Պալաֆոքսիանա գրադարան
Պալաֆոքսիանա գրադարան (իսպ.՝ Biblioteca Palafoxiana de Puebla), գրադարան Մեքսիկայի Պուեբլա քաղաքում։ Հիմնադրվել է 1646 թվականին։ Եղել է գաղութային Մեքսիկայի առաջին հանրային գրադարանը[2] և համարվում է առաջին գրադարանը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում[3]։ Գրադարանի հավաքածուն ընդգրկում է 15-20-րդ դարերի ավելի քան 45.000 գիրք և ձեռագիր։ 2005 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ցանկում[4]։
Երկիր | Մեքսիկա |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1646 |
Տեղադրություն | 5 oriente No. 5, Centro Histórico |
Հավաքածուներ | |
Չափ | |
Հասանելիություն և օգտագործում | |
Մուտքի պահանջներ | երկուշաբթի-ուրբաթ 10։00-17:00 Շաբաթ-կիրակի 10։00-16.00[1] |
Այլ տվյալներ | |
Կայք | Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելՊալաֆոքսիանա գրադարանը հիմնադրվել է Պուեբլայի եպիսկոպոս Խուան դե Պալաֆոքս ի Մենդոսայի կողմից և կրում է նրա անունը։ Պալաֆոքսը գրերի սիրահար էր և իր ասույթներից մեկում ասել է.
Նա, ով հաջողության հասնում է առանց գրքերի օգնության, անհուն մթության մեջ է, լեռան վրա է` առանց ընկերակցության, քայլում է արահետով` առանց ձեռնափայտ, խավարի մեջ է` առանց ուղեկցորդի։ |
1646 թվականի սեպտեմբերի 6-ին Պալաֆոքս ի Մենդոսան իր անձնական 5,000 իրերը[5] նվիրաբերեց Սան Խուան քոլեջին, որը ինքն էր հիմնադրել պայմանով, որ այն ծառայելու է հասարակությանը[6]։ Նա գրել է. «Շատ կաևոր է, որ այս քաղաքը, թագավորությունը ունենա հանրային գրադարան, որտեղ բոլոր մարդիկ իրենց ցանկությամբ կարող են սովորել»[5]։
Մեկ դար անց Ֆրանցիսկո Ֆաբին ի Ֆուերոն հրամայեց կառուցել գրադարանի ներկայիս տարածքը։ Նա նվիրաբերեց նաև իր հավաքածուն, Մանուել Ֆերնանդես դե Սանտա Կրուսի, Ֆրանցիսկո Պաբլո Վասկեսի հավաքածուներով աստիճանաբար համալրվեց գրադարանի կազմը[5]։ Ճիզվիտների միաբանության ճնշման ժամանակ առգրավված գրքերը նույնպես բերվեցին գրադարան[6]։
1773 թվականին գրադարանն արդեն գործում էր և ուներ 43 մետր երկարությամբ կամարակապ սրահ քոլեջի երկրորդ հարկում։ Կառուցվեց գրադարակների երկու մակարդակ, Նինո Պիզանոն ստեղծեց Տրապանիի տիրամոր սրբապատկերը։ 19-րդ դարի վերջում, հավաքածուն այնքան ընդլայնվեց, որ գրադարակների երրորդ մակարդակի անհրաժեշտություն եղավ։
1999 թվականին երկու երկրաշարժերից գրադարանի շենքը և գրադարակները վնասվեցին, և 2001 թվականին ձեռնարկվեց վերականգնման ծրագիր[6]։
Հավաքածու
խմբագրելԳրադարանի հավաքածուում ընդգրկված են 15-20-րդ դարերի ավելի քան 45,000 գրքեր ու ձեռագրեր[5]։ Ունի 9 ինկունաբուլաներ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Mexico In Depth.com». http://mexicoindepth.com/why-should-you-visit-the-biblioteca-palafoxiana-in-puebla/.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|website=
|url=
(օգնություն) - ↑ Brescia, Michael M. (2004 թ․ հուլիս). «Liturgical Expressions of Episcopal Power: Juan de Palafox y Mendoza and Tridentine Reform in Colonial Mexico». The Catholic Historical Review. 90 (3): 497. doi:10.1353/cat.2004.0116.
- ↑ Sherman, William H. (2010). «Palafoxiana, Biblioteca». In Suarez, Michael F.; Woudhuysen, H. R. (ed.). The Oxford Companion to the Book. Oxford University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ 4,0 4,1 «Biblioteca Palafoxiana» (PDF). UNESCO. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Hernandez, Arturo Garcia (2003 թ․ օգոստոսի 26). «Historia de una pasión por los libros y el conocimiento». La Jornada (Spanish). Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ 6,0 6,1 6,2 Schuster, Angela M.H. (Winter 2004–2005). «Biblioteca Palafoxiana» (PDF). Icon: 22–29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պալաֆոքսիանա գրադարան կատեգորիայում։ |