Պալեոստոմ

լիճ Վրաստանում

Պալեոստոմ (վրաց.՝ პალიასტომი), լիճ Վրաստանի Գուրիա և Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզերում տարածվող Կոլխիդայի դաշտավայրում։

Պալեոստոմ
პალიასტომი

'
Կոորդինատներ
Տեղագրություն Գուրիայի մարզ/Սամեգրելո-Զեմո Սվանեթ
Վրաստան Վրաստան
Վարչատարածքային բաժանում Լանչխութի շրջան/Խոբի շրջան
Ավազանի մակերեսը 18,2 կմ²
Ամենամեծ խորությունը 3,2 մ
Թափվող գետերը Պիչորա

Այն իրենից ներկայացնում է առավելապես ծանծաղուտ ընդարձակ գետաբերան։ Այստեղ է թափվում Պիչորա գետը։ Դուրս է հոսում լճից Կապարչա գետի վտակը, որն էլ թափվում է Սև ծով։ Լճի ափին է տեղակայված Փոթի քաղաքը։

Լճի մակերեսը կազմում է 18․2 կմ²։ Միջին խորությունը 2,6 մ է, առավելագույնը 3,2 մ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է՝ 0,3 մ։ Մինչև 1933 թվականը լիճը եղել է քաղցրահամ, իսկ ավելի ուշ այն վերածվեց ծովալճակի, որի ջրերը քաղցրահամ են դառնում միայն գետերի վարարումների ժամանակ։

Լիճը գտնվում է Կոլխիդայի արգելոցի սահմաններում։

1961 թվականին հնէաբանները լճի հատակում հայտնաբերել են II-րդ հազարամյակի բնակավայրի հետքեր։ Տվյալ տարածքը հավանաբար հանդիսանում է Ֆասիս քաղաքի տեղակայման վայրը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гамкрелидзе Г.А. «Гидроархеологические работы в зоне предполагаемого расположения древнего Фасиса». Московский Подводно-Археологический Клуб. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալեոստոմ» հոդվածին։