Պավել Սաֆյան

հայ պատմաբան, կուսակցական, պետական պաշտոնյա

Պավել Գևորգի Սաֆյան (1926, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2000(2000-02-21), Երևան, Հայաստան), կուսակցական, պետական պաշտոնյա։ Պատմական գիտությունների թեկնածու։

Պավել Սաֆյան
 
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան և պետական գործիչ
Ծննդյան օր 1926
Ծննդավայր Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 21, 2000(2000-02-21)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Պավել Սաֆյանը ծնվել է 1926 թվականին, Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Սերում է պատմական Սյունիքում հայտնի մելիք Սաֆրազյանների տոհմից։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1950-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, այնուհետև՝ ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ։ 1963-1969 թվականներին եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը։ Նրա աշխատած ժամանակաշրջանում Սիսիանում մեծ թափով զարգացում է ապրել արդյունաբերությունը, հիմնադրվել են արդյունաբերական նոր ձեռնարկություններ[1][2]։

  Մենք Կենտկոմի համար չենք աշխատում, մեզ համար ենք աշխատում, մեր բնակչության համար։ Ում համար անում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատել կամ` քննադատել։
- Պավել Սաֆյան
 

1969 թվականին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնում։ 1972 թվականին դարձել է Երևանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի (այժմ` Նոր Նորք թաղամասի) կուսշրջկոմի առաջին քարտուղար և պաշտոնավարել ավելի քան 11 տարի։ Նրա պաշտոնավարման շրջանում Նոր Նորքը դարձել է բնակելի նոր զանգվածներով թաղամաս` շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, ստեղծվել են արդյունաբերական, գիտահետազոտական, նախագծային միավորումներ, գործարաններ, ֆաբրիկաներ, կրթօջախներ, կենցաղային սպասարկման օբյեկտներ, մարզահրապարակներ, հանգստյան գոտիներ, պուրակներ, այգիներ։ Սաֆյանի նախաձեռնությամբ գործարկվել են Ջրվեժի հանգույցի շուրջ 39 նորակառույց հիմնարկները։ 1972 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել է գիտական աստիճան։ Հեղինակել է Սյունիքի ժայռապատկերներին նվիրված մեծածավալ և ուշագրավ մենագրություններ[3]։

1983 թվականին նշանակվել է Մասիսի շրջկոմի առաջին քարտուղար, 1987 թվականին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչության պետ, 1993 թվականին՝ ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ Պավել Սաֆյանին շնորհվել է Նոր Նորք թաղային համայնքի պատվավոր անդամի կոչում[4][5]։

Մահացել է 2000 թվականի փետրվարի 21-ին։

 
Պավել Սաֆյանի կիսանդրիին Նոր Նորքի թաղապետարանի հարևանությամբ

Հիշատակ խմբագրել

Երևան քաղաքի Խորհրդային շրջանի զարգացման և բարգավաճման գործում ունեցած մեծ ավանդի համար Նոր Նորքի թաղապետարանի որոշմամբ (թաղապետ` Դավիթ Պետրոսյան) և բնակչության ջանքերով` 2004 թվականի մայիսի 28-ին Նոր Նորքի թաղապետարանի տարածքում կանգնեցվել է Պավել Սաֆյանի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

2017 թվականին Նոր Նորքում բացվել է Պավել Սաֆյանի անունը կրող անցուղի[6]։

«Գործն է անմահ» հուշերի յուրատեսակ ժողովածուն նվիրվել է Նոր Նորք շրջանի հիմնադրման 50-ամյակին և հիմնադրի՝ Պավել Սաֆյանի ծննդյան 90-ամյակին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenia Travel Guide - ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ». armeniatur.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. Հայաստանի հանրապետութիւն, օրաթերթ, 22 փետրվար, 2000։ Էջ 7:
  3. «Կոհա առցանց քարտարան, Սաֆյան, Պավել Գևորգի». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Խոսք ընթերցողի.Վերադարձ քարեղեն ժպիտով». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Վերադարձ քարեղեն ժպիտով». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Պավել Սաֆյանի անունով անցուղի՝ Նոր Նորք վարչական շրջանում».
  7. «ԳԻՐՔ ՊԱՎԵԼ ՍԱՖՅԱՆԻ ՄԱՍԻՆ…». buh.am. 2017 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.