Պավել Դոլուխանով

ռուս հնագրագետ և հնագետ

Պավել Մարկովիչ Դոլուխանով (ռուս.՝ Па́вел Ма́ркович Долуха́нов, հունվարի 1, 1937(1937-01-01) կամ 1937[1][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Միացյալ Թագավորություն[1] - դեկտեմբերի 6, 2009(2009-12-06) կամ 2009[1][1], Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պրոֆեսոր-էմերիտ (2002 թվականից), ռուս և բրիտանացի հնաաշխարհագրագետ և հնագետ, ՌԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի (1959-1989) և Նյուքասլի համալսարանի աշխատակից (1990-2009), Հյուսիսային Եվրասիայի հնագիտության և հնագրության բնագավառի մասնագետ։ Դասավանդել է Լենինգրադի պետական համալսարանում, Նյուքասլի համալսարանում, Փարիզի մարդու հնէաբանության ինստիտուտում և Ճապոնագիտության միջազգային հետազոտական կենտրոնում (Կիոտո, Ճապոնիա

Պավել Դոլուխանով
Ծնվել էհունվարի 1, 1937(1937-01-01) կամ 1937[1][1]
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 2009(2009-12-06) կամ 2009[1][1]
Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնագետ, համալսարանի դասախոս և արձակագիր
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և Նյուքասլի համալսարան
Գործունեության ոլորտՀնէաաշխարհագրություն[1][1], հնագիտություն[1][1], environmental archaeology?[1][1], literary activity?[1][1] և արձակ[1][1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2] և ռուսերեն[1][2]

Կենսագրություն խմբագրել

Պավել Դոլուխանովը ծնվել է 1937 թվականի հունվարի 1-ին Լենինգրադում, Էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Պավլովիչ Դոլուխանովի (1907-1975) ընտանիքում։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Դոլուխանյանի ազգականն է։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, «աշխարհագրագետ-գեոմորֆոլոգ» մասնագիտությամբ և սկսել է աշխատել ԽՍՀՄ ԳԱ Հնագիտության ինստիտուտի հնագիտական տեխնոլոգիաների Լենինգրադի մասնաճյուղի լաբորատորիայում, Սերգեյ Ռուդենկոյի ղեկավարությամբ։ Սկսելով ավագ լաբորանտի պաշտոնից, 1988 թվականին Դոլուխանովը դարձավ լաբորատորիայի վարիչ։

1965 թվականին Դոլուխանովը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Բալթիկ ծովի և նրա ավազանի հնագիտական մշակույթի վաղ և հետսառցադաշտային պատմությունը» թեմայով, իսկ 1985 թվականին դոկտորական ատենախոսություն «Արևմտյան Եվրոպայի և Առաջավոր Ասիայի բնական միջավայրի և նախնադարյան տնտեսության զարգացման պատմությունը վաղ փլեյստոցենի-հոլոցենի շրջանում» թեմայով։

Գիտական գործունեության հետ մեկտեղ նա գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք տպագրվել են Ռուսաստանի և Ֆինլանդիայի ամսագրերում։ 2003 թվականին լույս տեսավ նրա «Ռուսական սեզոն» պատմվածքների ժողովածուն, իսկ հետմահու՝ 2010 թվականին, «Լենինգրադ-Թիֆլիս» վեպը (Լիմբուս Պրեսս, 2009)՝ Պավել Դոլոխով ծածկանունով։

Գիտական գործունեություն խմբագրել

Նրա գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են պալեոէկոլոգիային և հնագիտությանը, մասնավորապես հնագիտական մշակույթների հարմարեցումը բնական միջավայրի փոփոխություններին։ Վաղ գիտակցելով ռադիոածխածնային մեթոդի հսկայական հնարավորությունները, Դոլուխանովը ԽՍՀՄ-ում առաջիններից մեկն էր, որ օգտագործեց նրա տվյալները տարբեր ժամանակագրական հետազոտությունների ընթացքում։

