Պախիֆրագմա խոշորատերև

բույսերի տեսակ
Պախիֆրագմա խոշորատերև
Պախիֆրագմա խոշորատերև
Պախիֆրագմա խոշորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Pachyphragma
Տեսակ Պախիֆրագմա խոշորատերև (P. macrophyllum)
Միջազգային անվանում
Pachyphragma macrophyllum

Պախիֆրագմա խոշորատերև (լատին․՝ Pachyphragma macrophyllum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 18-45 սմ է։ Կոճղարմատը հաստացած է, հորիզոնական։ Արմատամերձ տերևների երկարությունը հասնում է մինչև 18 սմ-ի, կոթերն ունեն սրտաձև կամ սրտաձև-երիկամաձև տերևաթիթեղ։ Պսակաթերթերը սպիտակ են, 8-10 մմ երկարությամբ։ Ծաղկակոթերը պտուղների ժամանակ հորիզոնական թեքված են, ունեն 15-20 մմ երկարություն։ Պատիճակները լայն-հակասրտաձև են, 12-18 մմ լայնությամբ, շատ լայն թևերով և ուժեղ հաստացած միջնորմով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Թեղուտ)։ Աճում է նաև Նախակովկասում, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700–1000 մ բարձրությունների վրա, անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախիֆրագմա խոշորատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախիֆրագմա խոշորատերև» հոդվածին։