Պավել Գրուդինին
Պավել Նիկոլաևիչ Գրուդինին (ռուս.՝ Па́вел Никола́евич Груди́нин, հոկտեմբերի 20, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ և գործարար։
Պավել Գրուդինին | |
Կուսակցություն՝ | Unity?, Միասնական Ռուսաստան և անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ (1982) և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա (2001) |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ, իրավաբան, քաղաքական գործիչ և գործարար |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
1995 թվականից Մոսկվայի մարզի «Լենինի անվան Սովխոզ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության վաստակավոր աշխատող (2001)։
2019 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Մոսկվայի մարզի առաջին գումարման Լենինի քաղաքային օկրուգի՝ № 29 ընտրատարածքից պատգամավոր[1][2]։
Մոսկվայի մարզային դումայի նախկին պատգամավոր (1997-2011) և Պատգամավորների Խորհրդի նախագահ (2017-2019)։
2018 թվականի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու։ Զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 11,77 % (8,66 մլն ընտրող) արդյունքով[3]։
Կենսագրություն
խմբագրելՊավել Նիկոլաևիչ Գրուդինինը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Մեկ տարի անց նրա ծնողները, որոնք գյուղատնտեսական կրթություն ունեն, տեղափոխվել են Մոսկվայի մարզի Լենինի շրջան։
Հոր մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Պապիկն ու հայրական տատիկը ծագումով Վոլոգոդչինից են[4][5]։
Մոր պապը՝ Զինովա Դավիդովիչ Պիշչիկը (ծնված՝ 1909, Մգլին, Ռուսական կայսրություն), ավագ լեյտենանտ, օդատիեզերական ուժերի(Բ) անդամ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է T-34 տանկի հրամանատար, 19-րդ տանկային կորպուսի 79-րդ տանկային բրիգադի կազմում։ Անհետ կորել է 1944 թվականին Մերձբալթյան 2-րդ ռազմաճակատում[6]։
Կրթություն
խմբագրելԴպրոցն ավարտելուց հետո 1977 թվականին ընդունվել է Մոսկվայի գյուղատնտեսական արտադրության ինժեներների ինստիտուտի ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետ[7], որն ավարտել է 1982 թվականին «ինժեներ-մեխանիկ»-ի մասնագիտությամբ[8]։
Բարձրագույն ինժեներական կրթության դիպլոմ Գրուդինինը ստացել է Մոսկվայի Վ.Պ. Գորյաչկինի անվան պետական ագրոինժեներնի համալսարանում 1982 թվականին։
Ժամկետային ծառայության չի անցել, պահեստազորի սպա է[9]։
2001 թվականին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը. հեռակա ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսական ակադեմիան՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ[8]։
Լենինի անվան սովխոզ
խմբագրելԻր աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի մարզի Լենինի շրջանի Վ. Ի․ Լենինի անվան սովխոզի պետական ձեռնարկությունում ինժեներ-մեխանիկի պաշտոնում, որտեղ արդեն աշխատել էին նրա ընտանիքի անդամները[7]։ 1982-1989 թվականներին զբաղեցրել է այդ սովխոզի մեխանիկական արհեստանոցների վարիչի պաշտոնը[8]։ 1990 թվականին ընտրվել է սովխոզի կոմերցիոն հարցերով փոխտնօրեն, իսկ 1995 թվականին՝ պետական ձեռնարկությունը բաժնետիրական ընկերության վերակազմավորումից հետո «Լենինի անվան Սովխոզ» ՓԲԸ տնօրեն[8][10]։ Նա «Լենինի անվան Սովխոզ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 42,8 %-ի սեփականատերն է[11]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1997 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Մոսկվայի 2-րդ գումարման շրջանային դումայի ընտրություններում Պավել Գրուդինինն ընտրվել է № 2 միամանդատ ընտրատարածքի (Մոսկվայի մարզ) պատգամավոր։ Զբաղեցրել է բյուջեի, ֆինանսական և հարկային քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը[8]։
1999 թվականին անդամակցել է «Միասնություն» կուսակցությանը[12][13]։
2000 թվականին եղել է նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանցից մեկը[8]։
2001 թվականին Պավել Գրուդինինն առաջադրվել էր Մոսկվայի 3-րդ գումարման մարզային դումայի պատգամավորի թեկնածու։ Սակայն 2001 թվականի դեկտեմբերի 16-ի ընտրությունները ընտրատարածքում չեն կայացել։ 2002 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած կրկնակի ընտրություններում Պավել Գրուդինինն ընտրվել է № 2 միամանդատ ընտրատարածքում՝ ստանալով ընտրողների ձայների 44,76 %-ը[8][13]։