1960-ական թվականներից Դոլուխանովը սկսեց զբաղվել Բալթյան տարածաշրջանի նախապատմական հնագիտական մշակույթի խնդիրներով։ Նա մասնակցում է Պսկովի, Սմոլենսկի և Կալինինգրադի մարզերի տարածքում իրականացվող պեղումներին և հետազոտություններին, Ռուսաստանի և Մորդովիայի տարածքում կազմակերպվող պալեոլիթյան արշավախմբերին։ Դոլուխանովը ղեկավարում էր Ռուսաստանի հյուսիսարևմտյան տարածքի լճերում և ճահճուտներում հորատման աշխատանքներ իրականացնող պալեոգրաֆիկ ջոկատը, որը հետազոտում էր Բալթիկ ծովի և շրջակա լճերի պալեոկլիմայի փոփոխությունների պատմությունը։ Դոլուխանովը շրջել է գրեթե ողջ Խորհրդային Միությունում, մասնակցել Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Սիբիրում, Ռուսաստանի միջին գոտում, Ուկրաինայում և Մոլդովայում իրականացված դաշտային հետազոտություններին։

Դոլուխանովը ղեկավարել է ԻՆՏԱՍ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոմիության միջազգային դրամաշնորհները, որոնց մասնակցել են ՌԳԱ-ի ՆՄՊԻ-ի , Էրմիտաժի, Լենինգրադի համալսարանի, ՌԳԱ-ի լճագիտության ինստիտուտի, Նյուքասլի համալսարանի և այլ գիտական կենտրոնների աշխատակիցներ։ Նրա ղեկավարությամբ ուսումնասիրվել են Ռուսական հարթավայրում հողագործության խնդիրները, ջրային ուղիները, Ռուսաստանի Հյուսիս Արևմուտքից և Սև ծովյան, Միջերկրածովյան միջանցքից հինավուրց բնակչության միգրացիան, ինչպես նաև մշակաբույսերի հարմարվողականությունը ծովի մակարդակի փոփոխություններին։ Նրա գիտական աշխատանքներն առանձնանում են աշխարհագրական գիտության, էկոլոգիայի և հնագիտության մեթոդների համադրմամբ և հնագիտության վիճակագրական ու մաթեմատիկական մեթոդների ստեղծագործական կիրառմամբ։

Ռուսաստանում, միջազգային հրատարակչություններում և գիտական ամսագրերում հրապարակված բազմաթիվ գիտական մենագրությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ գեղարվեստական արձակի թարգմանիչ Մարիաննա Եվգենիևնա Թայմանովան (ծննդյան անունը՝ Բրանդիս), գրականագետ Եվգենի Բրանդիսի և թարգմանչուհի Ն. Մ. Բրանդիսի դուստրն է[3]։
  • * Որդին՝ Պյոտր

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Долуханов П. М. История Балтики / Худож. А. И. Кущенко. - М.: Наука, 1969. - 120 с. - (Научно-популярная серия АН СССР). - 4000 экз.
  • Долуханов П. М. География каменного века / Отв. ред. А. А. Величко; Худож. В. Я. Янов. - М.: Наука, 1979. - 152 с. - (Планета Земля и Вселенная). - 50 000 экз.
  • Multivariate Analysis of Upper Palaeolithic and Mesolithic Stone Assemblages (with J. K. Kozlowski and S. K. Kozlowski), Warsaw-Krakow, Uniwersytet Jagiellonski - PAN, 1980, 103 pp.
  • Долуханов П. М. История средиземных морей / Отв. ред. А. Л. Чепалыга; Худож. Е. В. Бондарчук. - М.: Наука, 1988. - 144 с. - (Человек и окружающая среда). - 29 500 экз. - ISBN 5-02-001962-3.
  • Ecology and Economy in Neolithic Eastern Europe, Duckworth, London and St. Martin’s Press, New York, 1984, 212 pp.
  • Environment and Ethnicity in the Ancient Near East. Avebury, Aldershot, 1994, 406 pp. (перевод на турецкий: Imge Kitabevi Publishers, Ankara, 1998).
  • Cultural Transformations and Interactions in Eastern Europe, edited jointly with J. C. Chapman. Avebury, Aldershot, 1994, 256 pp.
  • The Early Slavs. Eastern Europe from the Initial Settlement to the Kievan Rus. Longman, New York, 1996, 321 pp.
  • Landscape in Flux. Central and Eastern Europe in Antiquity, edited jointly with J. C. Chapman. Oxbow Books, Oxford, 1997, 340 pp.
  • Quaternary of Northern Eurasia: Late Pleistocene and Holocene Landscapes, Stratigraphy and Environments. Edited jointly with A. A. Velichko, N. W. Rutter and N. R. Catto. Quaternary International, vols 41/42. Pergamon Press, 1997, 191 pp.
  • Долуханов П. М. Источники этноса. - СПб.: Европейский дом, 2000. - 224 с.
  • Archaeology in Russia. Dossier-Archéologia. Special issue, January 2002, edited jointly with M. Séfériadès.
  • Долуханов П. М. Радиоуглеродная хронология неолита Северной Евразии. - СПб.: Теза, 2004. - 160 с.
  • The East European Plain on the Eve of Agriculture. Edited jointly with G. R. Sarson and A. M. Shukurov, British Archaeological Reports: International Series 1964, Archaeopress, Oxford, 2009, 246 pp.

