Պապա (քաղաք)

քաղաք Հունգարիայում

Պապա (հունգ.՝ Pápa), քաղաք Արևմտյան Հունգարիայի Վեսպրեմ գավառում։ Գավառի բնակչությամբ երկրորդ քաղաքն է։ Բնակչությունը 33.080 մարդ է (2007)։

Բնակավայր
Պապա
հունգ.՝ Pápa
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես91,47 կմ²
ԲԾՄ135 մետր
Բնակչություն28 789 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ89
Փոստային դասիչ8500
Պաշտոնական կայքpapa.hu(հունգարերեն)
Պապա (քաղաք) (Հունգարիա)##
Պապա (քաղաք) (Հունգարիա)
Սուրբ Ստեֆանի տաճարը

Պապա քաղաքը գտնվում է Բեկոն լեռնաշղթայի հյուսիսում։ Այն տեղակայված է նահանգի կենտրոն Վեսպրեմ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Դյոր քաղաքից 40 կմ հարավ։ Պապան երկաթուղային հանգույց է, ճանապարհները տանում են դեպի Սոմբատհեյ, Թաթաբանյա, Դյոր և Չորնու քաղաքներ։ Ավտոճապարհները քաղաքը կապում են շրջակա քաղաքների հետ։

Քաղաքի բնակչությունը մեծ մասամբ բաղկացած է գերմանացի ներգաղթյալների ժառանգներից, որոնք այստեղ են ժամանել 18-րդ դարում թուրքերից Հունգարիայի ազատագրումից հետո։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Էստերխազի պալատ
  • Սուրբ Ստեֆանի կաթոլիկ տաճար
  • Կալվինական եկեղեցի
  • Սինագոգ

Քույր քաղաքներ խմբագրել

Սպորտ խմբագրել

Ֆուտբոլի ասոցիացիայի «Պապա ՖԱ» ակումբը մրցակցում է 2017–18 Nemzeti Bajnokság III-ում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2023.
  2. «2017–18 Nemzeti Bajnokság III». Soccerway.com. 2017 թ․ հուլիսի 16.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապա (քաղաք)» հոդվածին։