2007-2011 թվականներին «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակով եղել է Մոսկվայի 4-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր։ Զբաղեցրել է տնտեսական և ինովացիոն քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը[8]։
2010 թվականին Գրուդինինը փորձել է առաջադրվել Մոսկվայի մարզի Լենինյան շրջանի ղեկավարի պաշտոնում որպես ինքնաառաջադրված թեկնածու։ Սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է նրա գրանցումը թեկնածուի ստորագրություններում հայտնաբերված խախտումների պատճառով[8]։
2010 թվականին դուրս է եկել «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից[14]։
2011 թվականին առաջադրվել է 5-րդ գումարման Մոսկվայի շրջանային դումայի ընտրություններում կոմկուսի ցուցակով՝ գլխավորելով № 9 տարածաշրջանային խումբը։ 2011 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրում լույս է տեսել Լենինի անվան սովխոզի և նրա ղեկավար Պավել Գրուդինինի մասին հոդված, որը կոչվում է «Լենինի անվան Պալնիկոլաիչ», և դրանում հիմնականում խոսվել է Գրուդինինի բիզնեսի մասին․ 2000 հեկտար ոսկե մերձմոսկովյան հող, որտեղ հակառակ շուկայի բոլոր օրենքներին՝ մինչ օրս իրականորեն վարվում է գյուղատնտեսությունը։ «Միասնական Ռուսաստան»-ից Գրուդինինի մրցակիցները դիմել են Մոսկվայի շրջանային դատարան, որը 2011 թվականի նոյեմբերին հարցազրույցում ծայրահեղականության նշաններ է տեսել և չեղարկել թեկնածուի գրանցումը[8][15]։ Գրանցման այդ որոշումը չեղարկվել է միայն մի քանի տարի անց ՌԴ Գերագույն դատարանի կողմից[16]։ 2012 թվականի դեկտեմբերին Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարանը ճանաչել է հարցազրույցների և հարցազրուցավարի բառերի հատվածների իմաստի աղավաղումները, սակայն պահպանվել է Պավել Գրուդինինի՝ ընտրովի պաշտոններին մասնակցելու ժամանակավոր արգելքը, ինչի կապակցությամբ նրան մերժել են 2013 թվականին Լենինի 6-րդ գումարման մունիցիպալ շրջանի միամանդատ № 14 ընտրատարածքի Պատգամավորների Խորհրդի ընտրություններում գրանցվելը։
2016 թվականի սեպտեմբերի 18-ին Գրուդինինն առաջադրվել էր ՌԴ-ի VII գումարման Պետական դումա՝ ՌԴԿ-ից կուսակցական ցուցակով (№ 27 տարածաշրջանային խմբի 9-րդ համարը, Մոսկվայի մարզ) և № 121 (Մոսկվայի մարզ) Լյուբերեցկի միամանդատի օկրուգում, սակայն չի անցել պատգամավորական մանդատների բաշխման արդյունքներով։ Միամանդատ շրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը (13,14 %)[8]։ 2017 թվականից քաղաքային համայնքի պատգամավորների խորհրդի նախագահ ընտրվել է ոչ որպես ՌԴԿԿ-ի ցուցակի անդամ[13]։
2019 թվականի փետրվարի 14-ին Գրուդինինը զրկվել է մերձմոսկովյան պատգամավորների խորհրդի նախագահի պաշտոնից։ Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածուին հանելու օգտին քվեարկել է 20 պատգամավորներից 12-ը[17][18]։
2019 թվականի փետրվարի 26-ին քաղաքային բնակավայրի պատգամավորները քվեարկել են Գրուդինինին պատգամավորական մանդատից զրկելու օգտին[19]։
2019 թվականի մարտի 14-ին Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը որոշում է ընդունել Պետական դումայում Պավելիին հանձնել մարտի 1-ին մահացած ֆիզիկոս-գիտնական, Նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆյորովի մանդատը[20][21]։
Այս որոշումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել քաղաքական շրջանակներում։ «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը ողջունել է մանդատի փոխանցումը, «Նովոռոսիա» շարժման առաջնորդ Իգոր Ստրելկովը խիստ բացասական է գնահատել այդ քայլը։ Իր հերթին քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը քննադատաբար նշելով, որ այդ որոշումը ցույց է տալիս ՌԴԿԿ-ի բացասական էվոլյուցիան Նոբելյան դափնեկիրից մինչև «կապիտալիստ ժուլիկ»[22]։
2019 թվականի մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Գրուդինինին Պետդումայի պատգամավորի մանդատը հանձնելու առաջարկը։ Պատճառը 2018 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտնաբերված Գրուդինինի արտասահմանյան հաշիվներն էին։ ԿԸՀ-ի տրամաբանությամբ՝ 2016 թվականի ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկված Գրուդինինն արդեն ունեցել է այդ հաշիվները, որոնց առկայության վրա այն ժամանակ ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԿԸՀ-ն մերժել է կուսակցության առաջադրած թեկնածուին[23]։ Միևնույն ժամանակ, ՌԴԿԿ-ի դաշնային ցուցակի գրանցումից հետո թեկնածուին կարելի է հանել միայն Գերագույն դատարանի որոշմամբ, իսկ ընտրություններից հետո նման ընթացակարգի կիրառման հնարավորությունը հարցականի տակ է մնում[24]։ Այս որոշումը բացասական արձագանք է առաջացրել կոմկուսի նախագահության շրջանում[25], մարտի 23-ին երկրում տեղի են ունեցել կոմունիստների բողոքի ակցիաները, որոնց նպատակներից մեկը Գրուդինին աջակցելն էր[26]։
Հետագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պետդումայի պատգամավորի մանդատը հանձնել է ՌԴ Կոմկուսի Կրասնոյարսկի բաժանմունքի առաջնորդ Պյոտր Մեդվեդևին, որը որոշել է հրաժարվել նրանից։ Հաջորդ թեկնածուն գործարար Միխայիլ Բերուլավան է ։ Ընդ որում, ԿԸՀ-ում պարզաբանել են, որ Գրուդինին մանդատը բաժին կհասնի միայն այն պայմանով, եթե նրանից հրաժարվեն 139 մարդ, որոնք նրա առաջ են գնում կոմկուսի թեկնածուների ցուցակում[27]։ 2019 թվականի ապրիլի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում Ժորես Ալֆյորովի թափուր մանդատը հանձնել Է Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Բերուլավեին, որոշումն ընդունվել է միաձայն[28][29]։
2018 թվականի նախագահական ընտրություններ
խմբագրելԿես տարվա ընթացքում ՌԴԿԿԿ-ի և Ռուսաստանի ազգային-հայրենասիրական ուժերի մշտական գործող խորհրդակցության միջև բանակցություններ են ընթացել առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու շուրջ։
ԺԴՄ-ն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածուների հինգ թեկնածու։ «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովի նախաձեռնությամբ անցկացված Ռուսաստանի ձախ ուժերի նախագահի միասնական թեկնածուի սահմանման վերաբերյալ ինտերնետ-փրայմերիզի արդյունքներով քվեարկության երկրորդ փուլում Գրուդինինը հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով Յուրի Բոլդիրևից[30][31] (մյուս թեկնածուներն են եղել Սերգեյ Գլազևը, Զախար Պրիլեպինը, Վալերի Ռաշկինը, Կոնստանտին Սեմինը, Սերգեյ Շարգունովը, Միխայիլ Պոպովը, Բորիս Կագարլիցկին, Մաքսիմ Շևչենկոն[32]):
2017 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի ազգային-հայրենասիրական ուժերի 2-րդ համագումարը Յուրի Բոլդիրևին առաջադրել Է Ռուսաստանի նախագահի, իսկ Պավել Գրուդինինին՝ կառավարության նախագահի թեկնածու[33]։ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին, գաղտնի քվեարկության արդյունքում, Գրուդինինն առաջադրվել է Կոմկուսի կողմից Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու (համագումարի 303 պատվիրակ կողմ է քվեարկել, 11-ը՝ դեմ)[34]։ Որոշումն անսպասելի էր հենց կուսակցականների համար[13]։ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովն անձամբ է առաջարկել Գրուդինինի թեկնածությունը, որը միաձայն պաշտպանել է Կոմկուսի Կենտկոմը, և գլխավորել է նրա նախընտրական շտաբը[35]։ Պավել Գրուդինինը նախագահական ընտրություններին մասնակցել է «20 քայլ» ծրագրով[36]։
ՌԴ Կոմկուսի ընտրությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովային և «Առաջին ալիքի» և «Ռոսիա 1» հեռուստաալիքի տնօրինություններին ուղղված նամակում վերջին լրատվամիջոցներին մեղադրել է իր թեկնածուի դեմ «շելմացիայի» և «հակաքարոզչության» մեջ։ Նախօրեին այդ հեռուստաալիքների եթերում քննադատական նյութեր էին հայտնվել Գրուդինինի հռչակագրի վերաբերյալ, ինչպես նաև նրա անձին հոդվածների մի ամբողջ շարք է նվիրել Life կայքը[13][37][38]։
«Մեդիալոգիայի» տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հունվարի 25-ն ընկած ժամանակաշրջանում Գրուդինինը թեկնածուների շրջանում դաշնային հեռուստաալիքներում հիշատակումների ցուցանիշով զբաղեցրել է չորրորդ տեղը և բացասական հիշատակումների ցուցանիշով առաջին տեղը[39]։ «Գոլոս» շարժման ուսումնասիրության համաձայն՝ ՌԴԿԿ-ի թեկնածուի մասին հեռուստաալիքները խոսել են նախագահական ընտրություններին նվիրված ամբողջ ժամանակի 20 %-ի ընթացքում[40]։ ՌԴԿԿ-ի վարկածով՝ ԶԼՄ-ների հարձակումներն սկսվել են Ռուսաստանի նախագահի վարչակազմի թիմի կողմից դեկտեմբերի վերջին անցկացված հարցման արդյունքում, երբ ունկնդիրները հարցաքննել են «Վեստի FM» ռադիոկայանի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին՝ ապագա ընտրություններում նրանց նախապատվությունների մասին, որն ավարտվել է հետևյալ արդյունքով՝ Վլադիմիր Պուտին՝ 50 %, Պավել Գրուդինին՝ 45 %, Ժիրինովսկին՝ 5 %: Քաղաքագետ Աբբաս Գալյամովի կարծիքով՝ կոմպրոմատի տեղակայումը դարձել է Պավել Գրուդինին Վլադիմիր Պուտինի ընտրազանգվածի աջակցության հետևանքը[13]
Առաջադրումից կարճ ժամանակ անց Գրուդինինը դարձել է Գլխավոր դաշնային հեռուստաալիքների հեռուստահաղորդումների ակտիվ մասնակից[41][42][43]։
