարելով գլխավոր հերոսի դերը[10]։

Մահը խմբագրել

2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական ռազմական հատուկ գործողության առաջին իսկ օրերից Լին կամավոր ընդգրկվել է ուկրաինական տարածքային պաշտպանության ուժերում, միաժամանակ ինստագրամյան իր էջում նախաձեռնել կամ մասնակցել պատերազմական հրատապ թեմաներով բանավեճերի ու քննարկումների[6]։

Սպանվել է մարտի 6-ին ռուսական օդուժի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Իրպին արվարձանի ռմբահարման հետևանքով։ Նրա մահվան մասին հայտարարվել է Օդեսայի՝ այդ ժամանակ ընթացող միջազգային կինոփառատոնում[11]։ Երիտասարդ դերասանի դին հուղարկավորվել է մարտի 18-ին Իվանո-Ֆրանկովսկի մարզի Վորոխտա ավանում, որտեղ ապրում է նրա մայրը[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2003 — Один за всіх/Մեկը բոլորի համար
  • 2006 — Штольня/Հանքախորշ — Դեն
  • 2008 — За все тобі дякую-3/Ամեն ինչի համար շնորհակալ եմ քեզ - 3
  • 2012 — Звичайна справа/Սովորական գործ
  • 2013 — Тіні незабутих предків/Անմոռաց նախնիների ստվերները — Վովա
  • 2016 — SelfieParty — թիկնապահ
  • 2017 — Правило бою/Մարտի կանոն — Դիզել
  • 2017 — Специ/Մասնագետներ
  • 2019 — Зустріч однокласників/Համադասարանցիների հանդիպում — Կոստյա
  • 2022 - Мирний-21 (նկարահանումները դեռ ընթացքի մեջ են)[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pashali.at.ua
  2. 2,0 2,1 2,2 В Ірпені під обстрілами загинув 33-річний український актор
  3. 3,0 3,1 3,2 Ismert ukrán tévésztár halt meg Irpiny bombázása során
  4. «Ukrainian actor Pasha Lee killed in Russian bombardment». BBC News. 2022 թ․ մարտի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  5. «Pavlo Li». IMDb. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 Ritman, Alex; Ritman, Alex (2022 թ․ մարտի 8). «Ukrainian Actor Pasha Lee Killed by Russian Shelling After Joining Armed Forces. He died with other several soldier as it has been Said he was a great person loved by all (Sivelia Mweenda) ». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  7. Young, Julius (2022 թ․ մարտի 8). «Ukrainian film star Pasha Lee killed in Russia-Ukraine war while defending country». FOX News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  8. Blair, Anthony (2022 թ․ մարտի 7). «Hobbit & Lion King actor killed by shell after joining Ukrainian army». The US Sun (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  9. Yeryomin, Mykola (2022 թ․ մարտի 7). «У лавах тероборони загинув під час обстрілу в Ірпені актор Павло Лі». PlayUA (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  10. «Actor, TV host Pasha Lee killed by Russian invaders while defending Irpin near Kyiv». www.ukrinform.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  11. «Ukrainian actor Pasha Lee killed during fighting in Kyiv Oblast». The Kyiv Independent. 2022 թ․ մարտի 6. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  12. «У Ворохті попрощалися із актором Павлом Лі, який загинув в російсько-українській війні». Eparchy of Kolomyia webresource (ուկրաիներեն). 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  13. «У Києві стартували зйомки нової воєнної драми Ахтема Сеітаблаєва «Мирний-21»». День (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 7 березня 2022-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.