Պալացցի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինի

Պալացցի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինի (իտալ.՝ Palazzi Da Mula Morosini e Centani Morosini), հարակից երկու պալացցոներ (պալատներ) Վենետիկի Դորսոդուրո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի (Գրանդ Կանալ) վրա, Պալացցո Բարբարիգոյի և Կա’ Բիոնդետտիի միջև, Կամպո Սան Վիոյի հարևանությամբ։

Պալացցի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինի
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԴորսոդուրո
Հասցեramo da Mula, 725, Dorsoduro
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Պալացիի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինի, Կլոդ Մոնեի կտավ, 1908 թվական

Երկու կառույցներն ի սկզբանե պատկանել են վենետիկյան ազնվական Մորոզինի ընտանիքին։ Ավելի հինը 15-րդ դարում կառուցված Պալացցո դա Մուլա Մորոզինին է։ Սա Անինա Մորոզինիի նստավայրն էր. նա պալատը դարձրեց ազնվականության, արվեստագետների և քաղաքական գործիչների հանդիպման վայր։ Մասնավորապես այստեղ է այցելել Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ II[1]։

Պալացցո Չենտանի Մորոզինին կից կառուցվել է ավելի ուշ։ Շենքերը միմյանց հետ կապված են ներքին անցումով։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Երկու պալացցոները պատկերված են ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեի՝ 1908 թվականին այստեղ արված կտավում։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության համաձայն՝ Պալացցո դա Մուլա Մորոզինին (կամ դրա մի մասը), ինչպես և հարևան Պալացցո Բարբարիգոն, պատկանում է ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևին։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Marcello Brusegan. I palazzi di Venezia. Newton & Compton, Rom 2007. Стр. 99.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինի» հոդվածին։