2018 թվականի հունվարի 12-ին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պավել Գրուդինինին պաշտոնապես գրանցել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու[44]։
Հունվարի 19-ին Գրուդինինը սկսել է շրջայցերը տարածաշրջաններով, նա պլանավորում էր այցելել ֆեդերացիայի 10-15 սուբյեկտներ բոլոր դաշնային շրջաններում[45]։
Ռուսաստանի քաղաքական մշակույթի հետազոտությունների կենտրոնի՝ 2018 թվականի հունվարի 25-ի հարցման համաձայն՝ բոլոր հարցվածների 11 %-ը նախագահական ընտրություններում կքվեարկեր Գրուդինինի օգտին, եթե ընտրությունները «կայանային վաղը»[39][46]։
2018 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում Գրուդինինը Վլադիմիր Պուտինից հետո զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 11,77 % ձայներով՝ 8,66 միլիոն ընտրող[47]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Совет Депутатов». Администрация Ленинского района Московской области. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Грудинин избран в Совет депутатов Ленинского округа Подмосковья». Интерфакс (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Выборы Президента Российской Федерации. Дата голосования — 18 марта 2018 года. Сводная таблица результатов выборов». // vybory.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ Кандидат в президенты России Павел Грудинин — человек сделавший себя сам
- ↑ Планета "Совхоз им. Ленина" (Павел Грудинин) ՅուԹյուբում՝ սկսած 540-րդ վայրկյանից
- ↑ Информация из донесения о безвозвратных потерях Արխիվացված 2018-02-15 Wayback Machine // ЦАМО. ф. 33. оп. 11458. д. 696
- ↑ 7,0 7,1 Персоны. Павел Грудинин. Директор подмосковного ЗАО «Совхоз имени Ленина». Биография. Российское общественно-политическое интернет-издание «Свободная пресса» // svpressa.ru
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Биография директора совхоза им. Ленина Павла Грудинина. — 23 декабря 2017 года XVII съезд КПРФ выдвинул Грудинина кандидатом на выборах президента РФ. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (23 декабря 2017 года)
- ↑ Программа «Выборы-2018. Дебаты с Владимиром Соловьёвым». Телеканал «Россия-1». Эфир от 28 февраля 2018
- ↑ Наталья Гриднева. «Чтоб сказку сделать пылью». — В России есть по крайней мере одно место, которое можно сделать раем. То есть все его жители не будут ничего делать, а будут получать по $1000 в месяц. Речь идёт не о нефтяном посёлке в Сибири, а о подмосковном совхозе им. Ленина. Журнал «Коммерсантъ Власть», № 18 от 9 мая 2000 года, стр. 35. // kommersant.ru
- ↑ Ирина Жаворонкова. Крупнейший производитель клубники оставил часть урожая в поле. «РБК» // rbc.ru (25 июня 2015 года)
- ↑ Пресс-конференция Павла Грудинина (Самара, 25.01.2018) ՅուԹյուբում՝ սկսած 2381-րդ վայրկյանից
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Татьяна Васильчук, Юлия Репринцева, Вячеслав Половинко, Алиса Кустикова. Кандидат, за которого краснеют. Новая газета № 15 от 12 февраля 2018
- ↑ Грудинин рассказал, почему вышел из «Единой России» в 2010 году // ՌԻԱ Նովոստի, 23.12.2017
- ↑ «Едросы» съели умнейшего человека Павла Грудинина // Маркер, 12.03. 2012
- ↑ «Андрей Рихтер, Научно-практический комментарий к Постановлению пленума Верховного суда РФ «О практике применения судами Закона Российской Федерации „О средствах массовой информации"». Издание 2-е, доп». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Грудинин лишился поста спикера совета депутатов Видного». lenta.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Эксперт объяснил, за что коммунисты низвергли Грудинина с поста» (ռուսերեն). vz.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Павла Грудинина лишили депутатского мандата» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Грудинин получит депутатский мандат Жореса Алферова» (ռուսերեն). РИА Новости. 20190314T1517+0300Z. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Ведомости (2019 թ․ մարտի 14). «КПРФ решила передать Грудинину мандат депутата Госдумы». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Грудинин и КПРФ оказались в центре скандала с вакантным мандатом Алферова // wek.ru.