Գիտական հոդվածներ խմբագրել

Ավելի քան 200 հոդվածների հեղինակ է, այդ թվում՝

  • Archaeology and nationalism in totalitarian and post-totalitarian Russia. In: J. A. Atkinson, I. Banks and J. O’Sullivan, eds., Nationalism and Archaeology, 1996, pp. 200–213.
  • War and peace in prehistoric Eastern Europe. In: J. Carman and A. Harding, eds. Ancient Warfare. Sutton Publ., 1999, p. 73-88
  • Alternative revolutions: hunter-gatherers, farmers and stock-breeders in the Northwestern Pontic area. In K. Boyle, C. Renfrew and M. Levine, eds., Ancient Interactions: East and West in Eurasia, McDonald Institute Monographs, Cambridge, 2001, p. 13-24.
  • Improved radiocarbon chronology and the colonization of East European Plain by Modern Humans (with Shukurov, A. M. and Sokoloff, D. D). Journal of Archaeological Science, 28,7, 2001: 699-712.
  • Modelling the Neolithic Dispersal in Northern Eurasia (with A. Shukurov).Documenta Praehistorica, 2004, 31, 35-47.
  • The Holocene environment and transition to agriculture in Boreal Russia (Serteya Valley case study) (with K. A. Arslanov, A. M. Shukurov, A. N. Mazurkevich, L. A. Savelieva, E. N. Djinboridze, M. A. Kulkova and G. I. Zaitseva). Internet Archaeology 17, 2004 (http://intarch.ac.uk/journal/issue17/dolukhanov_index.html)
  • Prehistoric environment, human migrations and origin of pastoralism in Northern Eurasia. In E. M. Scott et al., eds, Impact on Environment on Human Migrations in Eurasia. NATO Scientific Publications, Kluwer Acad. Publ., 2004, 225-232.
  • Scythia before the Scythians (with M. L. Séfériadès and V. N. Stanko). Acts of the XIV UISPP Congress, BAR International Series 1271, p. 77-82.
  • The chronology of Neolithic dispersal in Central and Eastern Europe (with A. Shukurov, D. Gronenborn, D. Sokoloff, V. Timofeev, G. Zaitseva). Journal of Archaeological Science, 32, 1441-1458, 2005.
  • Prehistoric Sites in Northern Armenia (with S. Aslanian, E. Kolpakov and E. Belyaeva)
  • Antiquity Vol 78 No 301. Project Gallery (http://antiquity.ac.uk/ProjGall/dolukhanov/)
  • Evolution of the waterways and early human migrations in the North-Eastern Baltic area (with V. Timofeev, Kh. Arslanov, G. Zaitseva, E. Nosov and D. Subetto). Geochronometria, 2005, 24, 81-86;
  • The role of waterways in the spread of the Neolithic (with K. Davison, G. R. Sarson and A. Shukurov). Journal of Archaeological Science, 2006, 33, 641-652.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. «Архив Е. П. Брандиса в Российской национальной библиотеке» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.