Պավլոս Մատեսիս (հուն․՝ Παύλος Μάτεσις, հունվարի 12, 1933(1933-01-12), Lampeia - հունվարի 20, 2013(2013-01-20)[1], Աթենք, Հունաստան), հույն վիպասան, դրամատուրգ և թարգմանիչ։ «Շան մայրը» վեպի հեղինակն է։

Պավլոս Մատեսիս
հուն․՝ Παύλος Μάτεσις
Ծնվել էհունվարի 12, 1933(1933-01-12)
ԾննդավայրLampeia
Մահացել էհունվարի 20, 2013(2013-01-20)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԽրիստո Վախլիոտիի անվան դրամատիկական դպրոց
ԵրկերThe Daughter?
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պելոպոնեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիվրի գյուղում, Էլիդա նոմոսում։ Մինչև 19 տարեկանը ապրել է մայրցամաքային Հունաստանի բազմաթիվ գավառական քաղաքներում, մինչև վերջնականապես չի հաստատվել Աթենքում որպես բանկի ծառայող։ Քրիստոս Վախլիոտիսի դրամատիկական ուսումնարանում սովորել է դերասանական արվեստ, ինչպես նաև երաժշտություն (ջութակ) և շատ օտար լեզուներ։ Սովորել է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն և հետագայում հունարենով թարգմանել է Համաշխարհային դասական գրականության գլուխգործոցներ։ Թողել է բանկի ծառայողի կարիերան հանուն թատրոնի և գրականության։ Դասավանդել է Լիկուրգ Ստավրակոսի[2] (1963-1964 թվականներ) կինոյի և հեռուստատեսության դպրոցում և Հունաստանի ազգային թատրոնում (1971-1973 թվականներ) աշխատել է որպես ռեժիսորի օգնական ։

Առաջին գրական համբավը նրան բերել է Կայարան պիեսը (հուն․՝ Ο σταθμός), որին հաջորդել է Արարողություն պիեսը (հուն․՝ Η τελετή), որն էլ 1966 թվականին թատերական արվեստի ոլորտում արժանացել է պետական մրցանակի։ 1989 թվականին Պավլոսը ստացել է Կառոլոս Կունի մրցանակներին Բույսի մասին հոգ տանողը (հուն․՝ Περιποιητής φυτών) պիեսի համար։

1974-1976 թվականներին գրել է երկու հեռուստասերիալների սցենար՝ դրանք նաև բեմադրելով։ Սերիալները ցուցադրվել են ΥΕΝΕΔ պետական հեռուստաալիքով։ Ինչպես նաև եղել է Տիկին Արսենիա, ես Ձեզ սիրում եմ (հուն․՝ υρία Αρσενία σ' αγαπώ) հեռուստասերիալի սցենարի հեղինակն ու ռեժիսորը, որն անփառունակ վախճան ունեցավ Հունաստանի Կանանց միության նախագահ Մարգարիտա Պապանդրեուի կտրուկ արձագանքի պատճառով, և պլանավորած 13 սերիաներից ներկայացվել է միայն վեցը։

Մատեսիսը շատ թարգմանություններ է կատարել։ Թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ուիլյամ Շեքսպիրը, Բենջամին Ջոնսոնը, Արիստոփանեսը, Մոլիերը, Հենրիկ Իբսենը, Պիեռ Բոմարշեն, Ռոժե Վիտրակը, Անտոնեն Արտոն, Հարոլդ Փինթերը, Դավիթ Մեմետը և ուրիշներ։

1978 թվականին արձակ ժանրում հանդես է եկել «Պատմվածքներ» պատմվածքներ ժողովածուով (հուն․՝ Διηγήματα), որին հաջորդել է Աֆրոդիտե (հուն․՝ Αφροδίτη) վեպը 1988 թվականին։ Բայց այժմյան համբավը ստացել է Շան մայրը (հուն․՝ Η μητέρα του σκύλου) վեպի հրապարակումից հետո 1990 թվականին։ Վեպը թարգմանվել է տարբեր օտար լեզուներով և 1998 թվականին արժանացել է Հարավային Իտալիայի հունալեզու համայնքի մրցանակին, ինչպես նաև 2000 թվականին արժանացել է քննադատների մրցանակին, իսկ 2002 թվականին արժանացել է իտալացի Ջուզեպպե Աչերբիի մրցանակին[3]։

Մահացել է 2013 թվականի հունվարի 20-ին Աթենքում 80 տարեկան հասակում։

Մատենագրություն խմբագրել

Պիեսներ

Արձակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Author and playwright Pavlos Matesis dies
  2. «Author and playwright Pavlos Matesis dies - Embassy News». www.mfa.gr. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  3. Σαν Σήμερα .gr. «Παύλος Μάτεσις». Σαν Σήμερα .gr (հունարեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.