- ↑ «Компартия заплатила за Грудинина дважды». РБК. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- ↑ Дмитриев, Денис (2019 թ․ մարտի 21). «Павла Грудинина допустили на выборы президента, несмотря на зарубежные счета. Теперь из-за тех же счетов его не пустили в Госдуму. Как это?». Meduza.
- ↑ Ведомости (2019 թ․ մարտի 21). «ЦИК отказался передать Грудинину мандат депутата Госдумы». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ «В Москве и других городах проходят акции коммунистов за права граждан». Радио Свобода. 2019 թ․ մարտի 23.
- ↑ «ЦИК допустил передачу мандата Грудинину при условии отказа 139 кандидатов». РБК. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ЦИК передал депутатский мандат Алферова Михаилу Берулаве» (ռուսերեն). РИА Новости. 20190410T1229+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «События: Вместо Грудинина - Берулава» (ռուսերեն). zavtra.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Народный штаб Павла Николаевича Грудинина Արխիվացված 2018-10-23 Wayback Machine // Левый фронт
- ↑ «Левый фронт» выдвинул в президенты директора «Совхоза имени Ленина» Павла Грудинина // Meduza, 01.12.2017
- ↑ Победителем народных выборов (праймериз) кандидата в президенты от левых сил стал Павел Грудинин// Левый фронт, 01.12.2017
- ↑ II съезд Национально-патриотических сил России выдвинул кандидатов на пост Президента и Премьера // Постоянно действующее совещание национально-патриотических сил России
- ↑ Пресс-конференция по итогам XVII съезда КПРФ
- ↑ Зюганов возглавит предвыборный штаб Грудинина // НТВ, 23.12.2017
- ↑ 20 шагов Павла Грудинина. Кандидат в президенты России обращается к каждому Արխիվացված 2018-02-14 Wayback Machine // Пресс-служба БРО КПРФ, 05.02.2018
- ↑ Зюганов пожаловался Путину на «использование телеэфира для контрпропаганды» против кандидата в президенты от КПРФ NEWSru.com, 15.01.2018
- ↑ Елена Рыковцева. Телевизор «мочит» Грудинина Радио Свобода, 15.01.2018
- ↑ 39,0 39,1 Сергей Горяшко. Кандидата Грудинина невзлюбило российское телевидение Русская служба Би-би-си, 26.01.2018
- ↑ «Голос»: Грудинин — лидер по числу негативных упоминаний госканалов The New Times, 15.01.2018
- ↑ Павел Грудинин. Время покажет. Выпуск от 25.12.2017
- ↑ «60 минут. Эфир от 26.12.2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Вечер с Владимиром Соловьёвым. Эфир от 26.12.2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Постановление Центральной избирательной комиссии Российской Федерации от 12 января 2018 г. N 126/1054-7 г. Москва «О регистрации кандидата на должность Президента Российской Федерации Павла Николаевича Грудинина»». Российская газета — Федеральный выпуск №7469 (6). 2018 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Павлу Грудинину выработали встречный план
- ↑ Обухов С. П. Telegram-канал ObuhovPRO: О ходе президентской избирательной кампании // Сайт КПРФ, 29 января 2018
- ↑ «Выборы Президента Российской Федерации. Дата голосования — 18 марта 2018 года. Сводная таблица результатов выборов». // vybory.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գրուդինին» հոդվածին։ |