Պավլովյան ամրոց (ռուս.՝ Павловская крепость), Ռուսական կայսրության ամրաշինություն, ռազմական ճարտարագիտական արվեստի եզակի նմուշ։ Շինարարությունը սկսվել է 1701 թվականին Միուսի լիմանի վերին հոսանքներում։ Գտնվում է այսօրվա Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի սահմանից 2 կմ հեռավորության վրա։

Պավլովյան ամրոց
Տեսակտեսարժան վայր և ֆորտիֆիկացիա
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1697
ՀիմնադիրՌուսական կայսրություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պավլովյան ամրոցի հիմքը դրվել է 1697 թվականի հուլիսին ավստրիացի ինժեներ Անտոնի դե Լավալի կողմից Ազովի ծովի Պետրուշինայա ցամաքալեզվակում։ 1698 թվականի մարտին շինարարությունը դադարեցվել է։ 1701 թվականին ամրոցի շինարարությունը սկսվել է նոր վայրում` Միուսի լիմանի վերին հոսանքներում, ժամանակակից Գաևկա գյուղի հարևանությամբ[1]։

Պավլովյան ամրոցը Ռուսաստանում առաջին հողային ամրաշինությունն է, որը նախագծվել է ճշգրիտ ինժեներամաթեմատիկական եղանակով։ Հիմքում 237x80 մետր չափսերով ուղղանկյուն էր, որը շրջապատված էր բաստիոններով և փոսով հողապատնեշով։ Ավելի ուշ ամրաշինության այսպիսի կառուցվածքը դրվեց բազմաթիվ ամրոցների, այդ թվում՝ Պետրոպավլովյան Սանկտ Պետերբուրգում, Աննինսկայայի Չերկասկի մոտ և Դոնի Ռոստով քաղաքի սկիզբ հանդիսացած Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի հիմքում։

Պավլովյան ամրոցը եզրափակում էր Պետրովյան ներքին պաշտպանական պարսպի արևմտյան թևը։ Հաշվարկված էր 500-հոգանոց կայազորի համար։ Եղել է տափաստանի կողմից Տրոիցկի երկրորդ պաշտպանական գծի կազմում[1]։

Մասամբ քանդվել է 1711 թվականի վերջում Թուրքիայի հետ Պրուտի խաղաղ պայմանագրի պայմաններով[1]։

1736 թվականին Պավլովյան ամրոցում տեղակայված էին ֆելդմարշալ դե Լասսիի զորքերը[1]։

Մեր օրերում ամրոցի մնացորդները գտնվում են Գաևկա գյուղի տարածքում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Клеопатро Н. М., Киричек М. С., Назаренко И В. Павловская крепость // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 537. — ISBN 978-5-88040-064-5.